ԵՄ դեմքեր | EUNewsletter
Եվրոպական օմբուդսմեն (մարդու իրավունքների պաշտպան) Էմիլի Օ՛Ռեյլի

Էմիլի Օ՛Ռեյլին նախկին լրագրող է ու հաղորդավար, ով 2003թ.-ին դարձել է Իռլանդիայի առաջին կին օմբուդսմենը, իսկ 2007թ.-ին նշանակվել է Բնապահպանական տեղեկատվության ու Տեղեկատվության ազատության հանձնակատար: 1979թ. Օ՛Ռեյլին ավարտել է Դուբլինի համալսարանական քոլեջի եվրոպական լեզուների ու գրականության բաժինը և 1980թ.-ին ստացել է Դուբլինի Տրինիտի քոլեջի մանկավարժական ֆակուլտետի ավարտական դիպլոմ: 2008թ.-ին Իռլանդիայի ազգային համալսարանի կողմից նրան շնորհվել է իրավագիտության պատվավոր թեկնածուի կոչում՝ որպես լրագրող մարդու իրավունքների ոլորտում ունեցած դերակատարման համար, այնուհետև որպես օմբուդսմեն աշխատելու ընթացքում: 2014թ.-ին երկրորդ անգամ նրան շնորհվել է իրավագիտության պատվավոր թեկնածուի կոչում այս անգամ Իռլանդիայի Դուբլինի համալսարանական քոլեջի կողմից:
Իր լրագրողական գործունեության ընթացքում նա ստացել է երկու մրցանակ՝ Տարվա լրագրող և Տարվա լավագույն կին լրագրող:

×
Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաան

Յոհաննես Հաանը ավստրիացի դիվանագետ է: Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատարի պաշտոնում է 2014թ.-ի նոյեմբերից:
Յոհաննես Հաանը ավարտել է Վիենայի համալսարանը և 1987-ին ստացել դոկտորի կոչում: Հանձնակատար Հաանը Ավստրիական ժողովրդական կուսակցության անդամ է:

 

×
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլց

Մարտին Շուլցը Եվրոպական խորհրդարանի նախագահ է ընտրվել երկուս ու կես տարի ժամկետով` 387 ձայնով:Նա իր քաղաքական կարիերան սկսել է 19 տարեկան հասակում` միանալով Գերմանիայի Սոցիալ- Դեմոկրատների կուսակցությանը. 31 տարեկանում նա ընտրվեց Ռայն Վեստֆալիայի քաղաքապետ` լինելով ամենաերիտասարդը այդ պաշտոնում, զբաղեցնելով այն 11 տարի:Սկսած 1994 թ.-ից` Մարտին Շուլցը Եվրոպական խորհրդարանի անդամ է և աշխատել է տարբեր կոմիտեներում. նախ `Մարդու իրավունքների ենթահանձնաժողովում, այնուհետև` Քաղաքական ազատությունների և Ներքին գործերի կոմիտեում: 2000 թ.-ից նա Եվրոպական խորհրդարանի Սոցիալ-Դեմոկրատների կուսակցության անդամների առաջնորդն է եղել, իսկ հետգայում ընտրվել է Եվրախորհրդարանի սոցիալիստ անդամների խմբակցության փոխնախագահ:2004 թ.-ին ընտրվել է Եվրոպական խորհրդարանի երկրորդ ամենամեծ խմբի ղեկավար: Եվրոպական խորհրդարանում, որպես Սոցիալիստների ու Դեմոկրատների ղեկավար, Մարտին Շուլցը կազմակերպել է քարոզարշավ` հանուն սոցիալական արդարության` կոչ անելով ապահովել աշխատանք և զարգացում, վերակազմավորել ֆինանսական շուկաները, պայքարել կլիմայի փոփոխության դեմ, քարոզել հավասարություն և ստեղծել ավելի ուժեղ ու ավելի դեմոկրատական Եվրոպա:

×
ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ/Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինի

Ֆեդերիկա Մոգերինին 2014թ. փետրվարից եղել է ԵՄ Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը: 2008թ.-ին նա ընդգրկվել է պատգամավորների պալատում, այնուհետև վերընտրվել է 2013թ.-ին: Եղել է Պաշտպանության կոմիտեի քարտուղար և անդամ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իտալական պատվիրակության և արտաքին գործերի կոմիտեի անդամ:
2013թ. օգոստոսի 1-ին նա ընդգրկվել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում: Նա նաև համակարգել է զարգացման համագործակցության միջխորհրդարանական խմբի աշխատանքները: Նա անդամակցում է Արտաքին գործերի ինստիտուտին, Միացյալ նահանգների ու Իտալիայի խորհրդին, ինչպես նաև ԱՄՆ գերմանական Մարշալ ֆոնդին:
Ծնվել է 1973թ. Հռոմում, ամուսնացած է և ունի երկու դուստր:

×
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ

Դոնալդ Տուսկը 2007թ. նոյեմբերի 16-ից եղել է Լեհաստանի վարչապետ: Ծնվել է 1957թ. ապրիլի 22-ին Գդանսկ քաղաքում: Նա ուսումնասիրել է պատմություն Գդանսկի համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետում, որտեղ նա հիմնադրել է Ուսանողների համերաշխության կոմիտեն: Նա համագործակցել է Ազատ արհմիությունների հետ ու եղել Անկախ ուսանողների ասոցիացիայի համահիմնադիրը Գդանսկում, ինչպես նաև գլխավորել է «Համերաշխություն» արհմիությունը, թղթակցել է արհմիության շաբաթաթերթին: Յոթ տարի շարունակ աշխատել է «Շվետլիկ» կոոպերատիվում: 1997թ. ընտրություններում Ազատության միության կողմից դարձել է սենատոր ու Վերին պալատում եղել է մարշալի տեղակալ: Բացի այդ, 2001-2005թթ. Դոնալդ Տուսկը եղել է Ստորին պալատի մարշալի տեղակալ ու Ստորին պալատում 4-րդ, 5-րդ, 6-րդ ու 7-րդ գումարման անդամ:
2003թ.-ից եղել է Քաղաքացիական հարթակ կուսակցության նախագահ:

×
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր

1995-2013թթ. Ժան-Կլոդ Յունկերը եղել է Լյուքսեմբուրգի վարչապետ: 2004-2013թթ. նա եղել է Եվրախմբի նախագահ ու մեծ դեր է ունեցել Եվրոպան ճգնաժամից հանելու գործում: Յունկերը ծնվել է 1954թ: 1974թ.-ին նա միացել է Քրիստոնեա-հասարակական ազգային կուսակցությանն ու սովորել է Ստրասբուրգի համալասարանում: 1982թ.-ին Յունկերը 28 տարեկանում նշանակվել է աշխատանքի փոխնախարար: 1984թ.-ին նա ստանձնելէ աշխատանքի նախարարիպաշտոնը, իսկ 1989թ.-ին՝ ֆինանսների նախարարի: Այս պաշտոնը նրան թույլ տվեց նախագահել Եվրոպական տնտեսական միության նիստերը: 1992թ.-ին Ժան-Կլոդ Յունկերը  առանցքային դեր ունեցավ Մաաստրիխտի պայմանագրի ստորագրման հարցում, որի հիման վրա ստեղծվեց Եվրոպական միությունը:

×
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի

Պյոտր Սվիտալսկին դիվանագետ է, ով ունի տիտղոսակիր դեսպանի աստիճան: 2015թ. սեպտեմբերի 1-ից նա Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն է: 2015թ. ընթացքում Սվիտալսկին աշխատել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունում` որպես Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բաժնի ղեկավար: 2010-2014թթ. եղել է Եվրոպայի խորհրդի քաղաքականության պլանավորման տնօրեն: Իր դիվանագիտական կարիերայի ընթացքում նա եղել է Եվրոպայի խորհրդում (2005-2010) Լեհաստանի դեսպանը և մշտական ներկայացուցիչը, 2005թ.-ին՝ Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարարը: 2002-2005թթ. եղել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության ռազմավարության և արտաքին քաղաքականության պլանավորման վարչության տնօրենը: 1993-1996թթ. Պյոտր Սվիտալսկին եղել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի դիվանագիտական ավագ խորհրդատուն, իսկ 1990-1993թթ. նշանակվել է ԵԱՀԿ փոխդեսպանը Վիեննայում: 1999-2002թթ. աշխատել է Նայրոբիում՝ ՄԱԿ-ի գրասենյակում: Վարշավայի համալսարանում ուսանելու ընթացքում Պյոտր Սվիտալսկին ստացել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հարաբերությունների գիտությունների թեկնածուի կոչումը:

×