77.5 միլիոն եվրոյի նոր աջակցությունը Հայաստանին | EUNewsletter

77.5 միլիոն եվրոյի նոր աջակցությունը Հայաստանին

20 January 2015

Հունվարի 16-ին ՀՀ Կառավարության շենքում տեղի ունեցավ 8 նոր համաձայնագրի մեկնարկի արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության շահառու մարմինների, ԵՄ անդամ պետությունների և Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ԵՄ-Հայաստան այս ութ համաձայնագրերը կոչված են խթանելու առաջընթացը երկկողմ համագործակցության որոշ հիմնական ոլորտներում: Նոր գործիքներով նախատեսվում է 77.5 մլն եվրոյի (44 մլրդ դրամ) հատկացում:
Այս համաձայնագրերի շրջանակներում բարեփոխումներ կկատարվեն մի շարք ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև տարածքային զարգացում՝ ԵՄ ծրագրերի իրագործման համար կարողությունների զարգացման միջոցով աջակցելու միգրացիային և սահմանների համալիր կառավարմանը, հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումներին, ջրամատակարարման բարելավմանը, Երևանի մետրոյի վերակառուցմանը և միջուկային ավտանգությանը:LUM_1536
«Մենք գիտենք, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Եվրոպական միության համար, ինչպես նաև Եվրոպական միությունն է կարևոր գործընկեր Հայաստանի համար: Եվրոպական միությունը ակնկալում է, որ առաջիկա տարիների ընթացքում այս աջակցությունը կհանգեցնի նկատելի արդյունքների: Բարձր մակարդակի հանձնառությունը և ներքին ամուր աջակցությունը, որոնք իրականացվում են խորհրդարանական և քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո, անփոխարինելի են Հայաստանի հաջող զարգացման համար», – իր խոսքում նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:LUM_1461
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նշեց, որ ԵՄ աջակցությամբ իրականացված ծրագրերի շնորհիվ Հայաստանում զգալի փոփոխություններ են իրականացվել մի շարք ոլորտներում. «Իմ կողմից ղեկավարված Կառավարությունը անելու է ամեն ինչ, որպեսզի ԵՄ-Հայաստան հարաբերությունների բոլոր ոլորտներում առաջընթաց արձանագրվի», – եզրափակեց վարչապետ Աբրահամյանը:
Երկու համաձայնագրերով ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում Հայաստանում տնտեսական զարգացմանը՝ նպաստելով աղքատության ընդհանուր կրճատմանը: Այն ներառում է աջակցություն գյուղատնտեսությանը և գյուղական համայնքների զարգացմանը (25 մլն եվրո), ինչը կապահովի գյուղատնտեսության արդյունավետ և կայուն զարգացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, աջակցելով ֆերմերների ասոցիացիաներին և կոոպերատիվներին, մատչելի դարձնելով սննդի հասանելիությունը: Ի հավելումն, տարածքային զարգացման ծրագրով (10 մլն եվրո) ԵՄ-ն կաջակցի կոնկրետ նախագծերի (հանրային-մասնավոր համագործակցություն, զբաղվածության ապահովում, աշխատուժի ուսուցում) իրականացմանը՝ Հայաստանի մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:
Կառավարման ոլորտում ԵՄ-ն այժմ հատուկ ուշադրություն է դարձնում հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումների միջոցառումներին (21 մլն եվրո): ԵՄ-ն նաև կաջակցի սահմանների կառավարմանը և միգրացիային (4 մլն եվրո)՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև Շարժունակության գործընկերության և մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շրջանակներում:
LUM_1648
Մեկ այլ համաձայնագով կզարգանան քաղաքացիական ծառայողների հմտությունները, կդյուրացվի Հայաստանի մասնակցությունը ԵՄ ծրագրերին (6 մլն եվրո), և կամրապնդվի քաղաքացիական հասարակությունը՝ որպես երկկողմ համագործակցության խթանման և բարեփոխումների մշտադիտարկման գործընթացում կարևոր գործընկեր:
Երկու ծավալուն ենթակառուցվածքային ծրագրեր նույնպես համաձայնեցվել են՝ ուղղված Երևանի բնակիչների առօրյա կյանքի բարելավմանը: Դրանցից մեկը կապահովի Երևանի մետրոյի համակարգի վերանորոգումը (5 մլն եվրո)՝ լուծելով հանրային առողջության և անվտանգության խնդիրները, մյուսը կաջակցի Երևանում ջրամատակարարման ցանցի վերազինմանը (5.5 մլն եվրո)՝ բարելավելով ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները:
Ի վերջո ԵՄ-ն կաջակցի միջուկային անվտանգությանը՝ ռադիոակտիվ թափոնների կառավարման կարողությունների ամրապնդման միջոցով (1մլն եվրո):

77.5 միլիոն եվրոյի նոր աջակցությունը Հայաստանին

Հունվարի 16-ին ՀՀ Կառավարության շենքում տեղի ունեցավ 8 նոր համաձայնագրի մեկնարկի արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության շահառու մարմինների, ԵՄ անդամ պետությունների և Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԵՄ-Հայաստան այս ութ համաձայնագրերը կոչված են խթանելու առաջընթացը երկկողմ համագործակցության որոշ հիմնական ոլորտներում: Նոր գործիքներով նախատեսվում է 77.5 մլն եվրոյի (44 մլրդ դրամ) հատկացում: Այս համաձայնագրերի շրջանակներում բարեփոխումներ կկատարվեն մի շարք ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև տարածքային զարգացում՝ ԵՄ ծրագրերի իրագործման համար կարողությունների զարգացման միջոցով աջակցելու միգրացիային և սահմանների համալիր կառավարմանը, հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումներին, ջրամատակարարման բարելավմանը, Երևանի մետրոյի վերակառուցմանը և միջուկային ավտանգությանը:LUM_1536 «Մենք գիտենք, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Եվրոպական միության համար, ինչպես նաև Եվրոպական միությունն է կարևոր գործընկեր Հայաստանի համար: Եվրոպական միությունը ակնկալում է, որ առաջիկա տարիների ընթացքում այս աջակցությունը կհանգեցնի նկատելի արդյունքների: Բարձր մակարդակի հանձնառությունը և ներքին ամուր աջակցությունը, որոնք իրականացվում են խորհրդարանական և քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո, անփոխարինելի են Հայաստանի հաջող զարգացման համար», - իր խոսքում նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:LUM_1461 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նշեց, որ ԵՄ աջակցությամբ իրականացված ծրագրերի շնորհիվ Հայաստանում զգալի փոփոխություններ են իրականացվել մի շարք ոլորտներում. «Իմ կողմից ղեկավարված Կառավարությունը անելու է ամեն ինչ, որպեսզի ԵՄ-Հայաստան հարաբերությունների բոլոր ոլորտներում առաջընթաց արձանագրվի», - եզրափակեց վարչապետ Աբրահամյանը: Երկու համաձայնագրերով ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում Հայաստանում տնտեսական զարգացմանը՝ նպաստելով աղքատության ընդհանուր կրճատմանը: Այն ներառում է աջակցություն գյուղատնտեսությանը և գյուղական համայնքների զարգացմանը (25 մլն եվրո), ինչը կապահովի գյուղատնտեսության արդյունավետ և կայուն զարգացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, աջակցելով ֆերմերների ասոցիացիաներին և կոոպերատիվներին, մատչելի դարձնելով սննդի հասանելիությունը: Ի հավելումն, տարածքային զարգացման ծրագրով (10 մլն եվրո) ԵՄ-ն կաջակցի կոնկրետ նախագծերի (հանրային-մասնավոր համագործակցություն, զբաղվածության ապահովում, աշխատուժի ուսուցում) իրականացմանը՝ Հայաստանի մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով: Կառավարման ոլորտում ԵՄ-ն այժմ հատուկ ուշադրություն է դարձնում հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումների միջոցառումներին (21 մլն եվրո): ԵՄ-ն նաև կաջակցի սահմանների կառավարմանը և միգրացիային (4 մլն եվրո)՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև Շարժունակության գործընկերության և մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շրջանակներում: LUM_1648 Մեկ այլ համաձայնագով կզարգանան քաղաքացիական ծառայողների հմտությունները, կդյուրացվի Հայաստանի մասնակցությունը ԵՄ ծրագրերին (6 մլն եվրո), և կամրապնդվի քաղաքացիական հասարակությունը՝ որպես երկկողմ համագործակցության խթանման և բարեփոխումների մշտադիտարկման գործընթացում կարևոր գործընկեր: Երկու ծավալուն ենթակառուցվածքային ծրագրեր նույնպես համաձայնեցվել են՝ ուղղված Երևանի բնակիչների առօրյա կյանքի բարելավմանը: Դրանցից մեկը կապահովի Երևանի մետրոյի համակարգի վերանորոգումը (5 մլն եվրո)՝ լուծելով հանրային առողջության և անվտանգության խնդիրները, մյուսը կաջակցի Երևանում ջրամատակարարման ցանցի վերազինմանը (5.5 մլն եվրո)՝ բարելավելով ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները: Ի վերջո ԵՄ-ն կաջակցի միջուկային անվտանգությանը՝ ռադիոակտիվ թափոնների կառավարման կարողությունների ամրապնդման միջոցով (1մլն եվրո):