ԵՄ աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսությանը | EUNewsletter

ԵՄ աջակցությունը Հայաստանի գյուղատնտեսությանը

22 Մարտ 2019
DSC_6930

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի գյուղատնտեսությանը որպես տնտեսության հիմնական ոլորտներից մեկը, որը կազմում է ՀՆԱ-ի մոտ 18 տոկոսը և ապահովում է աշխատուժի մոտ 36 տոկոսը: Գյուղատնտեսությունը և գյուղական զարգացումը Հայաստանում կայունության ապահովման ավելի լայն օրակարգի հիմնաքարերից են, ինչպես նշված է 2014-2025 թվականների Հայաստանի զարգացման ռազմավարության մեջ:

23.5 տարի տևողությամբ ԵՄ Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնությունը (ՕԳԱՆ) ծրագիրը մեկնարկել էր 2015 թվականի սեպտեմբերին և նպատակ ուներ խթանել օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում: Ծրագիրը ֆինանսավորվել էր Եվրոպական միության կողմից (2.8 մլն եվրո), համաֆինանսավորել և իրականացրել է Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA): Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում էր 3.3 մլն եվրո: Օրգանական գյուղատնտեսությունը կարող է իր տեղն ունենալ Հայաստանում՝ համապատասխանելով տեղի համատեքստին. քանակի փոխարեն վստահել արտադրանքի բարձր որակին: Այս ծրագիրը նպաստել է Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության իրականացմանը` աջակցելով օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ օրենքի և այլ իրավական ակտերի վերանայմանը: Ծրագրի գործողություններն ընդգրկել են օրգանական գյուղատնտեսության ընդլայնման ծառայությունների խթանումը, օրգանական արտադրության և արտադրանքի մասին իրազեկվածության բարձրացումը և արտադրողների համար շուկայի հասանելիությունը: ՕԳԱՆ ծրագիրը 45 շահառու ֆերմերների և վերամշակողների նաև տրամադրել է շուրջ 1 մլն եվրո ֆինանսական աջակցություն ընդլայնելու իրենց օրգանական արտադրությունը: Ընդ որում, միջազգային ցուցահանդեսների շարունակական մասնակցության արդյունքում արձանագրվել է գրեթե կես միլիոն եվրոյի արտահանում:

3Մարտի 22-ին ծրագիրը պաշտոնապես հայտարարեց գործունեության ավարտի մասին: Փակման միջոցառման վայրը պատահական չէր ընտրվել, քանի որ ծրագիրը տրամադրել է մեքենաներ, գործիքներ և սարքավորումներ Ձորաղբյուրում (Կոտայք) և Արճիսում (Տավուշ) Կանաչ ուսուցման կենտրոնների կարողությունների բարելավման համար: Բացի այդ, ՕԳԱՆ ծրագրի շրջանակում մշակվել է ուսուցիչների և ուսանողների համար մեթոդական ձեռնարկ: Այս դասագրքերը կարող են ուսուցիչներին ուղղորդել ընտրելու օրգանական գյուղատնտեսության դասավանդման ճիշտ մեթոդները և առաջարկել վարժություններ ուսանողների համար: Իհարկե, գյուղատնտեսական կրթության ոլորտի զարգացումը կարևոր դեր է խաղում Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման գործում:

4Եվրոպական միությունը այժմ աշխատում է 2018 թվականի ԵՄ տարեկան գործողությունների ծրագրի Կանաչ գյուղատնտեսական ծրագրի հայեցակարգի ուղղությամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն 11.7 մլն եվրո է, որից Եվրոպական միությունը կհատկացնի 9.7 մլն եվրո, իսկ Ավստրիական զարգացման գործակալությունը՝ 2 մլն եվրո: Միջոցառման պաշտոնական մեկնարկից հետո բոլոր մասնակիցներին հնարավորություն ընձեռնվեց հաճելի ու կանաչ օրգանական միջավայրում վայելել հայակական օրգանական արտադրանքներ: