ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսության Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարության վերաբերյալ | EUNewsletter

ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսության Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարության վերաբերյալ

11 November 2019

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսության Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարության վերաբերյալ 2-րդ հանդիպումը, որին ներկա էր Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և նրա գլխավորած պատվիրակությունը, ովքեր Հայաստանում էին երկօրյա աշխատանքային այցի շրջանակում:

Միջոցառման ժամանակ ողջույնի ելույթներով հանդես եկան Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Միջոցառմանը ներկա էին Բարձրագույն դատական խորհրդի, Փաստաբանների պալատի, Արդարադատության ակադեմիայի և դատախազության ներկայացուցիչներ, ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների, միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հաշվի առնելով արդարադատության ոլորտի համապարփակ բարեփոխմանն ուղղված Հայաստանի կառավարության հավակնոտ օրակարգը՝ ԵՄ-ն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու կառավարության ջանքերին: Արդարադատության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսությունը նպատակաուղղված է արդարադատության ոլորտի բարեփոխումների մշակմանը` եվրոպական չափանիշներին և ԵՄ-ն և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան: Շարունակելով 2018 թվականի սեպտեմբերին կայացած Ռազմավարական քաղաքականության երկխոսության առաջին հանդիպման օրակարգը, երկրորդ հանդիպումը նվիրված էր վերջերս հրապարակված Դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագծի և 2019-2022 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարության քննարկմանը: Երկխոսությունը նպաստեց ռազմավարություններից բխող միջոցառումների և ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցության փոխադարձ կապի ապահովմանը, ինչպես նաև ԵՄ այն գործիքների համաձայնեցմանը, որոնք ուղղված կլինեն վերոնշյալ գործողությունների իրականացմանը:

Վասիլիս Մարագոսը ողջունեց արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանն ուղղված կառավարության ջանքերը և ընդգծեց, որ բոլոր շահագրգիռ կողմերի և համապատասխան մարմինների ակտիվ ներգրավվածությունը կնպաստի բարեփոխումների ծրագիրն ուղղորդելու և իրականացնելու գործընթացին և կօգնի Հայաստանի քաղաքացիների համար գրանցել շոշափելի արդյունքներ:

Անդրեա Վիկտորինը վերահաստատեց, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանն արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում, ինչը կնպաստի արդարադատության ոլորտի արդյունավետ կառավարմանը և ներդրումային միջավայրի զարգացմանը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վերահաստատեց Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ իրականացնելու արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումներ, որոնք կդառնան արդարադատության ոլորտում Եվրոպական միության հետ բարձր մակարդակի երկխոսության հովանին և տեխնիկական մակարդակում ավելի արդյունավետ համագործակցության հիմքը: Նախարարը կարևորեց նաև համակարգված և գերակա գործողությունների կարևորությունը՝ փոխշահավետ արդյունքներ գրանցելու համար:

Երկխոսությունը նաև հարթակ ծառայեց քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, գործարար ոլորտի ներկայացուցիչներին և Հայաստանի միջազգային հանրությանը բարեփոխումների ձևաչափի և դրանց հետագա ուղղությունների վերջնականացման գործընթացում ներգրավելու համար:

ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսության Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարության վերաբերյալ

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսության Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարության վերաբերյալ 2-րդ հանդիպումը, որին ներկա էր Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և նրա գլխավորած պատվիրակությունը, ովքեր Հայաստանում էին երկօրյա աշխատանքային այցի շրջանակում: Միջոցառման ժամանակ ողջույնի ելույթներով հանդես եկան Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Միջոցառմանը ներկա էին Բարձրագույն դատական խորհրդի, Փաստաբանների պալատի, Արդարադատության ակադեմիայի և դատախազության ներկայացուցիչներ, ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների, միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հաշվի առնելով արդարադատության ոլորտի համապարփակ բարեփոխմանն ուղղված Հայաստանի կառավարության հավակնոտ օրակարգը՝ ԵՄ-ն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու կառավարության ջանքերին: Արդարադատության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսությունը նպատակաուղղված է արդարադատության ոլորտի բարեփոխումների մշակմանը` եվրոպական չափանիշներին և ԵՄ-ն և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան: Շարունակելով 2018 թվականի սեպտեմբերին կայացած Ռազմավարական քաղաքականության երկխոսության առաջին հանդիպման օրակարգը, երկրորդ հանդիպումը նվիրված էր վերջերս հրապարակված Դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագծի և 2019-2022 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարության քննարկմանը: Երկխոսությունը նպաստեց ռազմավարություններից բխող միջոցառումների և ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցության փոխադարձ կապի ապահովմանը, ինչպես նաև ԵՄ այն գործիքների համաձայնեցմանը, որոնք ուղղված կլինեն վերոնշյալ գործողությունների իրականացմանը: Վասիլիս Մարագոսը ողջունեց արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանն ուղղված կառավարության ջանքերը և ընդգծեց, որ բոլոր շահագրգիռ կողմերի և համապատասխան մարմինների ակտիվ ներգրավվածությունը կնպաստի բարեփոխումների ծրագիրն ուղղորդելու և իրականացնելու գործընթացին և կօգնի Հայաստանի քաղաքացիների համար գրանցել շոշափելի արդյունքներ: Անդրեա Վիկտորինը վերահաստատեց, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանն արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում, ինչը կնպաստի արդարադատության ոլորտի արդյունավետ կառավարմանը և ներդրումային միջավայրի զարգացմանը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վերահաստատեց Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ իրականացնելու արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումներ, որոնք կդառնան արդարադատության ոլորտում Եվրոպական միության հետ բարձր մակարդակի երկխոսության հովանին և տեխնիկական մակարդակում ավելի արդյունավետ համագործակցության հիմքը: Նախարարը կարևորեց նաև համակարգված և գերակա գործողությունների կարևորությունը՝ փոխշահավետ արդյունքներ գրանցելու համար: Երկխոսությունը նաև հարթակ ծառայեց քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, գործարար ոլորտի ներկայացուցիչներին և Հայաստանի միջազգային հանրությանը բարեփոխումների ձևաչափի և դրանց հետագա ուղղությունների վերջնականացման գործընթացում ներգրավելու համար: