ԵՄ-Հայաստան համագործակցություն կրթության ոլորտում | EUNewsletter

ԵՄ-Հայաստան համագործակցություն կրթության ոլորտում

4 Հուլիս 2017
ARS_1072

Հունիսի 28-ին Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցը հյուրընկալել էր «Աջակցություն Հայաստանի հանրակրթական դպրոցներում և համալսարաններում ԵՄ-ի մասին դասընթացների կազմակերպմանը» ծրագրի եզրափակիչ միջոցառումը: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացվում է Հայաստանի կրթության և գիտության նախարարության համագործակցությամբ:

ARS_1005Ծրագրի նպատակն է ընդլայնել Հայաստանի հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ԵՄ-ի վերաբերյալ դասավանդումը՝ հիմնվելով ԵՄ ֆինանսավորմամբ 2012-ից 2014 թվականներին իրականացված «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը՝ Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի կրթական բաղադրիչի արդյունքների վրա: Եվրոպական միության, ԵՄ կառույցների և ԵՄ-Հայաստան համագործակցության մասին դասընթացներ են անցկացվել Հայաստանի 17 հանրակրթական դպրոցներում և 5 բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ծրագրի հիմնական արդյունքներն են.
• ԵՄ-ի մասին Հայաստանի կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված թարմացված և բարելավված դպրոցական առարկայական ծրագրեր և ձեռնարկ,
• ԵՄ-ի մասին թարմացված և բարելավված համալսարանական ձեռնարկ,
• ներգրավված ուսուցիչների կարողությունների զարգացում,
• մշակված մեթոդաբանություն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների համար, ինչպես նաև ուսանողակենտրոն դասավանդման և ուսումնառության մոտեցումներ,
• երիտասարդների շրջանում Եվրոպական միության, ԵՄ արժեքների, քաղաքականությունների ու կառույցների մասին իրազեկվածության և գիտելիքների բարձրացում,
• հետագա համագործակցության նպատակով Հայաստանի դպրոցների և համալսարանների և ԵՄ անդամ երկրների գործընկերների միջև կապերի հաստատում:

ARS_1641Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ ներկա էր միջոցառմանը. նրանց դիմավորեցին աղ ու հացով: Մասնակից դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները նույնպես եկել էին Հրազդան և հանդես եկան մշակութային ներկայացումներով: Փոքրիկ համերգից հետո դեսպան Սվիտալսկին և մյուս դեսպանները շրջեցին դպրոցում կազմակերպված տեղակատվական ցուցահանդեսի տաղավարներով, որտեղ ներկայացված էին ԵՄ տարբեր երկրներ:

ARS_1151Դեսպան Սվիտալսկին խոսեց կրթության խթանման հարցում ԵՄ դերի մասին. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին մասնակցության համար և այս ծրագիրն այսքան կարևոր դարձնելու համար: Գուցե Եվրոպան ձեզ համար հեռու է, ձեզնից քչերն են ոտք դրել ԵՄ տարածք, բայց Եվրոպան շատ մոտ է Հայաստանին: ԵՄ-ին Հայաստանի ամենամեծ նվիրատուն է. Եվրոպական միության և անդամ երկրների աջակցությունը կազմում է Հայաստանին տրամադրվող ամբողջ միջազգային աջակցության 60%-ը: ԵՄ-ն կարևոր է Հայաստանի համար, քանի որ ուժեղ ԵՄ-ն կարևոր է բոլոր հայաստանցիների համար: Հուսով եմ, որ այս ծրագրի արդյունքները երկարաժամկետ կլինեն, որպեսզի աշակերտներն ու ուսանողները հնարավորություն ունենան իմանալ ավելին ԵՄ-ի, ԵՄ պատմության ու ապագայի մասին: Մեր առաքելությունն է զարգացել ձեր երկիրը»:

ARS_1194Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի խորհրդական Նունե Վարդանյանը փոխանցեց նախարարի ուղերձը. «Վերջին 15 տարիներին ընթացքում ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներին: Այդ համագործակցության շրջանակում ընդգրծված է թե´ գիտությունը, թե´ դպրոցական կրթությունը, թե´ միջին մասնագիտական կրթությունը: Կարծում եմ, որ «Աջակցություն Հայաստանի հանրակրթական դպրոցներում և համալսարաններում ԵՄ-ի մասին դասընթացների կազմակերպմանը» ծրագիրը հնարավորություն է տվել պատկերացում կազմել, թե ինչ հնարավորություններ են բացում ԵՄ կրթական ծրագրերը: Եվրոպական միության և ԿԳՆ-ի համագործակցությունը շարունակվելու է՝ հնարավորություն տալով երիտասարդներին որակյալ կրթություն ստանալ»:

ԵՄ-Հայաստան համագործակցություն կրթության ոլորտում

Հունիսի 28-ին Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցը հյուրընկալել էր «Աջակցություն Հայաստանի հանրակրթական դպրոցներում և համալսարաններում ԵՄ-ի մասին դասընթացների կազմակերպմանը» ծրագրի եզրափակիչ միջոցառումը: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացվում է Հայաստանի կրթության և գիտության նախարարության համագործակցությամբ:

ARS_1005Ծրագրի նպատակն է ընդլայնել Հայաստանի հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ԵՄ-ի վերաբերյալ դասավանդումը՝ հիմնվելով ԵՄ ֆինանսավորմամբ 2012-ից 2014 թվականներին իրականացված «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը՝ Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի կրթական բաղադրիչի արդյունքների վրա: Եվրոպական միության, ԵՄ կառույցների և ԵՄ-Հայաստան համագործակցության մասին դասընթացներ են անցկացվել Հայաստանի 17 հանրակրթական դպրոցներում և 5 բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ծրագրի հիմնական արդյունքներն են. • ԵՄ-ի մասին Հայաստանի կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված թարմացված և բարելավված դպրոցական առարկայական ծրագրեր և ձեռնարկ, • ԵՄ-ի մասին թարմացված և բարելավված համալսարանական ձեռնարկ, • ներգրավված ուսուցիչների կարողությունների զարգացում, • մշակված մեթոդաբանություն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների համար, ինչպես նաև ուսանողակենտրոն դասավանդման և ուսումնառության մոտեցումներ, • երիտասարդների շրջանում Եվրոպական միության, ԵՄ արժեքների, քաղաքականությունների ու կառույցների մասին իրազեկվածության և գիտելիքների բարձրացում, • հետագա համագործակցության նպատակով Հայաստանի դպրոցների և համալսարանների և ԵՄ անդամ երկրների գործընկերների միջև կապերի հաստատում: