ԵՄ աջակցությունը Հայաստանում ՓՄՁ զարգացմանը | EUNewsletter

ԵՄ աջակցությունը Հայաստանում ՓՄՁ զարգացմանը

21 Մարտ 2018
DSC_4299

Մարտի 14-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ներքո հայտարարվեց տեխնոլոգիական ուղղվածությամբ ստարտափերի և գործող ընկերությունների համար նախատեսված նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների երկրորդ փուլը: Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերություններն ու թիմերը, որոնք ունեն տեխնոլոգիական ուղղվածություն, օրինակ՝ ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների, ՏՀՏ-ի առաջատար ոլորտներում և այլն: Հայտատուները պետք է գրանցված լինեն Հայաստանի Հանրապետությունում և կարողանան ապահովել համաֆինանսավորում, անհատ գործարարները դիմել չեն կարող:
Դրամաշնորհը կներառի արդյունաբերական նախատիպերի մշակում, արտադրություն, շուկայի վավերացում, արտադրանքի մեկնարկ, մուտք շուկա/հաճախորդների ձեռքբերում և շուկայի ընդլայնում: Նախատեսվում է տրամադրել մինչև 35,000 եվրո 9 ամիս տևողությամբ 9 ծրագրերի համար: Հայտատուները պարտավոր են ապահովել 50% համաֆինանսավորում (այսինքն մինչև 35,000 եվրո), եթե գործում են Երևանում և 15% համաֆինանսավորում, եթե գործում են մարզերում: Մրցույթի առաջին փուլը մեկնարկել էր 2018-ի հունվարին, որի շրջանակում 9 ընկերությունների տրամադրվել է ֆինանսավորում: Երկրորդ փուլի հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը 2018-ի ապրիլի 3-ն է:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար և ԵՄ-ն նորարարության համար նախաձեռնությունների մաս է, որը համաֆինանսավորում են Եվրոպական միությունն ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը, իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է աջակցել տեխնոլոգիական ուղղվածությամբ ձեռնարկություններին և բարձրացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ ներքին և համաշխարհային շուկաներում նորարարական արտադրանքների և ծառայությունների մշակման համար ցուցաբերելով ֆինանսական և տեխնիկական օժանդակություն:

DSC_4350Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը հայտարարեց մրցույթի մեկնարկի մասին. «Տնտեսական զարգացումը Հայաստանի հետ ԵՄ համագործակցության զարգացման հիմնական ուղղություններից մեկն է: Այդ համատեքստում մենք դիտարկում ենք ՓՄՁ-ները որպես տնտեսության հիմնասյուն: ԵՄ-ն պատրաստ է աջակցել նորարարական ՓՄՁ-ներին, որոնք կարող են ավելի բարձր հավելյալ արժեք բերել տնտեսությանը: Այս աջակցությունն իրականացվում է ԵՄ-ն բիզնեսի համար և ԵՄ-ն նորարարության համար նախաձեռնությունների ներքո, և մենք ունենք մի շարք ծրագրեր: Եվրոպական միության առաջատար նախագծերից մեկն էլ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրն է: Այս և այլ նախագծերով մենք ցանկանում ենք, որպեսզի տեխնոլոգիական ընկերությունները առաջադիմեն տարբեր միջոցներով: Հետևաբար մենք հայտարարում ենք տեխնոլոգիական ուղղվածությամբ ստարտափերի և գործող ընկերությունների համար նախատեսված նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների երկրորդ փուլը: Առաջին փուլի արդյունքում ունենք հիանալի նախագծեր, ուստի ակնկալում ենք ստանալ նոր, որակյալ ծրագրերի առաջարկներ»:

DSC_4384«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Եվա Մարիա Նահերը ներկայացրեց ծրագիրն ու դրամաշնորհային մրցույթը. «Երկրորդ փուլը հիմնված է առաջինի արդյունքների վրա, որը մեկնարկեց հաջողությամբ: Մեր կարծիքով այս դրամաշնորհը շատ կարևոր աջակցություն է Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացման համար: Այս մրցույթը ոչ միայն ընկերություններին տրամադրվող դրամաշնորհների մասին է, այլև ինտեգրման և աջակցության ամբողջական ծրագիր է, որն օգնում է ստարտափերի հետագա զարգացմանը: Հուսով ենք, որ ակտիվ մասնակցություն կլինի, քանի որ համոզված ենք, որ շատ դրական արդյունքներ կգրանցվեն»:

ԵՄ աջակցությունը Հայաստանում ՓՄՁ զարգացմանը

Մարտի 14-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ներքո հայտարարվեց տեխնոլոգիական ուղղվածությամբ ստարտափերի և գործող ընկերությունների համար նախատեսված նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների երկրորդ փուլը: Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերություններն ու թիմերը, որոնք ունեն տեխնոլոգիական ուղղվածություն, օրինակ՝ ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների, ՏՀՏ-ի առաջատար ոլորտներում և այլն: Հայտատուները պետք է գրանցված լինեն Հայաստանի Հանրապետությունում և կարողանան ապահովել համաֆինանսավորում, անհատ գործարարները դիմել չեն կարող: Դրամաշնորհը կներառի արդյունաբերական նախատիպերի մշակում, արտադրություն, շուկայի վավերացում, արտադրանքի մեկնարկ, մուտք շուկա/հաճախորդների ձեռքբերում և շուկայի ընդլայնում: Նախատեսվում է տրամադրել մինչև 35,000 եվրո 9 ամիս տևողությամբ 9 ծրագրերի համար: Հայտատուները պարտավոր են ապահովել 50% համաֆինանսավորում (այսինքն մինչև 35,000 եվրո), եթե գործում են Երևանում և 15% համաֆինանսավորում, եթե գործում են մարզերում: Մրցույթի առաջին փուլը մեկնարկել էր 2018-ի հունվարին, որի շրջանակում 9 ընկերությունների տրամադրվել է ֆինանսավորում: Երկրորդ փուլի հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը 2018-ի ապրիլի 3-ն է: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար և ԵՄ-ն նորարարության համար նախաձեռնությունների մաս է, որը համաֆինանսավորում են Եվրոպական միությունն ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը, իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է աջակցել տեխնոլոգիական ուղղվածությամբ ձեռնարկություններին և բարձրացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ ներքին և համաշխարհային շուկաներում նորարարական արտադրանքների և ծառայությունների մշակման համար ցուցաբերելով ֆինանսական և տեխնիկական օժանդակություն: