ԵՄ-Հայաստան. շարունակական համագործակցություն | EUNewsletter

ԵՄ-Հայաստան. շարունակական համագործակցություն

19 Հոկտեմբեր 2015
ARS_3841

Հոկտեմբերի 16-ին Երևանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեի հերթական՝ տասնչորսերորդ նիստը:
ARS_3849Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ողջունել է ներկաներին և նշել ԵՄ-Հայաստան համագործակցության նպատակները: «Եթե անգամ ԵՄ-Հայաստան համագործակցության նոր պայմանագիրն ունենա առևտրի ոլորտի սահմանափակումներ, այն, միևնույնն է, խթանող դեր կխաղա ԵՄ-Հայաստան հարաբերություններում: Ես հույս ունեմ, որ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կլինեն արագ և կառուցողական, ու համաձայնագիրը շուտ կստորագրվի: Առևտուրն ամեն ինչի հիմքն է, և ԵՄ-ն առանձնակի ուշադրություն է դարձնում Հայաստանի հետ զարգացող առևտրի լավ հարաբերություններին: ԵՄ-ն Հայաստանի արտահանման ամենամեծ շուկան է, և մենք պատրաստ ենք նոր հնարավորություններ տրամադրել Հայաստանին: Հայաստանն արդեն առավելություն ունի: Նկատի ունեմ Հայաստանին տրամադրվող արտոնությունների ընդհանրացված և համալված համակարգը: Հայկական արտադրանքը արտոնյալ պայմաններ ունի եվրոպական շուկայում: Ինչպես մենք բոլորս գիտենք, Հայաստանն ավելի մեծ ներուժ ունի, և ես հույս ունեմ, որ Հայաստանը ավելի լավ ռազմավարություն կմշակի իր արտադրանքը տարածելու և եվրոպական շուկայում ավելի մրցունակ լինելու համար»:
ARS_3846ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանն իր ելույթում ընդգծել է Հայաստանի համար ԵՄ-Հայաստան շարունակական աջակցության կարևորությունը:
«Այսօր մենք համագործակցության շատ կարևոր թեմաներ ունենք քննարկելու: Որոշակի փոփոխություններ են կատարվել, որոնց մասին ես հիմա կխոսեմ: Ինչպես տեղյակ եք, օրեր առաջ ԵՄ-ը հրապարակեց բանակցային մանդատն իրականացնելու իր որոշումը, և մենք լիահույս ենք, որ մինչև տարեվերջ կտրվի բանակցությունների նոր ստորագրվելիք փաթեթի պաշտոնական մեկնարկը: Բազմիցս առիթ եղել է խոսելու GSP առևտրային ռեժիմի մասին: Ես ուզում եմ կարևորել այն, քանի որ դա հնարավորություն է տալիս հայաստանյան կազմակերպություններին դեպի եվրոպական շուկա լավ պայմաններով արտահանում իրականացնելու:
Նոյեմբերի 4-ին նախատեսում ենք ԵՄ-Հայաստան կոմիտեի նիստն անցկացնել Երևանում, որի ընթացքում հնարավորություն կունենաք անդրադառնալու մեր օրակարգում եղած բոլոր հարցերին: Իսկ նոյեմբերի 19-20-ը էկոնոմիկայի նախարարության պաշտոնական պատվիրակությունը, որը գլխավորելու է նախարարը, պատրաստվում է մեկնել Բրյուսել, որի ընթացքում նախատեսում ենք առնվազն երկու համաձայնագրի ստորագրում»:
ARS_3844Միջոցառման համանախագահ Լյուկ Դեվինը խոսել է քննարկման օրակարգում եղած թեմաների մասին: «Երբ Հայաստանը որոշեց ընտրել այլ ճանապարհ և միանալ Եվրասիական տնտեսական միությանը, մենք կարիք ունեցանք նոր, այսպես կոչված՝ շրջանակի սահմանման աշխատանքներ սկսել, որպեսզի հաշվի առնենք Հայաստանի որոշումը: Ես շատ ուրախ եմ, որ ԵՄ անդամ պետությունները համաձայնել են սկսել նոր բանակցություններ, որոնք կներառեն նաև առևտուրը: ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանին և այլ ուղի ընտրելու համար չի պատժում երկրին: Միգուցե այլ երկրներ կիրառեին պատժամիջոցներ, սանկցիաներ, բայց դա մեր քաղաքականությունը չէ: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանին»:
Միջոցառման ընթացքում ակնարկ է կատարվել տնտեսական ակտիվությանը, արտաքին առևտրի միտումներին և վճարային հաշվեկշռին: Քննարկվել են Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը, ինչպես նաև ԵՄ-ում տնտեսական միտումները և ԵՄ տնտեսական քաղաքականության շրջանակում կատարվող միջոցառումները: Երբ կողմերն սկսել են առևտրի վերաբերյալ քննարկումները, հիմնական հարցերը եղել են երկկողմ առևտրի ներկա զարգացումները, ներառյալ` ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը (GSP) և Հայաստանին շուկայական տնտեսության կարգավիճակ տալը: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև ներդրումային և մրցունակության հարցերի, պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների և այլ հարցերի շուրջ:

ԵՄ-Հայաստան. շարունակական համագործակցություն

Հոկտեմբերի 16-ին Երևանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեի հերթական՝ տասնչորսերորդ նիստը: ARS_3849Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ողջունել է ներկաներին և նշել ԵՄ-Հայաստան համագործակցության նպատակները: «Եթե անգամ ԵՄ-Հայաստան համագործակցության նոր պայմանագիրն ունենա առևտրի ոլորտի սահմանափակումներ, այն, միևնույնն է, խթանող դեր կխաղա ԵՄ-Հայաստան հարաբերություններում: Ես հույս ունեմ, որ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կլինեն արագ և կառուցողական, ու համաձայնագիրը շուտ կստորագրվի: Առևտուրն ամեն ինչի հիմքն է, և ԵՄ-ն առանձնակի ուշադրություն է դարձնում Հայաստանի հետ զարգացող առևտրի լավ հարաբերություններին: ԵՄ-ն Հայաստանի արտահանման ամենամեծ շուկան է, և մենք պատրաստ ենք նոր հնարավորություններ տրամադրել Հայաստանին: Հայաստանն արդեն առավելություն ունի: Նկատի ունեմ Հայաստանին տրամադրվող արտոնությունների ընդհանրացված և համալված համակարգը: Հայկական արտադրանքը արտոնյալ պայմաններ ունի եվրոպական շուկայում: Ինչպես մենք բոլորս գիտենք, Հայաստանն ավելի մեծ ներուժ ունի, և ես հույս ունեմ, որ Հայաստանը ավելի լավ ռազմավարություն կմշակի իր արտադրանքը տարածելու և եվրոպական շուկայում ավելի մրցունակ լինելու համար»: ARS_3846ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանն իր ելույթում ընդգծել է Հայաստանի համար ԵՄ-Հայաստան շարունակական աջակցության կարևորությունը: «Այսօր մենք համագործակցության շատ կարևոր թեմաներ ունենք քննարկելու: Որոշակի փոփոխություններ են կատարվել, որոնց մասին ես հիմա կխոսեմ: Ինչպես տեղյակ եք, օրեր առաջ ԵՄ-ը հրապարակեց բանակցային մանդատն իրականացնելու իր որոշումը, և մենք լիահույս ենք, որ մինչև տարեվերջ կտրվի բանակցությունների նոր ստորագրվելիք փաթեթի պաշտոնական մեկնարկը: Բազմիցս առիթ եղել է խոսելու GSP առևտրային ռեժիմի մասին: Ես ուզում եմ կարևորել այն, քանի որ դա հնարավորություն է տալիս հայաստանյան կազմակերպություններին դեպի եվրոպական շուկա լավ պայմաններով արտահանում իրականացնելու: Նոյեմբերի 4-ին նախատեսում ենք ԵՄ-Հայաստան կոմիտեի նիստն անցկացնել Երևանում, որի ընթացքում հնարավորություն կունենաք անդրադառնալու մեր օրակարգում եղած բոլոր հարցերին: Իսկ նոյեմբերի 19-20-ը էկոնոմիկայի նախարարության պաշտոնական պատվիրակությունը, որը գլխավորելու է նախարարը, պատրաստվում է մեկնել Բրյուսել, որի ընթացքում նախատեսում ենք առնվազն երկու համաձայնագրի ստորագրում»: ARS_3844Միջոցառման համանախագահ Լյուկ Դեվինը խոսել է քննարկման օրակարգում եղած թեմաների մասին: «Երբ Հայաստանը որոշեց ընտրել այլ ճանապարհ և միանալ Եվրասիական տնտեսական միությանը, մենք կարիք ունեցանք նոր, այսպես կոչված՝ շրջանակի սահմանման աշխատանքներ սկսել, որպեսզի հաշվի առնենք Հայաստանի որոշումը: Ես շատ ուրախ եմ, որ ԵՄ անդամ պետությունները համաձայնել են սկսել նոր բանակցություններ, որոնք կներառեն նաև առևտուրը: ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանին և այլ ուղի ընտրելու համար չի պատժում երկրին: Միգուցե այլ երկրներ կիրառեին պատժամիջոցներ, սանկցիաներ, բայց դա մեր քաղաքականությունը չէ: Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանին»: Միջոցառման ընթացքում ակնարկ է կատարվել տնտեսական ակտիվությանը, արտաքին առևտրի միտումներին և վճարային հաշվեկշռին: Քննարկվել են Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը, ինչպես նաև ԵՄ-ում տնտեսական միտումները և ԵՄ տնտեսական քաղաքականության շրջանակում կատարվող միջոցառումները: Երբ կողմերն սկսել են առևտրի վերաբերյալ քննարկումները, հիմնական հարցերը եղել են երկկողմ առևտրի ներկա զարգացումները, ներառյալ` ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը (GSP) և Հայաստանին շուկայական տնտեսության կարգավիճակ տալը: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև ներդրումային և մրցունակության հարցերի, պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների և այլ հարցերի շուրջ: