ԵՄ աջակցությունը Հայաստանի ՓՄՁ-ներին | EUNewsletter

ԵՄ աջակցությունը Հայաստանի ՓՄՁ-ներին

24 Նոյեմբեր 2016
ԵՄ աջակցությունը Հայաստանի ՓՄՁ-ներին

Եվրոպական միությունը փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) դիտարկում է որպես Հայաստանում ճկուն տնտեսության հիմք:
Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և Հայաստանի Կենտրոնական բանկը նոյեմբերի 18-ին ստորագրել են Հայաստանի տնտեսությանն աջակցող համաձայնագիր: ԵՆԲ-ն ՓՄՁ տարբեր ծրագրերի համար կտրամադրի 50 միլիոն եվրո արժողությամբ երկրորդ վարկը: Բիզնեսի աջակցության նախաձեռնության շրջանակում տրամադրված Եվրամիության առաջին վարկն արդեն տեղաբաշխվել է:
«Եվրամիության աջակցությունը ՓՄՁ-ներին ԵՆԲ-ի միջոցով» համաժողովը նույնպես անցկացվել է նոյեմբերի 18-ին Երևանում: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Յան Վապաավուորին և Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

2Դեսպան Սվիտալսկին կարևորել է ՓՄՁ-ների դերը Հայաստանում. «Եվրոպական միությունն անելու է հնարավոր ամեն ինչ՝ օգնելու Հայաստանին կառուցել ժամանակակից և բարեփոխված տնտեսություն: Եվ մեր տեսանկյունից` փոքր և միջին ձեռնարկությունները Հայաստանում ճկուն տնտեսության հիմքն են: Եթե նախկինում էլ լսել եք ինձ, ապա գիտեք, որ երբեմն մեջբերում եմ Արևելյան գործընկերության երկրներում ՓՄՁ-ների դերի մասին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալները: Այդ տվյալները ներկայացնում են ՓՄՁ-ների մեծ, բայց դեռ չօգտագործված ներուժը: Արևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանը իր ցուցանիշներով վերջինն է: ԵՄ-ում ՓՄՁ-ները ապահովում են աշխատատեղերի և ՀՆԱ-ի 70%-ը: Որոշ երկրներում այդ տոկոսը հասնում են մինչև 90-ի: Հայաստանի պարագայում մենք խոսում ենք 30 %-ի մասին, ինչին էլ ցույց է տալիս, որ անելու շատ բան կա»:

3Հիմնվելով ՓՄՁ աջակցության մասին դեսպան Սվիտալսկիի խոսքերին` Վապաավուորին կարևորել է ԵՆԲ-ի դերը. «ԵՆԲ-ն աշխարհի ամենամեծ հանրային բանկն է, որն ուղղակիորեն պատկանում է ԵՄ անդամ 28 երկրներին: Որպես հանրային բանկ՝ մեր նպատակը ոչ թե շահույթը մեծացնելն է, այլ ԵՄ և հարևան երկրներում տնտեսական զարգացման համար Եվրոպական միության քաղաքական նպատակներին օժանդակելը: Ես փոքր երկրից եմ` Ֆինլանդիայից, և գիտեմ, որ փոքր երկրներում տնտեսությունները հաճախ կախված են մի քանի ճյուղերից ու մեծ ընկերություններից: Այդ պատճառով էլ կայուն աճ ունենալու համար պետք է ուշադրություն դարձնել ՓՄՁ-ներին»:

4Երիցյանը ողջունել է Հայաաստանում ՓՄՁ-ների զարգացման համար ԵՄ աջակցությունը. «Այս համաժողովին մենք եկել ենք կոնկրետ որոշմամբ: ՓՄՁ-ները մեր տնտեսության հիմքն են, կենսունակ տնտեսություն կառուցելու միակ ճանապարհը: Ինձ համար կրկնակի պատիվ է այստեղ լինել, քանի որ ԵՄ-ի և ԵՆԲ-ի տարբեր ծրագրերում ընդգրկված եմ դեռևս 2007 թվականից: Եվ ուրախ եմ, որ ԵՆԲ-ն մեր տնտեսության տարբեր ճյուղերում իրականացնում է տասնյակ ծրագրեր»:

ԵՄ աջակցությունը Հայաստանի ՓՄՁ-ներին

Եվրոպական միությունը փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) դիտարկում է որպես Հայաստանում ճկուն տնտեսության հիմք: Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և Հայաստանի Կենտրոնական բանկը նոյեմբերի 18-ին ստորագրել են Հայաստանի տնտեսությանն աջակցող համաձայնագիր: ԵՆԲ-ն ՓՄՁ տարբեր ծրագրերի համար կտրամադրի 50 միլիոն եվրո արժողությամբ երկրորդ վարկը: Բիզնեսի աջակցության նախաձեռնության շրջանակում տրամադրված Եվրամիության առաջին վարկն արդեն տեղաբաշխվել է: «Եվրամիության աջակցությունը ՓՄՁ-ներին ԵՆԲ-ի միջոցով» համաժողովը նույնպես անցկացվել է նոյեմբերի 18-ին Երևանում: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Յան Վապաավուորին և Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: 2Դեսպան Սվիտալսկին կարևորել է ՓՄՁ-ների դերը Հայաստանում. «Եվրոպական միությունն անելու է հնարավոր ամեն ինչ՝ օգնելու Հայաստանին կառուցել ժամանակակից և բարեփոխված տնտեսություն: Եվ մեր տեսանկյունից` փոքր և միջին ձեռնարկությունները Հայաստանում ճկուն տնտեսության հիմքն են: Եթե նախկինում էլ լսել եք ինձ, ապա գիտեք, որ երբեմն մեջբերում եմ Արևելյան գործընկերության երկրներում ՓՄՁ-ների դերի մասին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալները: Այդ տվյալները ներկայացնում են ՓՄՁ-ների մեծ, բայց դեռ չօգտագործված ներուժը: Արևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանը իր ցուցանիշներով վերջինն է: ԵՄ-ում ՓՄՁ-ները ապահովում են աշխատատեղերի և ՀՆԱ-ի 70%-ը: Որոշ երկրներում այդ տոկոսը հասնում են մինչև 90-ի: Հայաստանի պարագայում մենք խոսում ենք 30 %-ի մասին, ինչին էլ ցույց է տալիս, որ անելու շատ բան կա»: 3Հիմնվելով ՓՄՁ աջակցության մասին դեսպան Սվիտալսկիի խոսքերին` Վապաավուորին կարևորել է ԵՆԲ-ի դերը. «ԵՆԲ-ն աշխարհի ամենամեծ հանրային բանկն է, որն ուղղակիորեն պատկանում է ԵՄ անդամ 28 երկրներին: Որպես հանրային բանկ՝ մեր նպատակը ոչ թե շահույթը մեծացնելն է, այլ ԵՄ և հարևան երկրներում տնտեսական զարգացման համար Եվրոպական միության քաղաքական նպատակներին օժանդակելը: Ես փոքր երկրից եմ` Ֆինլանդիայից, և գիտեմ, որ փոքր երկրներում տնտեսությունները հաճախ կախված են մի քանի ճյուղերից ու մեծ ընկերություններից: Այդ պատճառով էլ կայուն աճ ունենալու համար պետք է ուշադրություն դարձնել ՓՄՁ-ներին»: 4Երիցյանը ողջունել է Հայաաստանում ՓՄՁ-ների զարգացման համար ԵՄ աջակցությունը. «Այս համաժողովին մենք եկել ենք կոնկրետ որոշմամբ: ՓՄՁ-ները մեր տնտեսության հիմքն են, կենսունակ տնտեսություն կառուցելու միակ ճանապարհը: Ինձ համար կրկնակի պատիվ է այստեղ լինել, քանի որ ԵՄ-ի և ԵՆԲ-ի տարբեր ծրագրերում ընդգրկված եմ դեռևս 2007 թվականից: Եվ ուրախ եմ, որ ԵՆԲ-ն մեր տնտեսության տարբեր ճյուղերում իրականացնում է տասնյակ ծրագրեր»: