Բելգի | EUNewsletter

Շոկոլադե Բելգիա

Բելգիան ԵՄ հիմնադիր անդամներից է և հայտնի է, ոչ միայն իր տարածքում գտնվող ԵՄ կառույցներով: Բելգիացիները հայտնի են իրենց կոմիկսներով, ժանյակով, կարտոֆիլ ֆրիով և, մասնավորապես, պրալինեով (պրալին` շոկոլադ մածուկ քերած պոպոկով):

Շոկոլադն այս երկրում գրեթե կուռք է, ինչի մասին վկայում են շոկոլադի մասնագիտացված բուտիկների երկար ձգվող շարքերը: Կոնֆետներն այստեղ մեծամասամբ ձեռքով է պատրաստվում, իսկ բաղադրության գաղտնիքները սերնդե սերունդ է փոխանցվում: Ընտրեք մեկ, երկու փոքրիկ շոկոլադ, և այն ձեզ համար կփաթեթավորեն, ինչպես թանկրժեք մի զարդ: Կամ էլ` պատվիրեք որևէ այլ բացառիկ համ` նախապես շոկոլադեգործին ներկայացնելով ձեր քիմքի նախասիրությունները:

Եվ Բրյուսելը, և Բրյուգելը շոկոլադե քաղաքներ են համրվում, բայց ահա Բրյուգեում է գտնվում այս «քաղցր հրաշքին» նվիրված թանգարանը: Քիչ չեն նաև շոկոլադային ռեստորանները, որտեղ բոլոր ուտեստներն, առանց բացառության, պատրաստվում են այս բաղադրիչով: Բրյուգեում է անցկացվում «քաղցր կյանք» ամենամյա փառատոնը, որտեղ խոհարարներն ապշեցնում են շոկոլադով մարմնավորվող իրենց եր¨ակայությամբ: