ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) դիտորդական առաքելություն Հայաստանում | EUNewsletter

ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) դիտորդական առաքելություն Հայաստանում

3 Հուլիս 2017
ARS_9020

Հունիսի 20-ին Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության, աշխատանքի, սոցիալական հարցերի և ներառման գծով գլխավոր տնօրինության և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությունը Հայաստանում մեկնարկեց ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) դիտորդական առաքելությունը:
Եվրոպական միության Արտոնությունների ընդհանրացված համակարգը (GSP) հնարավորություն է ընձեռում զարգացող երկրներին վճարել ավելի քիչ հարկեր կամ ընդհանրապես չվճարել դրանք դեպի ԵՄ տարածք ապրանքներ արտահանելիս: Այս համակարգը հնարավորություն է տալիս մուտք գործել ԵՄ շուկաներ և նպաստել տնտեսական զարգացմանը: GSP-ն ունի երեք տարբերակ՝ ստանդարտ/ընդհանուր GSP կարգավորում, GSP+ կարգավորում և ամեն ինչ, բացի զենք-զինամթերքից կարգավորում:
GSP+-ը կայուն զարգացման և լավ պետական կառավարմանն ուղղված ԵՄ հատուկ կարգավորում է։ Այն առաջարկում է մեծ ծավալով առևտրային արտոնություններ մարդու և աշխատանքի իրավունքների, շրջակա միջավայրի, լավ կառավարման հիմնական կոնվենցիաներին միանալու պայմանով: 2006-2008 թվականների ընթացքում Հայաստանն օգտվել է ԵՄ GSP ստանդարտ արտոնություններից: 2008 թվականի դեկտեմբերին Հայաստանը իրավունք ստացավ օգտվելու ԵՄ GSP 2009-2011 թվականների կանոնակարգով սահմանված կայուն զարգացման և պետական լավ կառավարմանն ուղղված ԵՄ հատուկ կարգավորումից (GSP+), ինչը հետո երկարաձգվեց մինչև 2013 թվականի դեկտեմբեր ամիսը: Թեև 2013-ին Հայաստանը որոշեց չստորագրել Ասոցացման համաձայնագրի մաս հանդիսացող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը (ԽՀԱԱՀ), Հայաստանին, այնուհանդերձ, տրամադրվեց GSP+ ռեժիմից օգտվելու իրավունքը, որը սկսեց կիրառվել 2014 թվականից:

ARS_9655GSP+-ը տրամադրում է զրոյական մաքսատուրք ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ արտահանելու համար: 2016 թվականին Հայաստանից ԵՄ ապրանքների 94%-ը ներմուծվել է զրոյական մաքսատուրքով: 2016-ին ԵՄ-ն Հայաստանից ներմուծել է 335 մլն եվրո արժողությամբ ապրանքներ, որոնցից 128 մլն եվրոն՝ (մոտ 40%) GSP+-ով: Այսպիսով, Հայաստանը խնայել է 8.7 մլն եվրո ստանդարտ մաքսատուրքերի համեմատ։ GSP+ շարունակական դիտորդական առաքելությունը սովորական ընթացակարգ է․ ԵՄ-ն այցելում է GSP+ բոլոր շահառուներին: Այցի նպատակն է պարզել երկրի համապատասխանությունը հիմնական կոնվենցիաներին: GSP+ դիտորդական առաքելության 2014-2015 թվականների առաջին երկամյա զեկույցը Հայաստանի մասին հրապարակվել է 2016 թվականի հունվարին:
Հունիսի 20-23-ը դիտորդական առաքելությունը հանդիպեց կառավարության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, գործատուների և արհմիությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ գնահատելու փոփոխությունները 27 միջազգային կոնվենցիաների իրականացման հարցում: Տեղի է ունեցել նաև հանդիպում Հայաստանի գործարար համայնքի և Առևտրաարդյունաբերական պալատի հետ՝ տեղեկացնելու GSP+ համակարգի աշխատանքի և առավելությունների մասին, ինչպես նաև լսելու գործնականում կիրառման դժվարությունների կամ մտահոգությունների մասին: 2018 թվականի հունվարին ԵՄ-ն կներկայացնի GSP+ դիտորդական առաքելության 2016-2017 թվականների երկրորդ երկամյա զեկույցը:

ARS_9596Հունիսի 23-ին պատվիրակությունը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության առևտրի հարցերով խորհրդական, պատվիրակության ղեկավար Խուուս Հութուինի գլխավորությամբ հանդիպեց լրագրողներին՝ դիտորդական առաքելության մասին համառոտ տեղեկատվություն ներկայացնելու համար. «Մենք տեղեկացանք անհանգսացնող որոշ հարցերի մասին: Ինչևէ, պետք է հիշեցնել, որ GSP+-ի շահառու 9 երկրներից ոչ մեկը կատարյալ չէ: Կա երեք հիմնական խնդիր՝ աշխատողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի բացակայություն, ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ համապարփակ օրենքի ընդունման անհրաժեշտություն և վերջապես անկախ ու արդյունավետ դատական համակարգ: Որպես մեր առաքելության հաջորդ քայլ՝ մենք մինչև աշուն Հայաստանի կառավարությանը հակիրճ կներկայացնենք այն ոլորտները, որտեղ ակնկալում ենք գործողություններ, որպեսզի կարողանանք մեր զեկույցում ներառել ցանկացած նոր կատարված քայլ: Առաջին զեկույցը ներկայացվել է 2016 թվականին: Մենք ասել ենք կառավարության մեր գործընկերներին, որ այժմ այն փուլում ենք, երբ պետք է ներդրումներ անել երկարատև հարաբերություններ սկսելու համար: Հայաստանի կողմից այս ներդրումը նշանակում է համապատասխանեցում 27 հիմնական կոնվենցիաներին: Մենք արդեն անում ենք մեզնից պահանջվող քայլերը՝ շարունակելով տրամադրել առևտրային արտոնություններ»:

ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) դիտորդական առաքելություն Հայաստանում

Հունիսի 20-ին Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության, աշխատանքի, սոցիալական հարցերի և ներառման գծով գլխավոր տնօրինության և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությունը Հայաստանում մեկնարկեց ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) դիտորդական առաքելությունը: Եվրոպական միության Արտոնությունների ընդհանրացված համակարգը (GSP) հնարավորություն է ընձեռում զարգացող երկրներին վճարել ավելի քիչ հարկեր կամ ընդհանրապես չվճարել դրանք դեպի ԵՄ տարածք ապրանքներ արտահանելիս: Այս համակարգը հնարավորություն է տալիս մուտք գործել ԵՄ շուկաներ և նպաստել տնտեսական զարգացմանը: GSP-ն ունի երեք տարբերակ՝ ստանդարտ/ընդհանուր GSP կարգավորում, GSP+ կարգավորում և ամեն ինչ, բացի զենք-զինամթերքից կարգավորում: GSP+-ը կայուն զարգացման և լավ պետական կառավարմանն ուղղված ԵՄ հատուկ կարգավորում է։ Այն առաջարկում է մեծ ծավալով առևտրային արտոնություններ մարդու և աշխատանքի իրավունքների, շրջակա միջավայրի, լավ կառավարման հիմնական կոնվենցիաներին միանալու պայմանով: 2006-2008 թվականների ընթացքում Հայաստանն օգտվել է ԵՄ GSP ստանդարտ արտոնություններից: 2008 թվականի դեկտեմբերին Հայաստանը իրավունք ստացավ օգտվելու ԵՄ GSP 2009-2011 թվականների կանոնակարգով սահմանված կայուն զարգացման և պետական լավ կառավարմանն ուղղված ԵՄ հատուկ կարգավորումից (GSP+), ինչը հետո երկարաձգվեց մինչև 2013 թվականի դեկտեմբեր ամիսը: Թեև 2013-ին Հայաստանը որոշեց չստորագրել Ասոցացման համաձայնագրի մաս հանդիսացող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը (ԽՀԱԱՀ), Հայաստանին, այնուհանդերձ, տրամադրվեց GSP+ ռեժիմից օգտվելու իրավունքը, որը սկսեց կիրառվել 2014 թվականից:

ARS_9655GSP+-ը տրամադրում է զրոյական մաքսատուրք ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ արտահանելու համար: 2016 թվականին Հայաստանից ԵՄ ապրանքների 94%-ը ներմուծվել է զրոյական մաքսատուրքով: 2016-ին ԵՄ-ն Հայաստանից ներմուծել է 335 մլն եվրո արժողությամբ ապրանքներ, որոնցից 128 մլն եվրոն՝ (մոտ 40%) GSP+-ով: Այսպիսով, Հայաստանը խնայել է 8.7 մլն եվրո ստանդարտ մաքսատուրքերի համեմատ։ GSP+ շարունակական դիտորդական առաքելությունը սովորական ընթացակարգ է․ ԵՄ-ն այցելում է GSP+ բոլոր շահառուներին: Այցի նպատակն է պարզել երկրի համապատասխանությունը հիմնական կոնվենցիաներին: GSP+ դիտորդական առաքելության 2014-2015 թվականների առաջին երկամյա զեկույցը Հայաստանի մասին հրապարակվել է 2016 թվականի հունվարին: Հունիսի 20-23-ը դիտորդական առաքելությունը հանդիպեց կառավարության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, գործատուների և արհմիությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ գնահատելու փոփոխությունները 27 միջազգային կոնվենցիաների իրականացման հարցում: Տեղի է ունեցել նաև հանդիպում Հայաստանի գործարար համայնքի և Առևտրաարդյունաբերական պալատի հետ՝ տեղեկացնելու GSP+ համակարգի աշխատանքի և առավելությունների մասին, ինչպես նաև լսելու գործնականում կիրառման դժվարությունների կամ մտահոգությունների մասին: 2018 թվականի հունվարին ԵՄ-ն կներկայացնի GSP+ դիտորդական առաքելության 2016-2017 թվականների երկրորդ երկամյա զեկույցը: