Համագործակցության 15 նոր համաձայնագիր | EUNewsletter

Համագործակցության 15 նոր համաձայնագիր

29 December 2014

Հայաստանում ԵՄ պատվիրակությունում ստորագրվեց համագործակցության տասնհինգ համաձայնագիր: 10 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով նոր համաձայնագրերը ներառում են երկկողմանի ու տարածաշրջանային համագործակցության մի շարք ոլորտներ՝ գյուղատնտեսությունից ու գյուղական զարգացումներից մինչև աջակցություն քաղաքացիական հասարակությանն ու տեղական իշխանություններին:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ուրվագծեց ԵՄ-Հայաստան համագործակցությունը. «ԵՄ-ը Հայաստանի մեծագույն առևտրային գործընկերն է թե՛ ներմուծման, թե՛ արտահանման հարցում. Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի 39%-ն իրականացվում է Եվրոպական միություն: ԵՄ-ը նաև Հայաստանի խոշորագույն ֆինանսական դոնորն է, ֆինանսավորման ողջ ծավալի 50%-ի չափով»: Նա հավելեց, որ նոյեմբերին ԵՄ-ն ու Հայաստանը ստորագրել են համաձայնագիր մասնավոր հատվածի և արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ. «Մեր համագործակցությունը ներառել է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են արդարադատական համակարգը, գյուղատնտեսությունը, քաղաքացիական կացության էլեկտրոնային գրանցման համակարգը: Մասնավոր հատվածը, հանրային հաշվետվողականությունը, սննդի անվտանգությունը, տեղական ենթակառուցվածքների բարելավումը միայն մի քանի օրինակ են երկկողմանի հետաքրքրությունների ոլորտներից»: Դեսպան Հրիսթեան նշեց, որ աղքատության կրճատումն ու կայուն զարգացումը տվյալ պահին ամենաառաջնահերթ խնդրիներն են, որ պետք է լուծվեն տեղական իշխանությունների հետ համատեղ:
1
15 նոր համաձայնագրերը ստորագրվեցին տեղական հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, որոնցից չորսն ուղղված էին աղքատության կրճատմանն ու կայուն զարգացում ապահովելու: Այս ծրագրերը կնպաստեն գյուղական համայնքների և տնտեսական զարգացմանը, գյուղական զբոսաշրջությանն ու գյուղատնտեսությանը զարգացմանը Վայոց ձորում, ինչպես նաև կխթանեն հանրային ծառայությունները Ջուջևանում, Բաղանիսում ու Սպիտակում:
Նոր ծրագրերի մեծ մասն իրականացվելու է գլոբալ ու տեղական մրցույթների միջոցով «Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ» գործիքի և «Ոչ պետական գործիչների ու տեղական մարմինների զարգացում» ծրագրի շրջանակներում:
Ընդհանուր առմամբ ԵՄ-ը գործընկեր կազմակերպություններին բաշխելու է 10 միլիոն եվրո: Դրանք են ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը, մի շարք տեղական քաղաքապետարաններ, «Կարմիր խաչ» ավստրիական հասարակական կազմակերպությունը, «Մերձավոր Արևելք» հիմնադրամը և մի շարք այլ հասարակական կազմակերպություններ:

Համագործակցության 15 նոր համաձայնագիր

Հայաստանում ԵՄ պատվիրակությունում ստորագրվեց համագործակցության տասնհինգ համաձայնագիր: 10 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով նոր համաձայնագրերը ներառում են երկկողմանի ու տարածաշրջանային համագործակցության մի շարք ոլորտներ՝ գյուղատնտեսությունից ու գյուղական զարգացումներից մինչև աջակցություն քաղաքացիական հասարակությանն ու տեղական իշխանություններին: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ուրվագծեց ԵՄ-Հայաստան համագործակցությունը. «ԵՄ-ը Հայաստանի մեծագույն առևտրային գործընկերն է թե՛ ներմուծման, թե՛ արտահանման հարցում. Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի 39%-ն իրականացվում է Եվրոպական միություն: ԵՄ-ը նաև Հայաստանի խոշորագույն ֆինանսական դոնորն է, ֆինանսավորման ողջ ծավալի 50%-ի չափով»: Նա հավելեց, որ նոյեմբերին ԵՄ-ն ու Հայաստանը ստորագրել են համաձայնագիր մասնավոր հատվածի և արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ. «Մեր համագործակցությունը ներառել է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են արդարադատական համակարգը, գյուղատնտեսությունը, քաղաքացիական կացության էլեկտրոնային գրանցման համակարգը: Մասնավոր հատվածը, հանրային հաշվետվողականությունը, սննդի անվտանգությունը, տեղական ենթակառուցվածքների բարելավումը միայն մի քանի օրինակ են երկկողմանի հետաքրքրությունների ոլորտներից»: Դեսպան Հրիսթեան նշեց, որ աղքատության կրճատումն ու կայուն զարգացումը տվյալ պահին ամենաառաջնահերթ խնդրիներն են, որ պետք է լուծվեն տեղական իշխանությունների հետ համատեղ: 1 15 նոր համաձայնագրերը ստորագրվեցին տեղական հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, որոնցից չորսն ուղղված էին աղքատության կրճատմանն ու կայուն զարգացում ապահովելու: Այս ծրագրերը կնպաստեն գյուղական համայնքների և տնտեսական զարգացմանը, գյուղական զբոսաշրջությանն ու գյուղատնտեսությանը զարգացմանը Վայոց ձորում, ինչպես նաև կխթանեն հանրային ծառայությունները Ջուջևանում, Բաղանիսում ու Սպիտակում: Նոր ծրագրերի մեծ մասն իրականացվելու է գլոբալ ու տեղական մրցույթների միջոցով «Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ» գործիքի և «Ոչ պետական գործիչների ու տեղական մարմինների զարգացում» ծրագրի շրջանակներում: Ընդհանուր առմամբ ԵՄ-ը գործընկեր կազմակերպություններին բաշխելու է 10 միլիոն եվրո: Դրանք են ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը, մի շարք տեղական քաղաքապետարաններ, «Կարմիր խաչ» ավստրիական հասարակական կազմակերպությունը, «Մերձավոր Արևելք» հիմնադրամը և մի շարք այլ հասարակական կազմակերպություններ: