ԵՄ նախաձեռնություն` ուղղված հանրային ֆինանսների ոլորտի բարելավմանը | EUNewsletter

ԵՄ նախաձեռնություն` ուղղված հանրային ֆինանսների ոլորտի բարելավմանը

2 December 2014

Նոյեմբերի 28-ին պետական մի շարք հաստատությունների և միջազգային աուդիտորական բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ ներկա գտնվեցին Հայաստանի վերահսկիչ պալատի դերակատարման հզորացմանն ուղղված միջազգային համաժողովին: Վերջինս կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորված «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության» (GIZ) աջակցությամբ:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան հույս հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստանը կունենա ուժեղ Վերահսկիչ պալատ. «Դա շատ կարևոր հանգամանք է պետական մեխանիզմների հզորացման համար. այդ է պատճառը, որ ԵՄ-ը շարունակում է տրամադրել բյուջետային աջակցություն Հայաստանին: Այս կերպ մենք կարձանագրենք հաստատուն բարեփոխումներ արդարադատության, կրթության, գյուղատնտեսության ու այլ ոլորտներում: Նշված բարեփոխումները պետք է իրականացվեն միջազգային հաստատությունների կողմից ստորագրած հայտարարագրերի համաձայն»:
Համաժողովի մասնակիցները քննարկեցին վերահսկիչ պալատի դերն ու նշանակությունը Հայաստանի հանրային ֆինանսների կառավարման համակարգում, կատարողական աուդիտի գաղափարն ու սկզբունքները: Բացի այդ, քննարկվեց նաև վերահսկիչ պալատի հզորացման հարցում շահագրգիռ տարածաշրջանային ու միջազգային գործընկերների և կողմնակիցների մասնագիտական ցանցի ստեղծման հնարավորությունը:
ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը խոսեց ծրագրի զարգացումների և Հայաստանի արտաքին աուդիտի ոլորտում հնարավոր բարեփոխումների մասին. «Մեր ձեռնարկած բոլոր քայլերը նպատակ ունեին ստեղծելու կոռուպցիայի դեմ անհանդուրժողական մթնոլորտ: Վերահսկիչ պալատը պատժիչ հաստատություն չէ, այն նպատակ ունի կանխելու հավանական հանցագործությունները: Կարծում եմ՝ մենք պետք է հրաժարվենք ամեն քայլափոխի հետևող հաստատության համբավից. այսօր վերահսկիչ պալատը բռնել է բարեփոխումների ուղին»:
ԵՄ արտաքին գործողությունների ծրագիրը, որի աջակցությամբ կազմակերպվել էր միջոցառումը, նպատակ ունի հզորացնելու Հայաստանի արտաքին աուդիտի համակարգի անկախությունը, արդյունավետությունն ու թափանցիկությունը:

ԵՄ նախաձեռնություն` ուղղված հանրային ֆինանսների ոլորտի բարելավմանը

Նոյեմբերի 28-ին պետական մի շարք հաստատությունների և միջազգային աուդիտորական բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ ներկա գտնվեցին Հայաստանի վերահսկիչ պալատի դերակատարման հզորացմանն ուղղված միջազգային համաժողովին: Վերջինս կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորված «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության» (GIZ) աջակցությամբ: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան հույս հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստանը կունենա ուժեղ Վերահսկիչ պալատ. «Դա շատ կարևոր հանգամանք է պետական մեխանիզմների հզորացման համար. այդ է պատճառը, որ ԵՄ-ը շարունակում է տրամադրել բյուջետային աջակցություն Հայաստանին: Այս կերպ մենք կարձանագրենք հաստատուն բարեփոխումներ արդարադատության, կրթության, գյուղատնտեսության ու այլ ոլորտներում: Նշված բարեփոխումները պետք է իրականացվեն միջազգային հաստատությունների կողմից ստորագրած հայտարարագրերի համաձայն»: Համաժողովի մասնակիցները քննարկեցին վերահսկիչ պալատի դերն ու նշանակությունը Հայաստանի հանրային ֆինանսների կառավարման համակարգում, կատարողական աուդիտի գաղափարն ու սկզբունքները: Բացի այդ, քննարկվեց նաև վերահսկիչ պալատի հզորացման հարցում շահագրգիռ տարածաշրջանային ու միջազգային գործընկերների և կողմնակիցների մասնագիտական ցանցի ստեղծման հնարավորությունը: ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը խոսեց ծրագրի զարգացումների և Հայաստանի արտաքին աուդիտի ոլորտում հնարավոր բարեփոխումների մասին. «Մեր ձեռնարկած բոլոր քայլերը նպատակ ունեին ստեղծելու կոռուպցիայի դեմ անհանդուրժողական մթնոլորտ: Վերահսկիչ պալատը պատժիչ հաստատություն չէ, այն նպատակ ունի կանխելու հավանական հանցագործությունները: Կարծում եմ՝ մենք պետք է հրաժարվենք ամեն քայլափոխի հետևող հաստատության համբավից. այսօր վերահսկիչ պալատը բռնել է բարեփոխումների ուղին»: ԵՄ արտաքին գործողությունների ծրագիրը, որի աջակցությամբ կազմակերպվել էր միջոցառումը, նպատակ ունի հզորացնելու Հայաստանի արտաքին աուդիտի համակարգի անկախությունը, արդյունավետությունն ու թափանցիկությունը: