ԵՄ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Մոգերինին այցելել է Հայաստան | EUNewsletter

ԵՄ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Մոգերինին այցելել է Հայաստան

10 Մարտ 2016
ARS_7409

Մարտի 1-ին Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ/փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին առաջին անգամ այցելել է Հայաստան: Երևանում Բարձր ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել քաղաքական առաջնորդների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Իր այցը Մոգերինին սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումով, որից հետո երկար և կառուցողական զրույց է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հաշվի առնելով, թե որքան է ԵՄ-ն կարևորում քաղհասարակության դերը՝ ARS_7633Մոգերինին արդյունավետ քննարկում է ունեցել նաև Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ, որից հետո Ազգային ժողովում հանդիպում է ունեցել խորհրդարանում ներկայացված մի շարք քաղաքական կուսակցությունների հետ: Նույն օրը Ֆեդերիկա Մոգերինին Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ամփոփել է իր այցը:
Ասուլիսի ընթացքում Մոգերինին դրական է գնահատել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ընթացքն ու իր այցի ընթացքում քննարկված հարցերի շրջանակը: «Սա իմ առաջին այցն է Հայաստան, և ես ունեցել եմ շատ հագեցած և համապարփակ օր: Եղել են քննարկումներ նախագահի, քաղաքական կուսակցությունների հետ, որոնք ներկայացված են խորհրդարանում, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Մենք քննարկել ենք հարցերի լայն շրջանակ՝ սկսած ԵՄ-Հայաստան երկկողմ օրակարգից: 2015-ը կարևոր տարի էր մեր երկկողմ հարաբերությունների համար, որը նշանավորվել է մեր ապագա հարաբերությունների շրջանակի քննարկմամբ և դեկտեմբերին մեկնարկած ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի բանակցություններով: Ես հավատացած եմ, որ երկու կողմերն էլ ցանկանում են լավ գործընկերներ լինել: Ապացուցված է, որ խաղաղությունը, համագործակցությունը և օրենքի գերակայությունը տնտեսական աճի, զբաղվածության հարցի և անվտանգության լավագույն շարժիչներն են: Նույնիսկ այս շատ դժվար տարիներին ԵՄ-ն Հայաստանի առաջատար առևտրային գործընկերն է, ինչպես նաև օտարերկյա հիմնական ներդնողն ու դոնորը, սակայն հարցը միայն գումարը չէ: Շեշտը պետք է դրվի ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և այլ կարևոր հարցերի վրա: Մենք նաև կարևոր ուշադրություն ենք հատկացնում ընտրական համակարգին և Հայաստանում սպասվող հաջորդ ընտրություններին: ԵՄ-ն սատարում է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների վերջին հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության զեկույցին, ինչպես նաև նախորդ առաջարկություններին, որոնք մնացել են անպատասխան: Առանց թափանցիկ հետաքննության, ինչպես նաև ձեռնարկված համապատասխան միջոցների վերջին սահմանադրական հանրաքվեն կլինի բաց թողնված հնարավորություն` Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար: ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին քաղաքական և սոցիալական բարեփոխումների առաջխաղացման, շարժունակության օրակարգի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման, հիմնարար ազատությունների բարելավման իր ջանքերում: Մենք քննարկել ենք նաև սիրիացի փախստականների ինտեգրման հարցը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ լուծումն առաջնահերթություն է մնում ԵՄ-ի համար: Մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը՝ հիմնված Մադրիդյան երեք սկզբունքների և տարրերի վրա: Կոչ ենք անում նաև խաղաղ կարգավորման հասնելու համար ակտիվացնել բարձր մակարդակի բանակցությունները»:
ARS_7658Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին մի շարք ոլորտներում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Դրանց թվում են մարդու իրավունքներն ու օրենքի գերակայության խթանումը, արդյունավետ կառավարման կատարելագործումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության ամրապնդումը: «Ուրախ եմ Երևանում ողջունել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ տիկին Ֆեդերիկա Մոգերինիին: Քիչ առաջ ավարտվեց տիկին Մոգերինիի հանդիպումը Հանրապետության Նախագահի հետ, որի ընթացքում հանգամանալից քննարկեցինք Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացմանն առնչվող բազմաթիվ հարցեր: Մենք անդրադարձանք նաև նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ընթացքին։ Ունենք քննարկումների հստակ շրջանակ ու ժամանակացույց։ Հայաստանի և Եվրամիության բանակցող թիմերն արդյունավետ հանդիպումներ են անցկացնում, և այդ առիթով մենք երկուստեք գոհունակություն արտահայտեցինք արձանագրված առաջընթացի վերաբերյալ։ Անդրադարձանք միջազգային, տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների։ Մտքեր փոխանակեցինք Մերձավոր Արևելքում, Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։ Շեշտեցինք ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերը համախմբելու կարևորությունը, տարածաշրջանում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում մենք ողջունեցինք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևը ի աջակցություն Սիրիայում հրադադարի հաստատման: Բանակցությունների օրակարգում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության իրականացումը, որը համագործակցության լայն հնարավորություններ է բացում։
Անդրադարձանք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին։
Ամփոփելով` ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և ունեն խոստումնալից հեռանկարներ»:

ԵՄ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Մոգերինին այցելել է Հայաստան

Մարտի 1-ին Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ/փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին առաջին անգամ այցելել է Հայաստան: Երևանում Բարձր ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել քաղաքական առաջնորդների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Իր այցը Մոգերինին սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումով, որից հետո երկար և կառուցողական զրույց է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հաշվի առնելով, թե որքան է ԵՄ-ն կարևորում քաղհասարակության դերը՝ ARS_7633Մոգերինին արդյունավետ քննարկում է ունեցել նաև Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ, որից հետո Ազգային ժողովում հանդիպում է ունեցել խորհրդարանում ներկայացված մի շարք քաղաքական կուսակցությունների հետ: Նույն օրը Ֆեդերիկա Մոգերինին Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ամփոփել է իր այցը: Ասուլիսի ընթացքում Մոգերինին դրական է գնահատել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ընթացքն ու իր այցի ընթացքում քննարկված հարցերի շրջանակը: «Սա իմ առաջին այցն է Հայաստան, և ես ունեցել եմ շատ հագեցած և համապարփակ օր: Եղել են քննարկումներ նախագահի, քաղաքական կուսակցությունների հետ, որոնք ներկայացված են խորհրդարանում, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Մենք քննարկել ենք հարցերի լայն շրջանակ՝ սկսած ԵՄ-Հայաստան երկկողմ օրակարգից: 2015-ը կարևոր տարի էր մեր երկկողմ հարաբերությունների համար, որը նշանավորվել է մեր ապագա հարաբերությունների շրջանակի քննարկմամբ և դեկտեմբերին մեկնարկած ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի բանակցություններով: Ես հավատացած եմ, որ երկու կողմերն էլ ցանկանում են լավ գործընկերներ լինել: Ապացուցված է, որ խաղաղությունը, համագործակցությունը և օրենքի գերակայությունը տնտեսական աճի, զբաղվածության հարցի և անվտանգության լավագույն շարժիչներն են: Նույնիսկ այս շատ դժվար տարիներին ԵՄ-ն Հայաստանի առաջատար առևտրային գործընկերն է, ինչպես նաև օտարերկյա հիմնական ներդնողն ու դոնորը, սակայն հարցը միայն գումարը չէ: Շեշտը պետք է դրվի ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և այլ կարևոր հարցերի վրա: Մենք նաև կարևոր ուշադրություն ենք հատկացնում ընտրական համակարգին և Հայաստանում սպասվող հաջորդ ընտրություններին: ԵՄ-ն սատարում է Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների վերջին հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության զեկույցին, ինչպես նաև նախորդ առաջարկություններին, որոնք մնացել են անպատասխան: Առանց թափանցիկ հետաքննության, ինչպես նաև ձեռնարկված համապատասխան միջոցների վերջին սահմանադրական հանրաքվեն կլինի բաց թողնված հնարավորություն` Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար: ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին քաղաքական և սոցիալական բարեփոխումների առաջխաղացման, շարժունակության օրակարգի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման, հիմնարար ազատությունների բարելավման իր ջանքերում: Մենք քննարկել ենք նաև սիրիացի փախստականների ինտեգրման հարցը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ լուծումն առաջնահերթություն է մնում ԵՄ-ի համար: Մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը՝ հիմնված Մադրիդյան երեք սկզբունքների և տարրերի վրա: Կոչ ենք անում նաև խաղաղ կարգավորման հասնելու համար ակտիվացնել բարձր մակարդակի բանակցությունները»: ARS_7658Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին մի շարք ոլորտներում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Դրանց թվում են մարդու իրավունքներն ու օրենքի գերակայության խթանումը, արդյունավետ կառավարման կատարելագործումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության ամրապնդումը: «Ուրախ եմ Երևանում ողջունել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ տիկին Ֆեդերիկա Մոգերինիին: Քիչ առաջ ավարտվեց տիկին Մոգերինիի հանդիպումը Հանրապետության Նախագահի հետ, որի ընթացքում հանգամանալից քննարկեցինք Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացմանն առնչվող բազմաթիվ հարցեր: Մենք անդրադարձանք նաև նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ընթացքին։ Ունենք քննարկումների հստակ շրջանակ ու ժամանակացույց։ Հայաստանի և Եվրամիության բանակցող թիմերն արդյունավետ հանդիպումներ են անցկացնում, և այդ առիթով մենք երկուստեք գոհունակություն արտահայտեցինք արձանագրված առաջընթացի վերաբերյալ։ Անդրադարձանք միջազգային, տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների։ Մտքեր փոխանակեցինք Մերձավոր Արևելքում, Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։ Շեշտեցինք ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերը համախմբելու կարևորությունը, տարածաշրջանում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում մենք ողջունեցինք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևը ի աջակցություն Սիրիայում հրադադարի հաստատման: Բանակցությունների օրակարգում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության իրականացումը, որը համագործակցության լայն հնարավորություններ է բացում։ Անդրադարձանք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին։ Ամփոփելով` ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և ունեն խոստումնալից հեռանկարներ»: