ԵՄ ծրագրով ավելի լավ ապագա է ստեղծվել շուրջ 400 հայի համար | EUNewsletter

ԵՄ ծրագրով ավելի լավ ապագա է ստեղծվել շուրջ 400 հայի համար

27 June 2016

Հունիսի 21-ին Երևանում ներկայացվեցին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող միգրացիային ուղղված ծրագրի արդյունքներն ու մարտահրավերները: Այս ծրագրի շրջանակում վերջին երեք տարիների ընթացքում 400 հայի համար ստեղծվել են աշխատանքի հնարավորություն ու եկամուտի աղբյուրներ:
Ծրագիրն ուղղված էր նրանց, ովքեր լքում են Լոռու մարզը աշխատանքի և եկամուտի բացակայության պատճառով: Տրվել են անհատական դրամաշնորհներ և կազմակերպվել են դասընթացներ մեղվապահության, բանջարեղենի ու մսի արտադրության, ընտանեկան բիզնես ստեղծելու ու պահպանելու ուղղությամբ: Իտալական CISP ՀԿ-ի ու Հայաստանի պետական միգրացիոն ծառայության միջև համագործակցությունը ևս շատ դրական է եղել: Հունիսի 21-ին Երևանում լրագրողներին ներկայացվեցին ծրագրի մարտահրավերներն ու արդյունքները:
Ծրագիրը նպաստել է Հայաստանում միգրացիայի և զարգացման արդյունավետ քաղաքականության սահմանմանը և իրականացմանը, խթանել է տեղական զարգացումը միգրացիայի սոցիալ-տնտեսական դրական ազդեցության ուժեղացման միջոցով:
Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտեն, համագործակցելով Հայաստանի միգրացիոն պետական ծառայության հետ, հիմք ընդունելով ծրագրի շրջանակում ձեռք բերված արդյունքները, մշակել է փաստաթուղթ, որը կընդգրկվի ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2017-2021թթ. գործողությունների ծրագրում:
CISP-ն համագործակցել է նաև «Վանաձորի տնտեսական զարգացման կենտրոնի» և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Անմիջական ֆինանսական աջակցություն է տրամադրվել 13 ձեռնարկատերերի, իսկ ավելի քան 400 մարդ և ընտանեկան փոքր բիզնեսներ ստացել են տեխնիկական աջակցություն: Այդ բիզնեսների շնորհիվ շատ ընտանիքների անդամներ վերադարձել են միգրացիայից, որպեսզի օգնեն իրենց հարազատներին և աջակցեն համայնքին:
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա-Նավարրոն խոսել է ԵՄ պատվիրակության անունից ու ընդգծել միգրացիային ուղղված ծրագրերի կարևորությունը: «Մենք բոլորս տեղյակ ենք, որ Հայաստանն ունի հսկայական սփյուռք և միգրացիոն մեծ հոսքեր, բայց միգրացիան չպետք է դիտվի միայն որպես թերություն: Այս ծրագրի գաղափարն այն է, որ միգրացիան դարձնի առավելություն: Եթե մարդիկ լքում են երկիրը որոշ պատճառներով, նրանք կարող են նաև վերադառնալ այլ պատճառներով: Հայաստանում մենք ունենք միգրացիոն բազմաթիվ ծրագրեր, որոնց միջոցով մենք արդեն ներդրել է ավելի քան 10 միլիոն եվրո»:

ԵՄ ծրագրով ավելի լավ ապագա է ստեղծվել շուրջ 400 հայի համար

Հունիսի 21-ին Երևանում ներկայացվեցին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող միգրացիային ուղղված ծրագրի արդյունքներն ու մարտահրավերները: Այս ծրագրի շրջանակում վերջին երեք տարիների ընթացքում 400 հայի համար ստեղծվել են աշխատանքի հնարավորություն ու եկամուտի աղբյուրներ: Ծրագիրն ուղղված էր նրանց, ովքեր լքում են Լոռու մարզը աշխատանքի և եկամուտի բացակայության պատճառով: Տրվել են անհատական դրամաշնորհներ և կազմակերպվել են դասընթացներ մեղվապահության, բանջարեղենի ու մսի արտադրության, ընտանեկան բիզնես ստեղծելու ու պահպանելու ուղղությամբ: Իտալական CISP ՀԿ-ի ու Հայաստանի պետական միգրացիոն ծառայության միջև համագործակցությունը ևս շատ դրական է եղել: Հունիսի 21-ին Երևանում լրագրողներին ներկայացվեցին ծրագրի մարտահրավերներն ու արդյունքները: Ծրագիրը նպաստել է Հայաստանում միգրացիայի և զարգացման արդյունավետ քաղաքականության սահմանմանը և իրականացմանը, խթանել է տեղական զարգացումը միգրացիայի սոցիալ-տնտեսական դրական ազդեցության ուժեղացման միջոցով: Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտեն, համագործակցելով Հայաստանի միգրացիոն պետական ծառայության հետ, հիմք ընդունելով ծրագրի շրջանակում ձեռք բերված արդյունքները, մշակել է փաստաթուղթ, որը կընդգրկվի ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2017-2021թթ. գործողությունների ծրագրում: CISP-ն համագործակցել է նաև «Վանաձորի տնտեսական զարգացման կենտրոնի» և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Անմիջական ֆինանսական աջակցություն է տրամադրվել 13 ձեռնարկատերերի, իսկ ավելի քան 400 մարդ և ընտանեկան փոքր բիզնեսներ ստացել են տեխնիկական աջակցություն: Այդ բիզնեսների շնորհիվ շատ ընտանիքների անդամներ վերադարձել են միգրացիայից, որպեսզի օգնեն իրենց հարազատներին և աջակցեն համայնքին: Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա-Նավարրոն խոսել է ԵՄ պատվիրակության անունից ու ընդգծել միգրացիային ուղղված ծրագրերի կարևորությունը: «Մենք բոլորս տեղյակ ենք, որ Հայաստանն ունի հսկայական սփյուռք և միգրացիոն մեծ հոսքեր, բայց միգրացիան չպետք է դիտվի միայն որպես թերություն: Այս ծրագրի գաղափարն այն է, որ միգրացիան դարձնի առավելություն: Եթե մարդիկ լքում են երկիրը որոշ պատճառներով, նրանք կարող են նաև վերադառնալ այլ պատճառներով: Հայաստանում մենք ունենք միգրացիոն բազմաթիվ ծրագրեր, որոնց միջոցով մենք արդեն ներդրել է ավելի քան 10 միլիոն եվրո»: