ԵՄ դրամաշնորհ Շիրակի մարզի մշակութային և ստեղծարար ոլորտների համար | EUNewsletter

ԵՄ դրամաշնորհ Շիրակի մարզի մշակութային և ստեղծարար ոլորտների համար

24 Փետրվար 2017
^4EEF57E69235B96F1845EB46E38F3A16A9F1882F36D4221482^pimgpsh_fullsize_distr

Փետրվարի 17-ին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին մեկօրյա աշխատանքային այցով Շիրակի մարզի Գյումրի քաղաքում էր: Օրը սկսվեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ պաշտոնական հանդիպումներով: Կողմերը քննարկեցին մարզի ու քաղաքի զարգացման առաջնահերթությունները` թիրախավորելով մշակութային և ստեղծարար ոլորտները:
Ավելի ուշ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, դեսպան Սվիտալսկին հայտարարեց մեկ միլիոն եվրո բյուջեով տարածքային զարգացման դրամաշնորհի մեկնարկը, որը, խթանելով Շիրակի մարզում մշակութային և ստեղծարար ոլորտները, նպատակ ունի ապահովել տնտեսական աճ, աշխատատեղերի ստեղծում և արտագաղթի նվազեցում:

ARS_7522Դեսպանն ընդգծեց ծրագրի կարևորությունը հատկապես Շիրակի մարզում. «Գյումրին լավագույն վայրերից մեկն է՝ մշակույթի միջոցով տնտեսություն զարգացնող ծրագիր մեկնարկելու համար: Գյումրին ունի մշակութային ներուժ և հզոր կարողություն: ԵՄ-ն շատ հաստատակամ է Հայաստանում տարածքային զարգացման խթանման գործում: Մենք հավատում ենք, որ Հայաստանի զարգացման խոչընդոտներից մեկը մարզերի և մայրաքաղաքի միջև անհամաչափությունն է: Հաջող և կայուն եղանակով զարգանալու համար այս բացը պետք է լրացվի: Հետևաբար մենք հավատում ենք, որ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը պետք է թիրախավորի զարգացման տարածքային ուղղվածությունը»:

Սա Պիլոտային տարածքային զարգացման ծրագիր դրամաշնորհի (ՊՏԶԾԴ) երկրորդ հայտամրցույթն է: ՊՏԶԾԴ-ի ընդհանուր նպատակն է Հայաստանի մարզերում ստեղծել ավելի շատ տնտեսական հնարավորություններ: Առաջին հայտամրցույթի հրավերը հրապարակվել էր 2015 թվականին, և արդյունքում յոթ ծրագիր ստորագրել է դրամաշնորհի պայմանագիր ԵՄ-ի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ: Ծրագրերի իրականացումը սկսվել է այս տարվա սկզբին:
Դրամաշնորհի հայտերի երկրորդ մրցույթը ֆինանսավորման համար կընտրի մշակութային կամ նորարար մեկ կամ երկու լրացուցիչ ծրագիր: Կարող են դիմել բոլոր մարզերի իրավասու կազմակերպությունները, եթե նրանք թիրախ հանդիսացող մարզում գտնեն հարմար տարածաշրջանային գործընկեր:
Երկրորդ հայտամրցույթի հասանելի բյուջեն գրեթե 1 մլն եվրո է, որից 700.000 եվրո տրամադրում է Եվրոպական միությունը, 175.000 եվրո՝ Հայաստանի կառավարությունը, և առնվազն 10% համաֆինանսավորում՝ դիմորդները: Ընտրված ծրագրերը պետք է իրականացվեն առավելագույնը 24 ամսվա ընթացքում: Հայեցակարգի ներկայացման վերջնաժամկետը 2017 թվականի մարտի 24-ն է: Ամբողջական ծրագրի առաջարկները կմշակվեն միայն ընտրված թեկնածուների կողմից:

ARS_7862Երեկոյան դեսպան Սվիտալսկին, մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կրկին հանդիպել են դասական երաժշտության համերգի ժամանակ: «Մշակույթ և զարգացում. կառուցելով կամուրջներ» խորագրով դասական երաժշտության երեկոն նշանավորում էր դրամաշնորհի մրցույթի ազդը, ինչը նպաստելու է Շիրակի մարզում մշակութային ու ստեղծարար ոլորտների զարգացմանը:

ԵՄ դրամաշնորհ Շիրակի մարզի մշակութային և ստեղծարար ոլորտների համար

Փետրվարի 17-ին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին մեկօրյա աշխատանքային այցով Շիրակի մարզի Գյումրի քաղաքում էր: Օրը սկսվեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ պաշտոնական հանդիպումներով: Կողմերը քննարկեցին մարզի ու քաղաքի զարգացման առաջնահերթությունները` թիրախավորելով մշակութային և ստեղծարար ոլորտները: Ավելի ուշ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, դեսպան Սվիտալսկին հայտարարեց մեկ միլիոն եվրո բյուջեով տարածքային զարգացման դրամաշնորհի մեկնարկը, որը, խթանելով Շիրակի մարզում մշակութային և ստեղծարար ոլորտները, նպատակ ունի ապահովել տնտեսական աճ, աշխատատեղերի ստեղծում և արտագաղթի նվազեցում:

ARS_7522Դեսպանն ընդգծեց ծրագրի կարևորությունը հատկապես Շիրակի մարզում. «Գյումրին լավագույն վայրերից մեկն է՝ մշակույթի միջոցով տնտեսություն զարգացնող ծրագիր մեկնարկելու համար: Գյումրին ունի մշակութային ներուժ և հզոր կարողություն: ԵՄ-ն շատ հաստատակամ է Հայաստանում տարածքային զարգացման խթանման գործում: Մենք հավատում ենք, որ Հայաստանի զարգացման խոչընդոտներից մեկը մարզերի և մայրաքաղաքի միջև անհամաչափությունն է: Հաջող և կայուն եղանակով զարգանալու համար այս բացը պետք է լրացվի: Հետևաբար մենք հավատում ենք, որ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը պետք է թիրախավորի զարգացման տարածքային ուղղվածությունը»:

Սա Պիլոտային տարածքային զարգացման ծրագիր դրամաշնորհի (ՊՏԶԾԴ) երկրորդ հայտամրցույթն է: ՊՏԶԾԴ-ի ընդհանուր նպատակն է Հայաստանի մարզերում ստեղծել ավելի շատ տնտեսական հնարավորություններ: Առաջին հայտամրցույթի հրավերը հրապարակվել էր 2015 թվականին, և արդյունքում յոթ ծրագիր ստորագրել է դրամաշնորհի պայմանագիր ԵՄ-ի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ: Ծրագրերի իրականացումը սկսվել է այս տարվա սկզբին: Դրամաշնորհի հայտերի երկրորդ մրցույթը ֆինանսավորման համար կընտրի մշակութային կամ նորարար մեկ կամ երկու լրացուցիչ ծրագիր: Կարող են դիմել բոլոր մարզերի իրավասու կազմակերպությունները, եթե նրանք թիրախ հանդիսացող մարզում գտնեն հարմար տարածաշրջանային գործընկեր: Երկրորդ հայտամրցույթի հասանելի բյուջեն գրեթե 1 մլն եվրո է, որից 700.000 եվրո տրամադրում է Եվրոպական միությունը, 175.000 եվրո՝ Հայաստանի կառավարությունը, և առնվազն 10% համաֆինանսավորում՝ դիմորդները: Ընտրված ծրագրերը պետք է իրականացվեն առավելագույնը 24 ամսվա ընթացքում: Հայեցակարգի ներկայացման վերջնաժամկետը 2017 թվականի մարտի 24-ն է: Ամբողջական ծրագրի առաջարկները կմշակվեն միայն ընտրված թեկնածուների կողմից: