ԵՄ դրամաշնորհ բնապահպանության համար | EUNewsletter

ԵՄ դրամաշնորհ բնապահպանության համար

29 December 2014

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ֆինանսների նախարարության և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվեցին դրամաշնորհային ու վարկային համաձայնագրեր: Համաձայն դրանց՝ ՎԶԵԲ-ը կտրամադրի 3.5 միլիոն եվրո վարկ ՀՀ կառավարությանը «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում: Նուն օրը 3.5 միլիոն եվրո դրամաշնորհի համաձայնագիր ստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ու ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը: Նշված դրամաշնորհը կտրամադրվի ԵՄ Հարևանության ներդրումների գործիքի միջոցով: Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ներկայացնում էր համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:
Ծրագրի շրջանակներում կտրամադրվի 1.07 միլիոն եվրո որպես տեխնիկական աջակցություն: Այս ծրագրի նպատակն է բարելավել Կոտայքի մարզում և Սևան քաղաքում կենցաղային կոշտ թափոների կառավարումը: Ծրագրի շրջանակներում կկառուցվի նոր աղբավայր ու կգնվեն անհրաժեշտ սարքավորումներ՝ թափոնների հավաքման բեռնատարեր, կոնտեյներներ թափոնների համար: Տեխնիկական աջակցության շրջանակներում կիրականացվեն բնապահպանական և սոցիալական լրացուցիչ ուսումնասիրություններ և գնումների աջակցություն:

ԵՄ դրամաշնորհ բնապահպանության համար

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ֆինանսների նախարարության և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվեցին դրամաշնորհային ու վարկային համաձայնագրեր: Համաձայն դրանց՝ ՎԶԵԲ-ը կտրամադրի 3.5 միլիոն եվրո վարկ ՀՀ կառավարությանը «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում: Նուն օրը 3.5 միլիոն եվրո դրամաշնորհի համաձայնագիր ստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ու ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը: Նշված դրամաշնորհը կտրամադրվի ԵՄ Հարևանության ներդրումների գործիքի միջոցով: Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ներկայացնում էր համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը: Ծրագրի շրջանակներում կտրամադրվի 1.07 միլիոն եվրո որպես տեխնիկական աջակցություն: Այս ծրագրի նպատակն է բարելավել Կոտայքի մարզում և Սևան քաղաքում կենցաղային կոշտ թափոների կառավարումը: Ծրագրի շրջանակներում կկառուցվի նոր աղբավայր ու կգնվեն անհրաժեշտ սարքավորումներ՝ թափոնների հավաքման բեռնատարեր, կոնտեյներներ թափոնների համար: Տեխնիկական աջակցության շրջանակներում կիրականացվեն բնապահպանական և սոցիալական լրացուցիչ ուսումնասիրություններ և գնումների աջակցություն: