ԵՄ-Հայաստան. միասնական պայքար կոռուպցիայի դեմ | EUNewsletter

ԵՄ-Հայաստան. միասնական պայքար կոռուպցիայի դեմ

26 Նոյեմբեր 2015
ARS_8706

Նոյեմբերի 25-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կազմակերպել էր քննարկում դոնոր կազմակերպությունների հետ: Քննարկմանը բացման ելույթներով հանդես են եկել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Իր ելույթում ԵՄ դեսպանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանին անհրաժեշտ է ազգային միասնականություն, ինչպիսին կա Ցեղասպանության ճանաչման կամ Ղարաբաղի հարցում: ARS_8708 «Մենք շատ հպարտ ենք, որ ԵՄ պատվիրակությունը գործուն մասնակցություն ունի Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում: Վերջին ամիսների ընթացքում ես չեմ հիշում այնպիսի հանդիպում, որ կոռուպցիայի վերաբերյալ հարց հնչած չլինի: Համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնլի կոռուպցիայի ընկալման ինդեքսի՝ Հայաստանը 176 երկրների շարքում զբաղեցնում է 96-րդ տեղը: Սա, իհարկե, լավագույն ցուցանիշն է ԵՏՄ երկրների ցանկում՝ համեմատած Բելառուսի, Ռուսաստանի, Ղրղզստանի  և Ղազախստանի հետ: Սակայն միևնույն ժամանակ պետք է նշել, որ Վրաստանը այդ նույն աղյուսակում զբաղեցնում է 50-րդ տեղը: Վրաստանը ավելի լավ դիրքերում է, քան ԵՄ մի շարք պետություններ, ինչպես, օրինակ, Չեխիան: Վրաստանը շատ մեծ առաջընթաց ունի: Ամեն ինչ պարզ է: Դուք կարող եք նույն բանն անել»,- ասել է Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանն իր ելույթում անդրադարձել է նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի հնչեցրած մեղադրանքներին, որոնք կոչ են անում ԵՄ-ին պայքարել ընդդեմ ՀՀ Կառավարության կոռուպցիայի դեմ պայքարում: «Ոչ, մենք ցանկանում ենք պայքարել կոռուպցիայի դեմ կառավարության հետ միասին»,- քննարկման ընթացքում նշել է ԵՄ դեսպանը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵՄ պատվիրակությանը այսքան կարևոր խնդրի վերաբերյալ քննարկում կազմակերպելու համար: ARS_8696 «ՀՀ Կառավարությունը քաջ գիտակցում է կոռուպցիայի վտանգավոր ազդեցությունը տնտեսության զարգացման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության վրա և վճռական է տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարում: Այս պայքարում մեր նպատակը համատեղ ուժերով կոռուպցիան հաղթահարելն է: Այդ իսկ պատճառով ես չափազանց կարևորում եմ բոլոր շահագրգիռ կողմերի՝ պետական իշխանության մարմինների, հասարակական, միջազգային կազմակերպությունների և ողջ հասարակության ներգրավվածությունը և մասնակցությունը կոռուպցիան Հայաստանում արմատախիլ անելու հարցում: Կոռուպցիան նվազեցնելու ուղղությամբ Հայաստանում վերջին տարիներին մի շարք կարևոր քայլեր են իրականացվել, և դրանցից ամենակարևորը 2015 թ. փետրվարին Հակակոռուպցիոն խորհրդի ստեղծումն էր»,- նշել է նախարարը:

Քննարկման առաջին զեկուցողը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն էր, ով հանդես է եկել «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018թթ․ միջոցառումների ծրագիրը» թեմայով զեկույցով:

Հաջորդիվ զեկույցներով հանդես են եկել համապատասխան դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրել են առաջարկություններ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018թթ․ միջոցառումների ծրագրի իրականացմանն աջակցելու վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, ՀՀ նախագահի աշխատակազմի, Կառավարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԵՄ-Հայաստան. միասնական պայքար կոռուպցիայի դեմ

Նոյեմբերի 25-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կազմակերպել էր քննարկում դոնոր կազմակերպությունների հետ: Քննարկմանը բացման ելույթներով հանդես են եկել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Իր ելույթում ԵՄ դեսպանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանին անհրաժեշտ է ազգային միասնականություն, ինչպիսին կա Ցեղասպանության ճանաչման կամ Ղարաբաղի հարցում: ARS_8708 «Մենք շատ հպարտ ենք, որ ԵՄ պատվիրակությունը գործուն մասնակցություն ունի Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում: Վերջին ամիսների ընթացքում ես չեմ հիշում այնպիսի հանդիպում, որ կոռուպցիայի վերաբերյալ հարց հնչած չլինի: Համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնլի կոռուպցիայի ընկալման ինդեքսի՝ Հայաստանը 176 երկրների շարքում զբաղեցնում է 96-րդ տեղը: Սա, իհարկե, լավագույն ցուցանիշն է ԵՏՄ երկրների ցանկում՝ համեմատած Բելառուսի, Ռուսաստանի, Ղրղզստանի  և Ղազախստանի հետ: Սակայն միևնույն ժամանակ պետք է նշել, որ Վրաստանը այդ նույն աղյուսակում զբաղեցնում է 50-րդ տեղը: Վրաստանը ավելի լավ դիրքերում է, քան ԵՄ մի շարք պետություններ, ինչպես, օրինակ, Չեխիան: Վրաստանը շատ մեծ առաջընթաց ունի: Ամեն ինչ պարզ է: Դուք կարող եք նույն բանն անել»,- ասել է Պյոտր Սվիտալսկին: Դեսպանն իր ելույթում անդրադարձել է նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի հնչեցրած մեղադրանքներին, որոնք կոչ են անում ԵՄ-ին պայքարել ընդդեմ ՀՀ Կառավարության կոռուպցիայի դեմ պայքարում: «Ոչ, մենք ցանկանում ենք պայքարել կոռուպցիայի դեմ կառավարության հետ միասին»,- քննարկման ընթացքում նշել է ԵՄ դեսպանը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵՄ պատվիրակությանը այսքան կարևոր խնդրի վերաբերյալ քննարկում կազմակերպելու համար: ARS_8696 «ՀՀ Կառավարությունը քաջ գիտակցում է կոռուպցիայի վտանգավոր ազդեցությունը տնտեսության զարգացման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության վրա և վճռական է տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարում: Այս պայքարում մեր նպատակը համատեղ ուժերով կոռուպցիան հաղթահարելն է: Այդ իսկ պատճառով ես չափազանց կարևորում եմ բոլոր շահագրգիռ կողմերի՝ պետական իշխանության մարմինների, հասարակական, միջազգային կազմակերպությունների և ողջ հասարակության ներգրավվածությունը և մասնակցությունը կոռուպցիան Հայաստանում արմատախիլ անելու հարցում: Կոռուպցիան նվազեցնելու ուղղությամբ Հայաստանում վերջին տարիներին մի շարք կարևոր քայլեր են իրականացվել, և դրանցից ամենակարևորը 2015 թ. փետրվարին Հակակոռուպցիոն խորհրդի ստեղծումն էր»,- նշել է նախարարը: Քննարկման առաջին զեկուցողը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն էր, ով հանդես է եկել «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018թթ․ միջոցառումների ծրագիրը» թեմայով զեկույցով: Հաջորդիվ զեկույցներով հանդես են եկել համապատասխան դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրել են առաջարկություններ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018թթ․ միջոցառումների ծրագրի իրականացմանն աջակցելու վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, ՀՀ նախագահի աշխատակազմի, Կառավարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: