ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը | EUNewsletter

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը

25 March 2015

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը մենկնարկեց մարտի 19-ին Ազգային ժողովում: Այն ընթացավ ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահներ Սամվել Ֆարմանյանի եւ Սաջադ Քարիմի նախագահությամբ: Նիստի ընթացքում ԵՄ-Հայաստան հետագա համագործակցության հարցերը բարձրացվեցին ինչպես հայաստանյան, այնպես էլ եվրոպացի ներկայացուցիչների ելույթներում:
Ներկաներին իր ողջույնի խոսքն է ասել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Մենք այս շաբաթ առիթ ունեցանք աշխատելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում բազմակողմ ձևաչափում, որն ինչպես արդեն նշել եմ Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության միջև համագործակցության ընդլայնման կարևոր հարթակ է: Այսօր կրկին հաճելի առիթ ունեմ ողջունելու ձեզ մեկ այլ՝ միջխորհրդարանական համագործակցության երկկողմ ձևաչափում: Կուզեի խորհրդարանական այս ամբիոնից ևս մեկ անգամ նշել, որ Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից, քանի որ ԵՄ-Հայաստան համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա եւ համաեվրոպական արժեքների տարածումը այս համագործակցության առանցքն է»:
ARS_5178ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության վարչության պետի տեղակալ Ադրիանո Մարտինսը ներկաներին հիշեցրել է, որ Եվրոպական միությունը նախկինի պես Հայաստանի արտաքին առևտրի խոշորագույն գործընկերն է: «ԵՄ-Հայաստան համագործակցությունը շարունակվում է է գործընկերության և համագործակցության համաձայնագրի հիման վրա և ԵՄ-ն, ցանկանալով այն խորացնել, փորձում է գտնել համատեղ ոլորտներ եւ հետաքրքրություններ: ԵՄ-ը շարունակելու է համագործացությունը տնտեսական զարգացման, էներգետիկայի, միգրացիայի, շարժունակության, անվտանգության, բարեխիղճ կառավարման բնագավառներում եւ փորձելու է ավելի հասցեական եւ արդյունավետ դարձնել իր քաղաքականությունը: Անդրիանո Մարտինսը շեշտել է, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության հիմնարար սկզբունքները, ամենայն հավանականությամբ, կմնան անփոփոխ»:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը հայտնել է ՀՀ կառավարության դիրքորոշումը ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ. «Հայաստանը պատրաստակամ է խորացնել համագործակծությունը ԵՄ-ի հետ՝ նպատակ ունենալով շարունակել ժողովրդավարական հաստատությունների եւ դատական համակարգի բարեփոխումները, պաշտպանելով մարդու իրավունքները եւ պայքարելով կոռուպցիայի դեմ: Հայաստանը եւ Եվրամիությունը համաձայնեցրել են իրենց հարաբերությունների նոր իրավական հիմքը ձեւավորելու անհրաժեշտությունը եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի թարմացումը»:

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը մենկնարկեց մարտի 19-ին Ազգային ժողովում: Այն ընթացավ ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահներ Սամվել Ֆարմանյանի եւ Սաջադ Քարիմի նախագահությամբ: Նիստի ընթացքում ԵՄ-Հայաստան հետագա համագործակցության հարցերը բարձրացվեցին ինչպես հայաստանյան, այնպես էլ եվրոպացի ներկայացուցիչների ելույթներում: Ներկաներին իր ողջույնի խոսքն է ասել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Մենք այս շաբաթ առիթ ունեցանք աշխատելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում բազմակողմ ձևաչափում, որն ինչպես արդեն նշել եմ Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության միջև համագործակցության ընդլայնման կարևոր հարթակ է: Այսօր կրկին հաճելի առիթ ունեմ ողջունելու ձեզ մեկ այլ՝ միջխորհրդարանական համագործակցության երկկողմ ձևաչափում: Կուզեի խորհրդարանական այս ամբիոնից ևս մեկ անգամ նշել, որ Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից, քանի որ ԵՄ-Հայաստան համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա եւ համաեվրոպական արժեքների տարածումը այս համագործակցության առանցքն է»: ARS_5178ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության վարչության պետի տեղակալ Ադրիանո Մարտինսը ներկաներին հիշեցրել է, որ Եվրոպական միությունը նախկինի պես Հայաստանի արտաքին առևտրի խոշորագույն գործընկերն է: «ԵՄ-Հայաստան համագործակցությունը շարունակվում է է գործընկերության և համագործակցության համաձայնագրի հիման վրա և ԵՄ-ն, ցանկանալով այն խորացնել, փորձում է գտնել համատեղ ոլորտներ եւ հետաքրքրություններ: ԵՄ-ը շարունակելու է համագործացությունը տնտեսական զարգացման, էներգետիկայի, միգրացիայի, շարժունակության, անվտանգության, բարեխիղճ կառավարման բնագավառներում եւ փորձելու է ավելի հասցեական եւ արդյունավետ դարձնել իր քաղաքականությունը: Անդրիանո Մարտինսը շեշտել է, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության հիմնարար սկզբունքները, ամենայն հավանականությամբ, կմնան անփոփոխ»: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը հայտնել է ՀՀ կառավարության դիրքորոշումը ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ. «Հայաստանը պատրաստակամ է խորացնել համագործակծությունը ԵՄ-ի հետ՝ նպատակ ունենալով շարունակել ժողովրդավարական հաստատությունների եւ դատական համակարգի բարեփոխումները, պաշտպանելով մարդու իրավունքները եւ պայքարելով կոռուպցիայի դեմ: Հայաստանը եւ Եվրամիությունը համաձայնեցրել են իրենց հարաբերությունների նոր իրավական հիմքը ձեւավորելու անհրաժեշտությունը եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի թարմացումը»: