ԵՄ հանձնակատար Հաանը այցելեց Հայաստան | EUNewsletter

ԵՄ հանձնակատար Հաանը այցելեց Հայաստան

11 Հոկտեմբեր 2017
086A2602

086A2301Հոկտեմբերի 2-ին Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների hարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը այցելեց Հայաստան Բրյուսելում (Բելգիա) նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ: Առավոտյան հանձնակատար Հաանը հանդիպեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԵՄ-Հայաստան հարաբերությունները, նոր ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Գործընկերության առաջնահերթությունները, ինչպես նաև Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրները: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հանձնակատար Հաանը քննարկել է նույն թեմաները, ներառյալ՝ «2020-ի 20 արդյունքները» փաստաթուղթը առաջիկա գագաթաժողովին ընդառաջ: Պաշտոնական հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել հայտարարություններով:

086A2406Հանձնակատար Հաանն անդրադարձավ առաջիկա գագաթնաժողովին և ԵՄ-Հայաստան հետագա հարաբերություններին. «Մենք քննարկել ենք երկկողմ հարցեր, որոնք մասամբ ընդգրկված են նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի օրակարգում: Առաջին անգամ հենց Բրյուսելում է ի ցույց դրվելու ԵՄ անդամ բոլոր 28 երկրների հանձնառությունը՝ ուղղված Արևելյան հարևանության հետագա զարգացմանը: Սակայն սա ոչ միայն Արևելյան Եվրոպայի անդամ երկրների, այլև բոլոր 28 երկրների հետաքրքրությունն է: Հենց այդ պատճառով էլ գագաթաժողովն առաջին անգամ Բրյուսելում է անցկացվում: Ես արդեն առանձին կետով անդրադարձել եմ 2020-ի հայտնի արդյունքներին, որոնք նպատակ ունեն նկատելի արդյունքներ և օգուտ բերել Հայաստանի քաղաքացիների առօրյա կյանքում»:

Հայտարարության ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ՝ http://bit.ly/2zahLnb

086A2412Նախարար Նալբանդյանը կրկին ողջունեց հանձնակատար Հաանին Երևանում և խոսեց Հայաստանում իրականացվող ԵՄ նախաձեռնությունների մասին. «Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական միության հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Եվրոպական միությունն արժեքավոր աջակցություն է ցուցաբերում մեր երկրում ընթացող բարեփոխումներին: Ավարտվել է նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի համաձայնեցումը։ Հատուկ կցանկանայի ընդգծել, որ ավարտվել և նախաստորագրվել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Դրա ստորագրումը նոյեմբերին Բրյուսելում կայնալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը կարող է հանդիսանալ։ Բրյուսելյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները կարևոր տեղ էին զբաղեցնում հանձնակատար Հաանի հետ մեր քննարկումներում։ Մենք մտքեր փոխանակեցինք գագաթաժողովի Եզրափակիչ հռչակագրի շուրջ։ Հայաստան-ԵՄ օրակարգի կարևոր մասն է մարդկանց միջև շփումը խրախուսելը: Մենք մտքեր փոխանակեցինք ոլորտային փոխգործակցության շուրջ, անդրադարձանք «2020-ի 20 արդյունքները» փաստաթղթին, որը նախանշում է Արևելյան գործընկերության շրջանակներում գալիք երեք տարվա հիմնական ուղղությունները: Ես նաև հանձնակատարին ներկայացրի ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարագվորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստությունները։ Հանձնակատար Հաանը վերահաստատեց Եվրոպական միության անվերապահ ու ամբողջական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին»:

Հայտարարության ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ՝ http://bit.ly/2zbOyYZ

Մամուլի հայտարարություններից հետո հանձնակատարը հանդիպել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Կողմերը քննարկել են ԵՄ-Հայաստան համագործակցության ապագան` հիմնված Ռիգայի առաջնահերթությունների վրա, որոնք ուղղված են տնտեսական զարգացմանը և շուկայական հնարավորությունների ընդլանմանը, ինստիտուտների և արդյունավետ կառավարման ամրապնդմանը, հաղորդակցության բարելավմանը, էներգաարդյունավետությունը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, ինչպես նաև առավել շարժունությանը ու մարդկանց միջև կապերի խորացմանը:

22135635_1501482579905666_3896535799773529772_oՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հանձնակատարը քննարկել է Արևելյան գործընկերության գագաթաժողովի առաջնահերթությունները և ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացումը: Այն արտացոլվում է նոր ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում և Գործընկերության առաջնահերթություններում, որոնք առաջիկա տարիների համար սահմանելու են քաղաքականության առաջնահերթությունները և սերտ համագործակցության, առևտրի և բարեփոխումների համար նոր հնարավորություններ են ստեղծելու:
Հանդիպումից հետո Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ուղեկցությամբ հանձնակատար Հաանը հանդիպեց Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոնի ուսանողներին: Այցը եզրափակվեց ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Նետո մոլորակի առասպելը» շարժական հակակոռուպցիոն խաղի ներկայացմամբ: Հանձնակատար Հաանի օրն ավարտվեց «Մեգերյան կարպետ» ձեռագործ գորգերի թանգարան մշակութային այցելությամբ:

ԵՄ հանձնակատար Հաանը այցելեց Հայաստան

086A2301Հոկտեմբերի 2-ին Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների hարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը այցելեց Հայաստան Բրյուսելում (Բելգիա) նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ: Առավոտյան հանձնակատար Հաանը հանդիպեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԵՄ-Հայաստան հարաբերությունները, նոր ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Գործընկերության առաջնահերթությունները, ինչպես նաև Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրները: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հանձնակատար Հաանը քննարկել է նույն թեմաները, ներառյալ՝ «2020-ի 20 արդյունքները» փաստաթուղթը առաջիկա գագաթաժողովին ընդառաջ: Պաշտոնական հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել հայտարարություններով:

086A2406Հանձնակատար Հաանն անդրադարձավ առաջիկա գագաթնաժողովին և ԵՄ-Հայաստան հետագա հարաբերություններին. «Մենք քննարկել ենք երկկողմ հարցեր, որոնք մասամբ ընդգրկված են նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի օրակարգում: Առաջին անգամ հենց Բրյուսելում է ի ցույց դրվելու ԵՄ անդամ բոլոր 28 երկրների հանձնառությունը՝ ուղղված Արևելյան հարևանության հետագա զարգացմանը: Սակայն սա ոչ միայն Արևելյան Եվրոպայի անդամ երկրների, այլև բոլոր 28 երկրների հետաքրքրությունն է: Հենց այդ պատճառով էլ գագաթաժողովն առաջին անգամ Բրյուսելում է անցկացվում: Ես արդեն առանձին կետով անդրադարձել եմ 2020-ի հայտնի արդյունքներին, որոնք նպատակ ունեն նկատելի արդյունքներ և օգուտ բերել Հայաստանի քաղաքացիների առօրյա կյանքում»:

Հայտարարության ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ՝ http://bit.ly/2zahLnb

086A2412Նախարար Նալբանդյանը կրկին ողջունեց հանձնակատար Հաանին Երևանում և խոսեց Հայաստանում իրականացվող ԵՄ նախաձեռնությունների մասին. «Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական միության հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Եվրոպական միությունն արժեքավոր աջակցություն է ցուցաբերում մեր երկրում ընթացող բարեփոխումներին: Ավարտվել է նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի համաձայնեցումը։ Հատուկ կցանկանայի ընդգծել, որ ավարտվել և նախաստորագրվել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Դրա ստորագրումը նոյեմբերին Բրյուսելում կայնալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը կարող է հանդիսանալ։ Բրյուսելյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները կարևոր տեղ էին զբաղեցնում հանձնակատար Հաանի հետ մեր քննարկումներում։ Մենք մտքեր փոխանակեցինք գագաթաժողովի Եզրափակիչ հռչակագրի շուրջ։ Հայաստան-ԵՄ օրակարգի կարևոր մասն է մարդկանց միջև շփումը խրախուսելը: Մենք մտքեր փոխանակեցինք ոլորտային փոխգործակցության շուրջ, անդրադարձանք «2020-ի 20 արդյունքները» փաստաթղթին, որը նախանշում է Արևելյան գործընկերության շրջանակներում գալիք երեք տարվա հիմնական ուղղությունները: Ես նաև հանձնակատարին ներկայացրի ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարագվորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստությունները։ Հանձնակատար Հաանը վերահաստատեց Եվրոպական միության անվերապահ ու ամբողջական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին»:

Հայտարարության ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ՝ http://bit.ly/2zbOyYZ

Մամուլի հայտարարություններից հետո հանձնակատարը հանդիպել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Կողմերը քննարկել են ԵՄ-Հայաստան համագործակցության ապագան` հիմնված Ռիգայի առաջնահերթությունների վրա, որոնք ուղղված են տնտեսական զարգացմանը և շուկայական հնարավորությունների ընդլանմանը, ինստիտուտների և արդյունավետ կառավարման ամրապնդմանը, հաղորդակցության բարելավմանը, էներգաարդյունավետությունը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, ինչպես նաև առավել շարժունությանը ու մարդկանց միջև կապերի խորացմանը:

22135635_1501482579905666_3896535799773529772_oՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հանձնակատարը քննարկել է Արևելյան գործընկերության գագաթաժողովի առաջնահերթությունները և ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացումը: Այն արտացոլվում է նոր ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում և Գործընկերության առաջնահերթություններում, որոնք առաջիկա տարիների համար սահմանելու են քաղաքականության առաջնահերթությունները և սերտ համագործակցության, առևտրի և բարեփոխումների համար նոր հնարավորություններ են ստեղծելու: Հանդիպումից հետո Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ուղեկցությամբ հանձնակատար Հաանը հանդիպեց Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոնի ուսանողներին: Այցը եզրափակվեց ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Նետո մոլորակի առասպելը» շարժական հակակոռուպցիոն խաղի ներկայացմամբ: Հանձնակատար Հաանի օրն ավարտվեց «Մեգերյան կարպետ» ձեռագործ գորգերի թանգարան մշակութային այցելությամբ: