ԵՄ բյուջետային աջակցության կառավարման խորհուրդ | EUNewsletter

ԵՄ բյուջետային աջակցության կառավարման խորհուրդ

30 October 2014

Հոկտեմբերի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ բյուջետային աջակցության կառավարման խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվեցին ծրագրի ձեռքբերումներն ու ապագա անելիքները:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր գոհունակությունը հայտնեց ծրագրի գործունեության վերաբերյալ. «ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն ֆինանսական աջակիցն է և աջակցել է Հայաստանին անկախությունից ի վեր: Հուլիսին ԵՄ-ը ներկայացրեց Հայաստանի աջակցության 2014-2017թթ փաթեթը, որում շեշտը դրված է մասնավոր հատվածի զարգացման, պետական կառավարման ու արդարադատության համակարգի բարեփոխումների վրա: Երկու կողմերն էլ հաստատակամ են շարունակել համագործակցությունը ժողովրդավարական ու դատական համակարգի բարելավման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական հասարակության հզորացման ուղղությամբ՝ համաձայն մեկ տարի առաջ Վիլնյուսում արված մեր հայտարարության»:
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան. «Մենք ցանկանում ենք խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ և ընդլայնել բյուջետային աջակցության ոլորտները: Այսօր մենք հավաքվել ենք ամփոփելու կատարված աշխատանքը: Այս գործիքի միջոցով մենք ցանկանում ենք բարձրացնել հասարակության տեղեկավածության մակարդակը մեր համագործակցության վերաբերյալ: Բյուջետային աջակցությունը ԵՄ-ի տրամադրած ամենանշանակալից աջակցության տեսակն է, որը, համաձայն մեր անցկացրած ուսումնասիրությունների, նաև ամենաարդյունավետներից մեկն է»:
ԵՄ-ն բյուջետային աջակցությունն առաջարկում է գործընկեր երկրի հետ (ներառյալ կառավարությունը, ազգային վերահսկման մարմիններն ու քաղաքացիական հասարակությունը) երկխոսության հարթակ քաղաքականությունների ու ֆինանսավորման, նպատակների ու արդյունքների վերաբերյալ: Սա ուղղակիորեն կապված է թափանցիիկության ու հաշվետվողականության հետ: Բյուջետային աջակցությունը տրամադրվում է Հայաստանին տնտեսական զարգացման, կրթության, արդարադատության և գյուղական համայնքների զարգացման համար:
IMG_1326Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանը մինչ օրս բարելավել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը՝ համապատասխանեցնելով այն շուկայի պահանջներին, ինչպես նաև վերանորոգել էմի շարք ուսումնական հաստատություններ և 50%-ով ավելացրել է ուսանողների քանակը: Գյուղատնտեսության, արդարադատության ու քրեակատարողական ոլորտում բարեփոխումներն այժմ ընթացքի մեջ են: Բացի այդ, ԵՄ-ն աջակցել է քաղաքացիական կացության գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրման ոլորտում, և այժմ քաղաքացիներին տրամադրվում են կենսաչափական անձնագրեր: ԵՄ-ը նաև աջակցել է տեխնիկական բարեփոխումների գործընթացներին ներքին աուդիտի, պետական գնումների, պետական հաշվառման, սննդի անվտանգության, պետական պարտքի կառավարման, մտավոր սեփականության և մաքսային ոլորտներում:
IMG_1377
Դեսպան Հրիսթեան հավելեց, որ երկկողմանի հարաբերությունների հետագա զարգացման համար անհրաժեշտ է ներգրավել տեղական իշխանություններին և համապատասխան ինստիտուտներին. «Այդ իսկ պատճառով ես ուրախ եմ, որ մենք այսօր հավաքվել ենք քննարկելու ձեռքբերումներն ու մշակելու նոր ռազմավարություն»:

ԵՄ բյուջետային աջակցության կառավարման խորհուրդ

Հոկտեմբերի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ բյուջետային աջակցության կառավարման խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվեցին ծրագրի ձեռքբերումներն ու ապագա անելիքները: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր գոհունակությունը հայտնեց ծրագրի գործունեության վերաբերյալ. «ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն ֆինանսական աջակիցն է և աջակցել է Հայաստանին անկախությունից ի վեր: Հուլիսին ԵՄ-ը ներկայացրեց Հայաստանի աջակցության 2014-2017թթ փաթեթը, որում շեշտը դրված է մասնավոր հատվածի զարգացման, պետական կառավարման ու արդարադատության համակարգի բարեփոխումների վրա: Երկու կողմերն էլ հաստատակամ են շարունակել համագործակցությունը ժողովրդավարական ու դատական համակարգի բարելավման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական հասարակության հզորացման ուղղությամբ՝ համաձայն մեկ տարի առաջ Վիլնյուսում արված մեր հայտարարության»: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան. «Մենք ցանկանում ենք խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ և ընդլայնել բյուջետային աջակցության ոլորտները: Այսօր մենք հավաքվել ենք ամփոփելու կատարված աշխատանքը: Այս գործիքի միջոցով մենք ցանկանում ենք բարձրացնել հասարակության տեղեկավածության մակարդակը մեր համագործակցության վերաբերյալ: Բյուջետային աջակցությունը ԵՄ-ի տրամադրած ամենանշանակալից աջակցության տեսակն է, որը, համաձայն մեր անցկացրած ուսումնասիրությունների, նաև ամենաարդյունավետներից մեկն է»: ԵՄ-ն բյուջետային աջակցությունն առաջարկում է գործընկեր երկրի հետ (ներառյալ կառավարությունը, ազգային վերահսկման մարմիններն ու քաղաքացիական հասարակությունը) երկխոսության հարթակ քաղաքականությունների ու ֆինանսավորման, նպատակների ու արդյունքների վերաբերյալ: Սա ուղղակիորեն կապված է թափանցիիկության ու հաշվետվողականության հետ: Բյուջետային աջակցությունը տրամադրվում է Հայաստանին տնտեսական զարգացման, կրթության, արդարադատության և գյուղական համայնքների զարգացման համար: IMG_1326Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանը մինչ օրս բարելավել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը՝ համապատասխանեցնելով այն շուկայի պահանջներին, ինչպես նաև վերանորոգել էմի շարք ուսումնական հաստատություններ և 50%-ով ավելացրել է ուսանողների քանակը: Գյուղատնտեսության, արդարադատության ու քրեակատարողական ոլորտում բարեփոխումներն այժմ ընթացքի մեջ են: Բացի այդ, ԵՄ-ն աջակցել է քաղաքացիական կացության գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրման ոլորտում, և այժմ քաղաքացիներին տրամադրվում են կենսաչափական անձնագրեր: ԵՄ-ը նաև աջակցել է տեխնիկական բարեփոխումների գործընթացներին ներքին աուդիտի, պետական գնումների, պետական հաշվառման, սննդի անվտանգության, պետական պարտքի կառավարման, մտավոր սեփականության և մաքսային ոլորտներում: IMG_1377 Դեսպան Հրիսթեան հավելեց, որ երկկողմանի հարաբերությունների հետագա զարգացման համար անհրաժեշտ է ներգրավել տեղական իշխանություններին և համապատասխան ինստիտուտներին. «Այդ իսկ պատճառով ես ուրախ եմ, որ մենք այսօր հավաքվել ենք քննարկելու ձեռքբերումներն ու մշակելու նոր ռազմավարություն»: