ԵՄ աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը | EUNewsletter

ԵՄ աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը

16 Նոյեմբեր 2018
20

Հոկտեմբերի 30-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այցելեց Վայոց ձոր՝ հանդիպելու Հայաստանի գյուղատնտեսներին և ծանոթանալու Եվրոպական միության տրամադրած աջակցության արդյունքներին: Երկար տարիներ ԵՄ-ն աջակցել է Հայաստանի գյուղատնտեսներին Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման (ENPARD) և Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրերի միջոցով:

3Առաջին կանգառը «Տրինիտի» օրգանական գինու արտադրամասում էր (Աղավնաձոր, Վայոց ձոր), որը մեկն է այն 44 ֆերմերային տնտեսություններից, որոնք աջակցություն են ստացել ՕԳԱՆ ծրագրի կողմից: Գինու արտադրությունն ընդլայնելու համար «Տրինիտի» ընկերությունը ԵՄ ծրագրի կողմից ստացել է մոտ 29,941 եվրո դրամաշնորհ: ՕԳԱՆ ծրագիրը տեխնիկական աջակցություն է տրամադրել 27 փոքր ֆերմերային խմբերի, իսկ 18 ֆերմերային տնտեսություն ստացել է դրամաշնորհային աջակցություն: Ծրագիրը ֆերմերներին, կոոպերատիվներին և վերամշակողներին ապահովել է շուկայի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ, տրամադրել է անմիջական մարքեթինգային աջակցություն (պիտակներ, ապրանքանիշեր, փաթեթավորում և այլն), համագործակցություն է հաստատել տեղական շուկայի և շահագրգիռ միջազգային, մասնավորապես եվրոպական ընկերությունների հետ, աջակցել է ազգային և միջազգային օրգանական սննդամթերքի տոնավաճառների մասնակցությանը, մշակել և իրականացրել է իրազեկության բարձրացմանն ուղղված քարոզարշավ:

27Երկրորդ կանգառը «Երփին» բարձրորակ պանրի արտադրամասում էր (Ելփին, Վայոց ձոր), որը Հայաստանի 6 համայնքներում ENPARD ծրագրի շնորհիվ հիմնված եվրոպական բարձրարժեք պանրի 6 արտադրամասերից մեկն է: ԵՄ դրամաշնորհը 49,900 եվրո է: ENPARD ծրագրի արդյունքում ստեղծվել է առաջնային արտադրության և վերամշակման 53 կոոպերատիվ, որոնք վերապատրաստվել են բարձրարժեք մշակաբույսերի, ոչ ավանդական բանջարեղենի, մրգի ու հատապտուղների, բարձրարժեք պանրի, չրի և խոտաբույսերի արտադրության և վերամշակման ոլորտում: Առաջնային արտադրության 39 գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնք ներառում են 70 համայնքների ավելի քան 580 ֆերմերների, ստացել են իրենց կենսապայմանները բարելավելու հնարավորություն: Առաջնային արտադրության 39 գյուղատնտեսական կոոպերատիվների տրամադրվել է հնդկացորենի և բրոկկոլիի սերմեր, պարարտանյութ, տնկիներ, մշակման գործիքներ և ագրոտեխնիկա: Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է հնդկացորենի մեծածավալ մշակություն, որն ավանդաբար սպառվում, բայց չէր արտադրվում Հայաստանում: Հիմնվել են կաթիլային ոռոգման համակարգով ապահովված ջերմոցներ, որտեղ աշխատում են կանանց կողմից առաջնորդվող կոոպերատիվներ: Շուրջ 600 ֆերմեր ստացել է ընդգրկուն դասընթացներ և խորհրդատվություն գյուղատնտեսական լավագույն փորձի, բիզնես պլանների մշակման վերաբերյալ: 12 վերամշակող կոոպերատիվների տրամադրվել են լաբորատոր և փաթեթավորման սարքավորումներ, ինչպես նաև խորհրդատվություն միջազգային և տեղական փորձագետների կողմից ձեռնարկատիրության, բիզնես պլանավորման, բրենդավորման, վաճառքի և մարքեթինգի ոլորտում: Հիմնվել է հնդկացորենի վերամշակման 2 գործարան, որոնք միավորում են 33 կոոպերատիվների: Չիր ու խոտաբույսեր արտադրող 6 կոոպերատիվ կիրառում է փակ արտադրական ցիկլի մեթոդը՝ ստանալով որակյալ և օգտակար արտադրանք:

16Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն հայտնեց բոլոր կողմերին հյուրընալության համար. «ENPARD և OASI ծրագրերը Հայաստանի գյուղատնտեսությանն աջակցություն են տրամադրել բյուջետային աջակցության, տեխնիկական օժանդակության և դրամաշնորհների տեսքով: Մենք ցանկանում ենք զարգացնել գյուղական համայնքները/տարածքները, բարելավել մրցունակությունը և ոլորտի արդիականացումը, ինչպես նաև բարձրացնել Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակը: 2015 թվականից սկսած ԵՄ ներդրումը ENPARD- ին կազմել է 25,000,000 եվրո, իսկ ՕԳԱՆ ծրագրին՝ 2,800,000 եվրո: «Տրինիտի» օրգանական գինու արտադրամասը գեղեցիկ ձեռնարկություն է, որը փորձում է վերականգնել գինու արտադրության հայկական ավանդույթը: Նրանք այնքան ջանք, նվիրվածություն ու հոգի են ներդնում այս գործում: «Երփին»-ը արտադրում է շատ համեղ հայկական պանիր՝ ունենալով մեծ ներուժ դուրս գալու միջազգային շուկա: Այսօր մեզ համար հնարավորություն է խոսել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ԵՄ ներդրման մասին: Եվրոպական միությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենամեծ դոնորն է և մենք վճռական ենք շարունակելու մեր աջակցությունը: Մենք հավատում ենք, որ հայկական ապրանքները կարող են մտնել եվրոպական և այլ շուկաներ՝ լրացուցիչ օգուտ բերելով գյուղատնտեսներին: Եվրոպական շուկան բավականին մրցունակ է, պահանջները խիստ են, բայց մուտք գործելու ջանքերը կարդարացվեն»: