ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան | EUNewsletter

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան

14 Փետրվար 2017
^B0049CC666E674F11715049A4F44C47A9CE8B9C68C3D4D30FF^pimgpsh_fullsize_distr

Փետրվարի 2-ին Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը, Հարավային Կովկաս կատարած իր պաշտոնական այցի շրջանակում, գտնվում էր Հայաստանում:
Աշխատանքային այցը սկսվեց Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը և Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մասնակցեցին առաջին ատյանի դատարանի շենքի ցուցատախտակի բացման պաշտոնական արարողությանը: Դատարանի շենքը կառուցվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և բացվել է 2012 թվականին:

ARS_5542Ցուցատախտակի բացման արարողությունից հետո Դանիելսոնը խոսեց ԵՄ-Հայաստան համագործակցության և բարեփոխումների մասին. «Ես առաջին անգամ եմ Հայաստանում և շատ կարևոր է, որ առաջինը, ինչ արել եմ այստեղ, այս միջոցառմանը մասնակցելն է: Իրավունքի գերակայությունը ցանկացած հասարակության հիմնասյունն է: Անկախ, անկողմնակալ և արդյունավետ դատական համակարգը ազգային հարցերը լուծելու և քաղաքացիներին իրավունքներով ու հնարավորություններով ապահովելու բանալին է: ԵՄ-ն աջակցում է դատական համակարգում Հայաստանի կառավարության բարեփոխումներին: Մենք ներդրել ենք 23 միլիարդ դրամ այս բարեփոխումներում և շարունակելու ենք մեր աջակցությունը: Այն, ինչ տեսնում ենք այսօր, մեր համագործացության կոնկրետ քայլն ու խորհրդանիշն է: Խոսքը ոչ միայն այս շենքի, այլև ամբողջ իրավական համակարգի մասին է: Այս ամբողջ ծրագիրն ու բարեփոխումները կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր բաղադրիչներ են: Սա միայն տեղական միջոցառում չէ, սա բարեփոխումների ավելի լայնամասշտաբ փաթեթի մասն է»:

Նախարար Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին շարունակական աջակցության համար. «Այս միջոցառումը մեր շնորհակալությունը հայտնելու ևս մեկ հնարավորություն է: Եվրոպական միության աջակցությունը Հայաստանի արդարադատության համակարգում ծանրակշիռ է, այն վերաբերում է քրեակատարողական, դատական համակարգերին և շատ այլ ոլորտների: Մենք արդեն գրանցել ենք շատ դրական արդյունքներ և շարժվում ենք առաջ: Հասե՞լ ենք այն ամենին, ինչ ուզում ենք: Իհարկե ոչ, բայց մենք հստակ գիտենք, թե ուր ենք գնում»:

Ավելի ուշ պատվիրակությունը Իջևանում մասնակցեց պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի գործարկմանը: Քաղաքացիներն այսուհետ կարող են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, իրավաբանական անձանց գրանցման, չդատվածության մասին և քաղաքացիական ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկանքների ստացման, շարժական գույքի հետ կապված տեղեկանքների տրամադրման ծառայություններ ստանալ այս գրասենյակում:
Պաշտոնական հանդիպումներից հետո Քրիստիան Դանիելսոնը այցելել է Սևանավանք, այնուհետև Մատենադարան: Մատենադարանում գլխավոր տնօրենը հանրային դասախոսություն և քննարկում է անցկացրել հայ երիտասարդների հետ ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ:
Փետրվարի 3-ին Քրիստիան Դանիելսոնը ԵԱԳԾ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ-ի հարցերով տնօրեն Լյուկ Դեվինի ուղեկցությամբ հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նաբանդյանին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին` քննարկելու ԵՄ-Հայաստան հետագա համագործակցության ընդհանուր առաջնահերթությունները:

^AE9E00DE785227BB56929516FC733F9FE20CD02EF0A42799A5^pimgpsh_fullsize_distr

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան

Փետրվարի 2-ին Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը, Հարավային Կովկաս կատարած իր պաշտոնական այցի շրջանակում, գտնվում էր Հայաստանում: Աշխատանքային այցը սկսվեց Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը և Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մասնակցեցին առաջին ատյանի դատարանի շենքի ցուցատախտակի բացման պաշտոնական արարողությանը: Դատարանի շենքը կառուցվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և բացվել է 2012 թվականին:

ARS_5542Ցուցատախտակի բացման արարողությունից հետո Դանիելսոնը խոսեց ԵՄ-Հայաստան համագործակցության և բարեփոխումների մասին. «Ես առաջին անգամ եմ Հայաստանում և շատ կարևոր է, որ առաջինը, ինչ արել եմ այստեղ, այս միջոցառմանը մասնակցելն է: Իրավունքի գերակայությունը ցանկացած հասարակության հիմնասյունն է: Անկախ, անկողմնակալ և արդյունավետ դատական համակարգը ազգային հարցերը լուծելու և քաղաքացիներին իրավունքներով ու հնարավորություններով ապահովելու բանալին է: ԵՄ-ն աջակցում է դատական համակարգում Հայաստանի կառավարության բարեփոխումներին: Մենք ներդրել ենք 23 միլիարդ դրամ այս բարեփոխումներում և շարունակելու ենք մեր աջակցությունը: Այն, ինչ տեսնում ենք այսօր, մեր համագործացության կոնկրետ քայլն ու խորհրդանիշն է: Խոսքը ոչ միայն այս շենքի, այլև ամբողջ իրավական համակարգի մասին է: Այս ամբողջ ծրագիրն ու բարեփոխումները կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր բաղադրիչներ են: Սա միայն տեղական միջոցառում չէ, սա բարեփոխումների ավելի լայնամասշտաբ փաթեթի մասն է»:

Նախարար Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին շարունակական աջակցության համար. «Այս միջոցառումը մեր շնորհակալությունը հայտնելու ևս մեկ հնարավորություն է: Եվրոպական միության աջակցությունը Հայաստանի արդարադատության համակարգում ծանրակշիռ է, այն վերաբերում է քրեակատարողական, դատական համակարգերին և շատ այլ ոլորտների: Մենք արդեն գրանցել ենք շատ դրական արդյունքներ և շարժվում ենք առաջ: Հասե՞լ ենք այն ամենին, ինչ ուզում ենք: Իհարկե ոչ, բայց մենք հստակ գիտենք, թե ուր ենք գնում»:

Ավելի ուշ պատվիրակությունը Իջևանում մասնակցեց պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի գործարկմանը: Քաղաքացիներն այսուհետ կարող են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, իրավաբանական անձանց գրանցման, չդատվածության մասին և քաղաքացիական ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկանքների ստացման, շարժական գույքի հետ կապված տեղեկանքների տրամադրման ծառայություններ ստանալ այս գրասենյակում: Պաշտոնական հանդիպումներից հետո Քրիստիան Դանիելսոնը այցելել է Սևանավանք, այնուհետև Մատենադարան: Մատենադարանում գլխավոր տնօրենը հանրային դասախոսություն և քննարկում է անցկացրել հայ երիտասարդների հետ ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ: Փետրվարի 3-ին Քրիստիան Դանիելսոնը ԵԱԳԾ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ-ի հարցերով տնօրեն Լյուկ Դեվինի ուղեկցությամբ հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նաբանդյանին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին` քննարկելու ԵՄ-Հայաստան հետագա համագործակցության ընդհանուր առաջնահերթությունները:

^AE9E00DE785227BB56929516FC733F9FE20CD02EF0A42799A5^pimgpsh_fullsize_distr