ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2-ամյակին նվիրված մամուլի ասուլիս | EUNewsletter

ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2-ամյակին նվիրված մամուլի ասուլիս

16 December 2019

Նոյեմբերի 26-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության և Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ համատեղ մամուլի ասուլիս` ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրման 2-ամյակի կապակցությամբ: Մամուլի ասուլիսին մասնակցում էին Արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը, Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը, ովքեր Հայաստանում էին աշխատանքային այցով և ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: ԵՄ ներկայացուցիչները ողջունեցին բարեփոխումների և ԵՄ-Հայաստան համաձայնագրի իրականացմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը:

Լյուկ Դևինը ոգևորված էր նշելու ԵՄ-Հայաստան համաձայնագրի 2-ամյակը. «Մենք ողջունում ենք բարեփոխումների և ԵՄ-Հայաստան համաձայնագրի իրականացմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը, որը մենք ստորագրեցինք 2 տարի առաջ: Մենք տպավորված ենք, քանի որ Հայաստանի իշխանությունները  շատ պրոֆեսիոնալ և լուրջ մոտեցում են ցուցաբերում այս համաձայնագրին: Ոգևորիչ է տեսնել, որ այն, ինչ անում ենք, օգուտ է բերելու Հայաստանի և ԵՄ անդամ երկրների բնակիչներին: ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ներկայացնում է արդիական բարեփոխումներ և ԵՄ չափանիշները բոլոր առանցքային ոլորտներում: Մենք ուրախ ենք, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ակտիվորեն հետևում և աջակցում է համաձայնագրի իրականացմանը: Անհամբերությամբ սպասում ենք դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև գործընկերության կոմիտեի հերթական նիստին, որտեղ կքննարկվի Հայաստանի կառավարության կողմից մշակված համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը: Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին և Հայաստանի կառավարության բարեփոխումներին»:

«Ես կցանկանայի առանձնացնել երեք hարց: Նախ՝ ինչպե՞ս է Հայաստանը օգուտ քաղում ԵՄ-Հայաստան համաձայնագրից: Մենք հավատում ենք, որ համաձայնագիրը մարդկանց համար կստեղծի նոր հնարավորություններ, նոր աշխատատեղեր և կօգնի ձևավորել տնտեսություն, որը կգործի բոլորի համար: Երկրորդ՝ ԵՄ-ն էական ներդրումներ է կատարում աջակցելու բարեփոխումներին, որպեսզի Հայաստանը պատրաստ լինի օգտվել այս պայմանագրի ներուժից: ՀԸԳՀ բարեփոխումների մեխանիզմը կաջակցի կառավարությանը ԵՄ բարձր մակարդակի խորհրդատուների և մի շարք Թվինինգ ծրագրերի միջոցով, ռազմավարական բարեփոխումների վերաբերյալ խորհուրդներով: Բացի այդ, համաձայնագրի բանկային գործիքի միջոցով աջակցություն կտրամադրվի մասնավոր հատվածին՝ համապատասխանելու համաձայնագրի պահանջներին: Երրորդ՝ ինչու՞ ներդրումներ կատարել Հայաստանում: Մենք տեսնում ենք բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի հավակնոտ տեսլականը: Հայաստանը երկիր է, որը հայտնի է նորարարություններով, մենք ներդրումներ ենք կատարում հանուն երիտասարդների, քանի որ Հայաստանի ապագան նրանց պայծառ, հյուրընկալ ձեռքերում է», – նշել է Լոուրենս Մերեդիթը իր ելույթում:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը իր ելույթում ներկայացրեց ՀԸԳՀ-ի կարևորությունը, դրա վավերացման և ամբողջական կիրարկմանն ուղղված ընթացիկ գործընթացները։ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ կատարեց նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությանը, ինչպես նաև՝ Արևելյան գործընկերության ապագայի շուրջ ՀՀ տեսլականին։ Մամուլի ասուլիսին հաջորդեց «Ուժեղ ենք միասին» խորագրով նորաձևության ներառական ցուցադրությունը, որին մասնակցում էին հաշմանդամություն ունեցող մարդիկ:

ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2-ամյակին նվիրված մամուլի ասուլիս

Նոյեմբերի 26-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության և Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ համատեղ մամուլի ասուլիս` ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրման 2-ամյակի կապակցությամբ: Մամուլի ասուլիսին մասնակցում էին Արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը, Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը, ովքեր Հայաստանում էին աշխատանքային այցով և ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: ԵՄ ներկայացուցիչները ողջունեցին բարեփոխումների և ԵՄ-Հայաստան համաձայնագրի իրականացմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը: Լյուկ Դևինը ոգևորված էր նշելու ԵՄ-Հայաստան համաձայնագրի 2-ամյակը. «Մենք ողջունում ենք բարեփոխումների և ԵՄ-Հայաստան համաձայնագրի իրականացմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը, որը մենք ստորագրեցինք 2 տարի առաջ: Մենք տպավորված ենք, քանի որ Հայաստանի իշխանությունները  շատ պրոֆեսիոնալ և լուրջ մոտեցում են ցուցաբերում այս համաձայնագրին: Ոգևորիչ է տեսնել, որ այն, ինչ անում ենք, օգուտ է բերելու Հայաստանի և ԵՄ անդամ երկրների բնակիչներին: ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ներկայացնում է արդիական բարեփոխումներ և ԵՄ չափանիշները բոլոր առանցքային ոլորտներում: Մենք ուրախ ենք, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ակտիվորեն հետևում և աջակցում է համաձայնագրի իրականացմանը: Անհամբերությամբ սպասում ենք դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև գործընկերության կոմիտեի հերթական նիստին, որտեղ կքննարկվի Հայաստանի կառավարության կողմից մշակված համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը: Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին և Հայաստանի կառավարության բարեփոխումներին»: «Ես կցանկանայի առանձնացնել երեք hարց: Նախ՝ ինչպե՞ս է Հայաստանը օգուտ քաղում ԵՄ-Հայաստան համաձայնագրից: Մենք հավատում ենք, որ համաձայնագիրը մարդկանց համար կստեղծի նոր հնարավորություններ, նոր աշխատատեղեր և կօգնի ձևավորել տնտեսություն, որը կգործի բոլորի համար: Երկրորդ՝ ԵՄ-ն էական ներդրումներ է կատարում աջակցելու բարեփոխումներին, որպեսզի Հայաստանը պատրաստ լինի օգտվել այս պայմանագրի ներուժից: ՀԸԳՀ բարեփոխումների մեխանիզմը կաջակցի կառավարությանը ԵՄ բարձր մակարդակի խորհրդատուների և մի շարք Թվինինգ ծրագրերի միջոցով, ռազմավարական բարեփոխումների վերաբերյալ խորհուրդներով: Բացի այդ, համաձայնագրի բանկային գործիքի միջոցով աջակցություն կտրամադրվի մասնավոր հատվածին՝ համապատասխանելու համաձայնագրի պահանջներին: Երրորդ՝ ինչու՞ ներդրումներ կատարել Հայաստանում: Մենք տեսնում ենք բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի հավակնոտ տեսլականը: Հայաստանը երկիր է, որը հայտնի է նորարարություններով, մենք ներդրումներ ենք կատարում հանուն երիտասարդների, քանի որ Հայաստանի ապագան նրանց պայծառ, հյուրընկալ ձեռքերում է», - նշել է Լոուրենս Մերեդիթը իր ելույթում: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը իր ելույթում ներկայացրեց ՀԸԳՀ-ի կարևորությունը, դրա վավերացման և ամբողջական կիրարկմանն ուղղված ընթացիկ գործընթացները։ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ կատարեց նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությանը, ինչպես նաև՝ Արևելյան գործընկերության ապագայի շուրջ ՀՀ տեսլականին։ Մամուլի ասուլիսին հաջորդեց «Ուժեղ ենք միասին» խորագրով նորաձևության ներառական ցուցադրությունը, որին մասնակցում էին հաշմանդամություն ունեցող մարդիկ: