ԵՄ դեսպանի մամուլի ասուլիսը | EUNewsletter

ԵՄ դեսպանի մամուլի ասուլիսը

29 March 2019

Փետրվարի 26-ին տեղի ունեցավ Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկիի մամուլի ասուլիսը, որի ընթացքում դեսպանն անդրադարձավ ԵՄ-Հայաստան հարաբերություններին. «Մենք շատ ինտենսիվ ենք սկսել տարին և պատրաստվում ենք շարունակել բարձր մակարդակի հանդիպումներն ու միջոցառումները: Մեր երկկողմ հարաբերությունները զարգանում են կառուցողական, և այդ հարաբերությունների դինամիկան ու էներգիան հիանալի են:

ARS_8273Նախ կցանկանայի անդրադառնալ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Մեր տեսակետները շատ հստակ են. մենք համարում ենք, որ այս ընտրություններն անցան բարձր մակարդակով և համապատասխանում էին միջազգային չափանիշներին: Կարծում եմ, որ մենք կարող ենք ասել, որ դրանք լավագույնն էին անկախ Հայաստանի պատմության մեջ: Այն փաստը, որ արդյունքների վերաբերյալ իրավական բողոք չկար, փաստում է, որ ընտրությունները թափակցիկ են անցել: Հայերը կարող են հպարտանալ, որ հասել են ընտրությունների հանդեպ վստահելիության, թափանցիկության և արդարության այսքան բարձր մակարդակի: Իհարկե, դա չի նշանակում, որ դրանք կատարյալ էին. միջազգային զեկույցներում նշված են որոշ հարցեր: Այնուամենայնիվ, սա ցույց է տալիս, որ աշխատանքը պետք է շարունակվի, և ինչքան հասկանում եմ կառավարության ծրագրից և խորհրդարանի ղեկավարների հայտարարություններից, Հայաստանը շատ հստակ մտադրված է արդիականացնել ընտրական օրենսգիրքը և ընտրական համակարգը: ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը: Իհարկե, այս ընտրությունները Հայաստանում քաղաքական կյանքում նշանակալի իդարադձություն էին:

Հայաստանի կառավարությունն այժմ ունի շատ ուժեղ խորհրդարանական աջակցություն, կառավարությունը վերջերս մշակել և ներկայացրել է իր ծրագիրը, որը քննարկվել է Ազգային ժողովում: Այս ծրագրի հիման վրա մենք քննարկելու ենք, թե ինչպես կարող է ԵՄ-ն օգնել Հայաստանին այս գործընթացի տարբեր տարրերի իրականացման գործում: Մինչ այժմ մենք շատ արդյունավետ քննարկումներ ենք ունեցել տարբեր մակարդակներում` գտնելու մեր աջակցության լավագույն ձևը:

ARS_8350«CEPA-ի իրականացման ճանապարհային քարտեզը» նախորդ տարվա վերջին ներկայացվել է ԵՄ-ին: Այս շատ բարդ և տպավորիչ փաստաթուղթը վերլուծել են Բրյուսելում համապատասխան ծառայությունները: Այն պարունակում է հարյուրավոր գործնական գործողություններ CEPA-ի պարտավորությունների իրականացման համար: Հունվարի վերջին օրը Հայաստանը ստացել է եվրոպական կողմի մեկնաբանությունները: Ես կցանկանայի նաև նշել, որ ԵՄ-ն մշակում է ճանապարհային քարտեզի իրականացման աջակցության փաթեթ և մեր գործընկերների հետ քննարկում ենք աջակցության տարբեր եղանակներ: Մենք շատ մոտ ենք Twinning ծրագրերի համաձայնեցմանը: Մենք քննարկումներ ենք անցկացնում, որպեսզի ԵՄ անդամ տարբեր երկրների բարձր մակարդակի խորհրդատուներ աջակցեն CEPA-ի տարբեր ոլորտային բաղադրիչների իրականացման գործում: Ես լավատես եմ, որ մի քանի ամսվա ընթացքում մենք կունենանք CEPA-ի իրականացման, ինչպես նաև ԵՄ աջակցության լիարժեք ձևավորված մեխանիզմ: CEPA-ի շրջանակում մենք կունենանք ինտենսիվ օրակարգով ենթահանձնաժողովներ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք պահպանել համագործակցության այս լավ տեմպը»: