ԵՄ աջակցությամբ հիմնադրված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը կնպաստի սիրիահայերի տնտեսական ինտեգրմանը | EUNewsletter

ԵՄ աջակցությամբ հիմնադրված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը կնպաստի սիրիահայերի տնտեսական ինտեգրմանը

14 November 2019

Նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի բացման պաշտոնական մեկնարկը: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը հիմնադրվել է Եվրոպական միության Տարածաշրջանային Թրասթ ֆոնդի`«ՄԱԴԱԴ» ֆոնդի կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից համաֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակում՝ Հայկական Կարիտասի և ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի կողմից։ ԻՐԻՍ ծրագրի ֆինանսավորումը 3,3 միլիոն եվրո է (3 միլիոնը հատկացված Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ) կողմից), որից 1,9 միլիոնը կազմում է ԻՐԻՍ ծրագրի տնտեսական ինտեգրման բաղադրիչի շրջանակում ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի բյուջեն:

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց, որ շատ ոգևորված է միջոցառմանը ներկա գտնվելու առիթով. «Սա շատ կարևոր ծրագիր է: ԵՄ-ն հանձնառու է աջակցել Հայաստանին զարգացնելու գիտելիքահենք տնտեսություն առանցքային ոլորտներում: Մենք ցանկանում ենք նպաստել ուժեղ, նորարար ՓՄՁ-ներին, որպեսզի նրանք ապահովեն հավելյալ որակ, ստեղծեն աշխատատեղեր, խթանեն արտադրողականությունն ու մրցունակությունը: ԵՄ աջակցությունը նորարար ՓՄՁ-ներին համահունչ է կառավարության նպատակներին: Սա հետաքրքիր ոլորտ է երիտասարդ սերնդի համար ներգրավվելու, լավ աշխատանք ձեռք բերելու և երկիրը զարգացնելու համար: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը կբերի նաև նոր ձեռնարկատիրական մտածելակերպ և դրական փոփոխություններ Հայաստանի բիզնես միջավայրում: Աջակցության հիմնական մասը ուղղված կլինի սիրիահայերի բիզնեսի դյուրացմանը»:

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանը ներկայացրեց՝ ինչպես առաջացավ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ստեղծման գաղափարը. «ՓՄՁ համագործակցության ասոցիացիան նպաստում է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը, մասնավորապես ՓՄՁ-ների զարգացմանը: Մեր գաղափարի շուրջ ասոցիացիայում համախմբվել են շուրջ 500 հոգի, կարծում եմ ավելի ենք ընդլայնվելու: Հայաստանում ՓՄՁ-ների խնդիրները շատ են ու խնդիրները կապված են ոչ մի ֆինանսական միջոցների, այլ նաև գիտելիքի պակասի հետ: Մենք շատ ենք կարևորում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի նման ենթակառուցվածքները, որոնք օգնելու են ՓՄՁ-ներին դառնալ գրագետ: Ինկուբատորը կարևոր օղակ է դառնալու, որի շնորհիվ գրանցելու ենք հաջողության պատմություններ ու ցույց ենք տալու՝ ինչպես գրագետ բիզնես վարել ու հասնել հաջողությունների»:

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի առաքելությունն է նպաստել սիրիահայերի և տեղացիների տնտեսական ինտեգրմանը և բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը՝ խթանելով նորարարությունն ու ձեռնարկատիրությունը: ԵՄ ԻՐԻՍ ծրագրի ընթացքում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորում 300-ից ավելի մասնակից դասընթացներին ընդգրկվելու, մենթորների ու քոուչերի հետ աշխատելու հնարավորություն կունենա, շուրջ 140-ը կստանա ֆինանսավորում և համաշխատանքային (co-working) տարածքի հասանելիություն:

ԵՄ աջակցությամբ հիմնադրված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը կնպաստի սիրիահայերի տնտեսական ինտեգրմանը

Նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի բացման պաշտոնական մեկնարկը: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը հիմնադրվել է Եվրոպական միության Տարածաշրջանային Թրասթ ֆոնդի`«ՄԱԴԱԴ» ֆոնդի կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից համաֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակում՝ Հայկական Կարիտասի և ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի կողմից։ ԻՐԻՍ ծրագրի ֆինանսավորումը 3,3 միլիոն եվրո է (3 միլիոնը հատկացված Սիրիական ճգնաժամին ի պատասխան ստեղծված ԵՄ տարածաշրջանային Թրասթ ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ) կողմից), որից 1,9 միլիոնը կազմում է ԻՐԻՍ ծրագրի տնտեսական ինտեգրման բաղադրիչի շրջանակում ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի բյուջեն: Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց, որ շատ ոգևորված է միջոցառմանը ներկա գտնվելու առիթով. «Սա շատ կարևոր ծրագիր է: ԵՄ-ն հանձնառու է աջակցել Հայաստանին զարգացնելու գիտելիքահենք տնտեսություն առանցքային ոլորտներում: Մենք ցանկանում ենք նպաստել ուժեղ, նորարար ՓՄՁ-ներին, որպեսզի նրանք ապահովեն հավելյալ որակ, ստեղծեն աշխատատեղեր, խթանեն արտադրողականությունն ու մրցունակությունը: ԵՄ աջակցությունը նորարար ՓՄՁ-ներին համահունչ է կառավարության նպատակներին: Սա հետաքրքիր ոլորտ է երիտասարդ սերնդի համար ներգրավվելու, լավ աշխատանք ձեռք բերելու և երկիրը զարգացնելու համար: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը կբերի նաև նոր ձեռնարկատիրական մտածելակերպ և դրական փոփոխություններ Հայաստանի բիզնես միջավայրում: Աջակցության հիմնական մասը ուղղված կլինի սիրիահայերի բիզնեսի դյուրացմանը»: ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանը ներկայացրեց՝ ինչպես առաջացավ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ստեղծման գաղափարը. «ՓՄՁ համագործակցության ասոցիացիան նպաստում է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը, մասնավորապես ՓՄՁ-ների զարգացմանը: Մեր գաղափարի շուրջ ասոցիացիայում համախմբվել են շուրջ 500 հոգի, կարծում եմ ավելի ենք ընդլայնվելու: Հայաստանում ՓՄՁ-ների խնդիրները շատ են ու խնդիրները կապված են ոչ մի ֆինանսական միջոցների, այլ նաև գիտելիքի պակասի հետ: Մենք շատ ենք կարևորում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի նման ենթակառուցվածքները, որոնք օգնելու են ՓՄՁ-ներին դառնալ գրագետ: Ինկուբատորը կարևոր օղակ է դառնալու, որի շնորհիվ գրանցելու ենք հաջողության պատմություններ ու ցույց ենք տալու՝ ինչպես գրագետ բիզնես վարել ու հասնել հաջողությունների»: ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի առաքելությունն է նպաստել սիրիահայերի և տեղացիների տնտեսական ինտեգրմանը և բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը՝ խթանելով նորարարությունն ու ձեռնարկատիրությունը: ԵՄ ԻՐԻՍ ծրագրի ընթացքում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորում 300-ից ավելի մասնակից դասընթացներին ընդգրկվելու, մենթորների ու քոուչերի հետ աշխատելու հնարավորություն կունենա, շուրջ 140-ը կստանա ֆինանսավորում և համաշխատանքային (co-working) տարածքի հասանելիություն: