ԵՄ-Հայաստան հեռանկարները | EUNewsletter

ԵՄ-Հայաստան հեռանկարները

27 February 2015

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի կողմից կազմակերպված «ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարները ներկայիս քաղաքական համատեքստում» խորագրով մեկօրյա միջազգային համաժողովը տեղի ունեցավ 2015թ. փետրվարի 25-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում: Համաժողովի ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և Հայաստանի պաշտոնատար անձինք քննարկեցին ԵՄ-Հայաստան երկկողմ համագործակցության հեռանկարներն ու դրանցում քաղաքացիական հասարակության դերը:
ARS_2186«Սա կարևոր և վճռական տարի է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար, որը հատկանշական է համատեղ գործողությունների և ջանքերի շնորհիվ բացահայտելու երկկողմ հարաբերությունների շրջանակը, դրանց պոտենցիալ ապագան, մասնավորապես՝ այդ ամենի իրավական հիմքը: Անկախ Հայաստանի՝ 2013թ.-ի սեպտեմբերի որոշումից՝ միանալու Եվրասիական տնտեսական միությանը, այլ ոչ թե ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր հետագա համագործակցությանը, բոլոր ոլորտներում Արևելյան գործընկերության հետ համագործակցության ամրապնդմանը, որոնք համատեղելի են Հայաստանի վերջին քաղաքական ընտրության հետ»,-ասել է Հրիսթեան: Դեսպանը շարունակեց, որ հետագա հնարավոր համագործակցությունը կհստակեցվի մայիսին՝ Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովում: «Եվրոպական միությունը կարևորում է քաղաքացիական հասարակության դերը ԵՄ-Հայաստան հարաբերությունների դիսկուրսում, և մենք շատ կարևորում ենք քաղաքացիական հասարակության դերը և խրախուսում դրա մասնակցությունը ԵՄ-Հայաստան համագործակցության ձևավորման մեջ: Այդ ամենը հաշվի առնելով՝ այս համաժողովը պետք է ծառայի իբրև հարթակ ՀՀ իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկայիս օրակարգի շուրջ կառուցողական երկխոսության, տեսակետների և մտահոգությունների քննարկման համար»:
ARS_2151Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարը նշեց քաղաքացիական հասարակության դերն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ. «Մենք նկատել ենք, որ քաղաքացիական հասարակության շնորհիվ ԵՄ-Հայաստան համագործակցությունն ավելի է ամրապնդվում, որովհետև դրա ներկայացուցիչները հաճախ են հանդիպում, մասնակցում տարբեր համաժողովների: Ես ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը շատ է գնահատում նրանց դերը ինչպես ԵՄ նախաձեռնություններում, այնպես էլ ազգային բարեփոխումներում: ԵՄ-ի հետ համագործակցությունն անչափ կարևոր է մեզ համար, և մենք պատրաստվում ենք շուտով ներկայացնել մեկ այլ բաղադրիչ կոմերցիոն համագործակցության մեջ»:
Մարտին Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովը: Վեհաժողովը քարոզում է քաղաքացիական ասոցացումն ու հետագա տնտեսական զարգացումը Եվրոպական միության և Արևելյան Եվրոպայի գործընկերների միջև: Եվրոնեսթն աջակցում է Արևելյան գործընկերության ուժեղացմանը, զարգացմանն ու տեսանելիությանը իբրև ինստիտուտի, որը պատասխանատու է խորհրդարանական խորհրդատվության, վերահսկողության ու մոնիթորինգի համար: Արտակ Զաքարյանը՝ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը, ներկայացրեց Եվրոնեսթի շրջանակներում սպասվող միջոցառումները. «Եվրոնեսթի օրակարգում են չորս հիմնական զեկույցներ և մեկ հարց, որը հանդիսանալու է Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի հիմնական ուղերձը, և համաժողովի մասնակիցները փորձելու են գալ մեկ միասնական դիրքորոշման: Չորս զեկույցները քննարկվելու են չորս մշտական հանձնաժողովներում, յուրաքանչյուր հանձնաժողով մեկական զեկույց է նախապատրաստում: Մենք ակնկալում ենք ակտիվ դեբատներ»:ARS_2129
Ելույնթներից հետո համաժողովի մասնակիցներին ու լրագրողներին ընձեռվեց հնարավորություն ուղղելու իրենց հարցերը զեկուցողներին և քննարկելու քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում: Ընդհանուր առմամբ եղավ չորս նիստ, և զեկույցներով հանդես եկավ քաղաքացիական հասարակության մի քանի ներկայացուցիչ: Գիտակցելով բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության կառույցների կարևոր գործառույթը՝ ԵՄ պատվիրակությունը և ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը հաստատակամ են խրախուսելու քաղաքացիական հասարակության առավել ակտիվ մասնակցությունը Արևելյան գործընկերության ապագայի խնդիրների ուրվագծման և երկրի ժողովրդավարացմանն ուղղված քաղաքականության մշակման գործում:

ԵՄ-Հայաստան հեռանկարները

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի կողմից կազմակերպված «ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարները ներկայիս քաղաքական համատեքստում» խորագրով մեկօրյա միջազգային համաժողովը տեղի ունեցավ 2015թ. փետրվարի 25-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում: Համաժողովի ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և Հայաստանի պաշտոնատար անձինք քննարկեցին ԵՄ-Հայաստան երկկողմ համագործակցության հեռանկարներն ու դրանցում քաղաքացիական հասարակության դերը: ARS_2186«Սա կարևոր և վճռական տարի է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար, որը հատկանշական է համատեղ գործողությունների և ջանքերի շնորհիվ բացահայտելու երկկողմ հարաբերությունների շրջանակը, դրանց պոտենցիալ ապագան, մասնավորապես՝ այդ ամենի իրավական հիմքը: Անկախ Հայաստանի՝ 2013թ.-ի սեպտեմբերի որոշումից՝ միանալու Եվրասիական տնտեսական միությանը, այլ ոչ թե ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր հետագա համագործակցությանը, բոլոր ոլորտներում Արևելյան գործընկերության հետ համագործակցության ամրապնդմանը, որոնք համատեղելի են Հայաստանի վերջին քաղաքական ընտրության հետ»,-ասել է Հրիսթեան: Դեսպանը շարունակեց, որ հետագա հնարավոր համագործակցությունը կհստակեցվի մայիսին՝ Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովում: «Եվրոպական միությունը կարևորում է քաղաքացիական հասարակության դերը ԵՄ-Հայաստան հարաբերությունների դիսկուրսում, և մենք շատ կարևորում ենք քաղաքացիական հասարակության դերը և խրախուսում դրա մասնակցությունը ԵՄ-Հայաստան համագործակցության ձևավորման մեջ: Այդ ամենը հաշվի առնելով՝ այս համաժողովը պետք է ծառայի իբրև հարթակ ՀՀ իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկայիս օրակարգի շուրջ կառուցողական երկխոսության, տեսակետների և մտահոգությունների քննարկման համար»: ARS_2151Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարը նշեց քաղաքացիական հասարակության դերն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ. «Մենք նկատել ենք, որ քաղաքացիական հասարակության շնորհիվ ԵՄ-Հայաստան համագործակցությունն ավելի է ամրապնդվում, որովհետև դրա ներկայացուցիչները հաճախ են հանդիպում, մասնակցում տարբեր համաժողովների: Ես ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը շատ է գնահատում նրանց դերը ինչպես ԵՄ նախաձեռնություններում, այնպես էլ ազգային բարեփոխումներում: ԵՄ-ի հետ համագործակցությունն անչափ կարևոր է մեզ համար, և մենք պատրաստվում ենք շուտով ներկայացնել մեկ այլ բաղադրիչ կոմերցիոն համագործակցության մեջ»: Մարտին Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովը: Վեհաժողովը քարոզում է քաղաքացիական ասոցացումն ու հետագա տնտեսական զարգացումը Եվրոպական միության և Արևելյան Եվրոպայի գործընկերների միջև: Եվրոնեսթն աջակցում է Արևելյան գործընկերության ուժեղացմանը, զարգացմանն ու տեսանելիությանը իբրև ինստիտուտի, որը պատասխանատու է խորհրդարանական խորհրդատվության, վերահսկողության ու մոնիթորինգի համար: Արտակ Զաքարյանը՝ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը, ներկայացրեց Եվրոնեսթի շրջանակներում սպասվող միջոցառումները. «Եվրոնեսթի օրակարգում են չորս հիմնական զեկույցներ և մեկ հարց, որը հանդիսանալու է Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի հիմնական ուղերձը, և համաժողովի մասնակիցները փորձելու են գալ մեկ միասնական դիրքորոշման: Չորս զեկույցները քննարկվելու են չորս մշտական հանձնաժողովներում, յուրաքանչյուր հանձնաժողով մեկական զեկույց է նախապատրաստում: Մենք ակնկալում ենք ակտիվ դեբատներ»:ARS_2129 Ելույնթներից հետո համաժողովի մասնակիցներին ու լրագրողներին ընձեռվեց հնարավորություն ուղղելու իրենց հարցերը զեկուցողներին և քննարկելու քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում: Ընդհանուր առմամբ եղավ չորս նիստ, և զեկույցներով հանդես եկավ քաղաքացիական հասարակության մի քանի ներկայացուցիչ: Գիտակցելով բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության կառույցների կարևոր գործառույթը՝ ԵՄ պատվիրակությունը և ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը հաստատակամ են խրախուսելու քաղաքացիական հասարակության առավել ակտիվ մասնակցությունը Արևելյան գործընկերության ապագայի խնդիրների ուրվագծման և երկրի ժողովրդավարացմանն ուղղված քաղաքականության մշակման գործում: