Ավստրի | EUNewsletter

Վալսի երկիրը

Ավստրիա` երաժշտության ու դրամատիկ արվեստի երկիր: Այստեղ է ծնվել Մոցարտը, այստեղ են ստեղծագործել Բեթհովենն ու Բրամսը: Իսկ Յոհան Շտրաուսը Վիեննան դարձրել է վալսի մայրաքաղաք:

Վիեննայի պարահանդեսն ավելի քան 120 տարվա պատմություն ունի և այդ ընթացքում ոչ միայն չի կորցրել իր հեղինակությունը, այլև օրինակ է դարձել աշխարհի շատ քաղաքներում նմանատիպ օպերային պարահանդեսներ անցկացնելու համար: Ամեն տարի Վիեննայում անցկացվում է ավելի քան 300 պարային փառատոն: Իսկ փետրվարին սկսվում է պարահանդեսների շրջանը: Ոչ միայն Ավստրիայում, այլև ողջ Եվրոպայում տասնյակ տարիներ շարունակ գլխավոր պարահանդեսի տիտղոսը կրում է Վիեննայի օպերայի պարահանդեսը: Ընդամենը մեկ գիշեր օպերայի դահլիճն ու բեմը վերածվում են հսկայական պարահրապարակի: Մոտ 5000 հյուր է մասնակցում տոնական միջոցառմանը, որն առանձնանում է դասական պարերի իր ընտրանիով և խիստ արարողակարգով:

Պարահանդեսը հստակ հագուկապ` դրես-կոդ է պահանջում. կանայք պետք է լինեն պարահանդեսային երկար զգեստներով, իսկ տղամարդիկ` ֆրակով: Պարահանդեսը բացելու պատիվը տրվում է սկսնակ զույգերին, որոնց 17 տարին պետք է բոլորած լինի, բայց և տարիքը չպետք է գերազանցի 24-ը: Պարահանդեսներն այս երկրում պարզապես երաժշտություն ու պարեր չեն, այլ նաև` հասարակական երևույթ, ապրելակերպ, և անշուշտ, հեքիաթային տոնախմբություն, որն անճանաչելիորեն վերափոխում է մարդկանց ու միջավայրը` մասնակիցներին տեղափոխելով Հաբսբուրգների դարաշրջան