ԵՄ աջակցությունը Հայաստանում ընտրական գործընթացին | EUNewsletter

ԵՄ աջակցությունը Հայաստանում ընտրական գործընթացին

29 Նոյեմբեր 2018
^8A4A829364C6FD73C04EC166F04A3D42E4E4103C4AC46D5AE1^pimgpsh_fullsize_distr

ARS_4477Նոյեմբերի 21-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և քաղաքացիական հասարակության երեք կազմակերպությունների ներկայացուցիչներ ստորագրեցին երեք նոր դրամաշնորհային համաձայնագրեր: Եվրոպական միությունը նոր ծրագրերին հատկացնում է 850,000 եվրո դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և մոնիթորինգի համար: Ծրագրերը ֆինանսավորվում են Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական նախաձեռնության Հայաստանի համար նախատեսված բյուջեից: Նախատեսվում է առաջին անգամ ընտրողների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, նորավարտ լրագրողների, քաղաքացիների և այլ հիմնական շահառուների քաղաքացիական ներգրավվածություն և իրազեկվածության բարձրացում, ինչպես նաև սոցիալական մեդիայի մոնիթորինգի նախաձեռնություն և երեք տարբեր դիտորդական առաքելություններ: Այս աջակցությունը Եվրոպական միության անունից «ՀԸԳԱ ծրագրի ընդհանուր ֆինանսական զամբյուղ»-ին (համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 14-ին, 1,500,000 եվրո ներդրում) զուգահեռ է, որի նպատակն է հզորացնել ընտրական կառավարման համակարգը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվելիս:
Ծրագրերը հետևյալն են՝
1) Դիտորդական կարողությունների զարգացում և Հայաստանի Հանրապետությունում ԱԺ ընտրությունների օրինավորության խթանում
2) Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջոցով Հայաստանում ընտրական գործընթացների նախապատրաստում և մոնիթորինգ. ընտրություններ բոլորի համար
3) ENEMO միջազգային դիտորդական առաքելությունը Հայաստանի Հարապետության խորհրդարանական ընտրություններին

ARS_4458Դեսպան Սվիտալսկին ընդգծեց ԵՄ-ի համար իրադարձության կարևորությունը. «Հայաստանում ընտրություններ են, և ԵՄ-ն շարունակում է օգնել Հայաստանի քաղաքացիներին կազմակերպել լավ ընտրությունները և ունենալու օրինական, վստահելի և ուժեղ խորհրդարան: Մի քանի օր առաջ Հայաստանում Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի դեսպանների, Շվեդիայի դեսպանության գործերի ժամանակավոր պաշտոնակատարի, ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի և Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի հետ ստորագրեցնք համաձայնագիր՝ ԵՄ անունից «ՀԸԳԱ ծրագրի ընդհանուր ֆինանսական զամբյուղում» 1.5 միլոն եվրո ներդրումով: Այսօրվա իրադարձությունը նույնպես չափազանց կարևոր է. մենք հզորացնում ենք քաղաքացիական հասարակությանը, հզորացնում ենք Հայաստանի քաղաքացիներին, որպեսզի ներգրավվեն ընտրական գործընթացներում: Ես շնորհակալ եմ մեր գործընկերներին, ովքեր որոշել են ստեղծել այդ համագործակցությունը և իրականացնել ծրագրերը շատ կարճ ժամանակահատվածում: Հուսով ենք, որ այդ ջանքերը կլինեն արդյունավետ: Թեև մենք բոլորս հասկանում ենք, որ ժողովրդավարությունը մեկ գիշերվա ընթացքում չի կառուցվում և ժողովրդավարությունը միայն լավ ընտրությունների մասին չէ. այն երկարաժամկետ գործընթաց է: Բայց ժողովրդավարությունը սկսվում է ընտրություններից, և մենք հավատում ենք, որ այս ընտրությունները կհամապատասխանեն միջազգային լավագույն չափանիշներին և Հայաստանի համար նոր էջ կբացեն»:

ԵՄ աջակցությունը Հայաստանում ընտրական գործընթացին

ARS_4477Նոյեմբերի 21-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և քաղաքացիական հասարակության երեք կազմակերպությունների ներկայացուցիչներ ստորագրեցին երեք նոր դրամաշնորհային համաձայնագրեր: Եվրոպական միությունը նոր ծրագրերին հատկացնում է 850,000 եվրո դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և մոնիթորինգի համար: Ծրագրերը ֆինանսավորվում են Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական նախաձեռնության Հայաստանի համար նախատեսված բյուջեից: Նախատեսվում է առաջին անգամ ընտրողների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, նորավարտ լրագրողների, քաղաքացիների և այլ հիմնական շահառուների քաղաքացիական ներգրավվածություն և իրազեկվածության բարձրացում, ինչպես նաև սոցիալական մեդիայի մոնիթորինգի նախաձեռնություն և երեք տարբեր դիտորդական առաքելություններ: Այս աջակցությունը Եվրոպական միության անունից «ՀԸԳԱ ծրագրի ընդհանուր ֆինանսական զամբյուղ»-ին (համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 14-ին, 1,500,000 եվրո ներդրում) զուգահեռ է, որի նպատակն է հզորացնել ընտրական կառավարման համակարգը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվելիս: Ծրագրերը հետևյալն են՝ 1) Դիտորդական կարողությունների զարգացում և Հայաստանի Հանրապետությունում ԱԺ ընտրությունների օրինավորության խթանում 2) Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջոցով Հայաստանում ընտրական գործընթացների նախապատրաստում և մոնիթորինգ. ընտրություններ բոլորի համար 3) ENEMO միջազգային դիտորդական առաքելությունը Հայաստանի Հարապետության խորհրդարանական ընտրություններին