ԵՄ-Հայաստան համագործակցության կոմիտեի 16-րդ նիստը | EUNewsletter

ԵՄ-Հայաստան համագործակցության կոմիտեի 16-րդ նիստը

4 November 2015

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան համագործակցության կոմիտեի 16-րդ  նիստը: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-Հայաստան համագործակցության ապագա համաձայնագրին, ԵՄ-Հայաստան առևտրատնտեսական հարաբերություններին և երկրների տնտեսական զարգացումներին առնչվող հարցեր: Նիստի համանախագահներն էին Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյանգործընկերության, ԿենտրոնականԱսիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը, իսկ հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Համանախագահ Վիգանդն իր ելույթում ընդգծել է, որ ԵՄ-ն մնում է Հայաստանի լավագույն գործընկերներից մեկը առևտրի և ներդրումների ոլորտում: «ԵՄ-ն հարգում է Հայաստանի ընտրությունը միանալու Եվրասիական միությանը, և այսօր մենք քննարկելու ենք ինչպես համագործակցության նոր շրջանակը, այնպես էլ այլ կարևոր հարցեր: Դրանց թվում են՝ առևտրին, արդարադատությանը, ազատությանը և անվտանգությանը, բազմակողմ համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող և այլ հարցեր»:

Կարեն Ճշմարիտյանն իր բացման խոսքից հետո ներկայացրել է նիստի օրակարգը: «Այս կոմիտեի նիստը հատկանշական է այն առումով, որ Եվրամիությունը Հայաստանի հետ նոր ձևաչափով պայմանագիր կնքելու բանակցություններ սկսելու մանդատ է ստացել: Այն հատկանշական է նաև նրանով, որ հայկական կողմը համագործակցության ուղղությունների վերաբերյալ ունի նոր առաջարկներ դրանք հետագայում զարգացնելու և խորացնելու, ընդորում՝ նշեմ, որ մեր համարյա բոլոր գերատեսչություններն ունեն առանձին առաջարկներ»:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Եվրոպական հարևանության նոր քաղաքականությանը և Արևելյան գործընկերության համատեքստում ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացմանը:

1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի և Եվրոպական համայնքների և նրա անդամ պետությունների միջև կնքվել է Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիր, որը ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսի 1-ից: Համաձայնագրի 83-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է Համագործակցության կոմիտե, որի նիստերը գումարվում են տարին մեկ անգամ ռոտացիոն կարգով` Երևանում և Բրյուսելում:

ԵՄ-Հայաստան համագործակցության կոմիտեի 16-րդ նիստը

Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան համագործակցության կոմիտեի 16-րդ  նիստը: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-Հայաստան համագործակցության ապագա համաձայնագրին, ԵՄ-Հայաստան առևտրատնտեսական հարաբերություններին և երկրների տնտեսական զարգացումներին առնչվող հարցեր: Նիստի համանախագահներն էին Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյանգործընկերության, ԿենտրոնականԱսիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը, իսկ հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Համանախագահ Վիգանդն իր ելույթում ընդգծել է, որ ԵՄ-ն մնում է Հայաստանի լավագույն գործընկերներից մեկը առևտրի և ներդրումների ոլորտում: «ԵՄ-ն հարգում է Հայաստանի ընտրությունը միանալու Եվրասիական միությանը, և այսօր մենք քննարկելու ենք ինչպես համագործակցության նոր շրջանակը, այնպես էլ այլ կարևոր հարցեր: Դրանց թվում են՝ առևտրին, արդարադատությանը, ազատությանը և անվտանգությանը, բազմակողմ համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող և այլ հարցեր»: Կարեն Ճշմարիտյանն իր բացման խոսքից հետո ներկայացրել է նիստի օրակարգը: «Այս կոմիտեի նիստը հատկանշական է այն առումով, որ Եվրամիությունը Հայաստանի հետ նոր ձևաչափով պայմանագիր կնքելու բանակցություններ սկսելու մանդատ է ստացել: Այն հատկանշական է նաև նրանով, որ հայկական կողմը համագործակցության ուղղությունների վերաբերյալ ունի նոր առաջարկներ դրանք հետագայում զարգացնելու և խորացնելու, ընդորում՝ նշեմ, որ մեր համարյա բոլոր գերատեսչություններն ունեն առանձին առաջարկներ»: Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Եվրոպական հարևանության նոր քաղաքականությանը և Արևելյան գործընկերության համատեքստում ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացմանը: 1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի և Եվրոպական համայնքների և նրա անդամ պետությունների միջև կնքվել է Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիր, որը ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսի 1-ից: Համաձայնագրի 83-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է Համագործակցության կոմիտե, որի նիստերը գումարվում են տարին մեկ անգամ ռոտացիոն կարգով` Երևանում և Բրյուսելում: