ԵՄ աջակցում է սիրիահայերի ինտեգրմանը | EUNewsletter

ԵՄ աջակցում է սիրիահայերի ինտեգրմանը

10 Ապրիլ 2015
ARS_6537

Ապրիլի 9-ին մեկնարկեց «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է խթանել սիրիահայերի ինտեգրումը տնտեսական գործունեության և երեխաների կրթության ոլորտներում: Այն իրականացվելու է Երևանում, Շիրակում, Լոռիում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում: Ծրագիրը կանցկացվի 2015թ.-ից մինչև 2017թ.-ի փետրվարը: Ծրագրի տնտեսական բաղադրիչը հնարավորություն կտա ներգրավելու ներկայումս Հայաստանում բնակվող բոլոր սիրիահայերին, իսկ կրթական ուղղվածության գործողություններում կընդգրկվի ավելի քան 1000 դպրոցական: Այն կիրականացնի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը:
ARS_6530Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-
Բին Աջեմյանը ծրագրի կարևորությունն ընդգծելու համար պատմեց նաև իր սեփական փորձը: «Ես շատ հպարտ եմ, որ եվրոպացի եմ, և գիտեմ, որ փախստականներին տրամադրվող աջակցության 70 %-ն արվում է ԵՄ քաղաքացիների կողմից: Մենք հույս ունենք և հավատում ենք, որ այս ծրագիրը կխթանի և կապահովի սիրիահայ փախստականների ավելի լավ ինտեգրումը հատկապես տնտեսական և կրթական ոլորտներում: Ես անձնապես զգացված եմ այս ծրագրով և սիրիահայերին աջակցելով, երբ հիշում եմ, որ իմ նախնիները հարյուր տարի առաջ տեղահանվել են ջարդերի արդյունքում և ապաստարան գտել Հալեպում: Հալեպում ապրող իմ նախնիներից մի քանիսը որոշել են տեղափոխվել Մարսել, ինչի արդյունքում ծնվել եմ ես՝ հպարտ եվրոպացի-ֆրանսիացի-վիետնամացի հայս: Կիսելով սիրիահայերի դժվարությունները, հիշելով իմ նախնիների հարյուրամյա վաղեմության տառապանքները՝ ես հույս ունեմ, որ այս ծրագրի օգնությամբ մենք կաջակցենք մարդկանց»:
Հայկայան Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը խոսեց սիրիահայ փախստականներին սատարելու իրենց պատրաստակամության մասին: «Աշխարհի տարբեր անկյուններում շարունակվում են պատերազմները, և 21-րդ դարում մարդիկ շարունակում են տառապել աղքատությունից: Նրանց թվում են նաև սիրիահայերը: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հանդիսանալով օժանդակ կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում և առաջնորդվելով իր առաքելությամբ, որն է` կանխարգելել և թեթևացնել մարդկային տառապանքները, չէր կարող անմասն մնալ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրներին արձագանքելուն և աջակցել է նրանց 2012 թվականից»:
«Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագրի տնտեսական բաղադրիչի շրջանակներում կիրականացվեն հետևյալ հիմնական գործողությունները՝ աշխատանքի շուկայի ուսումնասիրություն, սիրիահայերի մասնագիտական փորձի վերաբերյալ թվային տվյալների բազայի մշակում, շարունակական աշխատանքային խորհրդատվություն, մասնագիտական ուսուցում շահառուների համար, ինչպես նաև մեկնարկային ֆինանսական աջակցություն տնտեսական գործունեություն ծավալելու համար: Իսկ երեխաների համար կրթական գործողությունները հիմնականում ուղղված են լինելու նրանց ինտեգրմանը օտար լեզուների ուսուցման դասընթացների, դպրոցական գույքի ու պարագաների տրամադրման և հավասարը հավասարին մոտեցման միջոցով:
Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը (ներդրումը՝ 94.1 %) և Ավստրիական Կարմիր խաչը (ներդրումը՝ 5.9%)

ԵՄ աջակցում է սիրիահայերի ինտեգրմանը

Ապրիլի 9-ին մեկնարկեց «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է խթանել սիրիահայերի ինտեգրումը տնտեսական գործունեության և երեխաների կրթության ոլորտներում: Այն իրականացվելու է Երևանում, Շիրակում, Լոռիում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում: Ծրագիրը կանցկացվի 2015թ.-ից մինչև 2017թ.-ի փետրվարը: Ծրագրի տնտեսական բաղադրիչը հնարավորություն կտա ներգրավելու ներկայումս Հայաստանում բնակվող բոլոր սիրիահայերին, իսկ կրթական ուղղվածության գործողություններում կընդգրկվի ավելի քան 1000 դպրոցական: Այն կիրականացնի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: ARS_6530Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա- Բին Աջեմյանը ծրագրի կարևորությունն ընդգծելու համար պատմեց նաև իր սեփական փորձը: «Ես շատ հպարտ եմ, որ եվրոպացի եմ, և գիտեմ, որ փախստականներին տրամադրվող աջակցության 70 %-ն արվում է ԵՄ քաղաքացիների կողմից: Մենք հույս ունենք և հավատում ենք, որ այս ծրագիրը կխթանի և կապահովի սիրիահայ փախստականների ավելի լավ ինտեգրումը հատկապես տնտեսական և կրթական ոլորտներում: Ես անձնապես զգացված եմ այս ծրագրով և սիրիահայերին աջակցելով, երբ հիշում եմ, որ իմ նախնիները հարյուր տարի առաջ տեղահանվել են ջարդերի արդյունքում և ապաստարան գտել Հալեպում: Հալեպում ապրող իմ նախնիներից մի քանիսը որոշել են տեղափոխվել Մարսել, ինչի արդյունքում ծնվել եմ ես՝ հպարտ եվրոպացի-ֆրանսիացի-վիետնամացի հայս: Կիսելով սիրիահայերի դժվարությունները, հիշելով իմ նախնիների հարյուրամյա վաղեմության տառապանքները՝ ես հույս ունեմ, որ այս ծրագրի օգնությամբ մենք կաջակցենք մարդկանց»: Հայկայան Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը խոսեց սիրիահայ փախստականներին սատարելու իրենց պատրաստակամության մասին: «Աշխարհի տարբեր անկյուններում շարունակվում են պատերազմները, և 21-րդ դարում մարդիկ շարունակում են տառապել աղքատությունից: Նրանց թվում են նաև սիրիահայերը: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հանդիսանալով օժանդակ կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում և առաջնորդվելով իր առաքելությամբ, որն է` կանխարգելել և թեթևացնել մարդկային տառապանքները, չէր կարող անմասն մնալ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրներին արձագանքելուն և աջակցել է նրանց 2012 թվականից»: «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագրի տնտեսական բաղադրիչի շրջանակներում կիրականացվեն հետևյալ հիմնական գործողությունները՝ աշխատանքի շուկայի ուսումնասիրություն, սիրիահայերի մասնագիտական փորձի վերաբերյալ թվային տվյալների բազայի մշակում, շարունակական աշխատանքային խորհրդատվություն, մասնագիտական ուսուցում շահառուների համար, ինչպես նաև մեկնարկային ֆինանսական աջակցություն տնտեսական գործունեություն ծավալելու համար: Իսկ երեխաների համար կրթական գործողությունները հիմնականում ուղղված են լինելու նրանց ինտեգրմանը օտար լեզուների ուսուցման դասընթացների, դպրոցական գույքի ու պարագաների տրամադրման և հավասարը հավասարին մոտեցման միջոցով: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը (ներդրումը՝ 94.1 %) և Ավստրիական Կարմիր խաչը (ներդրումը՝ 5.9%)