ԵՀՔ վերանայում | EUNewsletter

ԵՀՔ վերանայում

20 Նոյեմբեր 2015
ARS_8379

Եվրոպական հանձնաժողովն ու ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչը նոյեմբերի 18-ին հրապարակել են «Եվրոպական հարևանության քաղաքականության» (ԵՀՔ) կետերը՝ ներկայացնելով ԵՄ նորացված մոտեցումն արևելքի և հարավի իր հարևանններին: Նոյեմբերի 19-ին վերանայված քաղաքականության և ԵՄ-Հայաստան հարաբերությունների շուրջ մամուլի ասուլիս է տվել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Կայունության ապահովումը կլինի ԵՀՔ մանդատի հիմնական քաղաքական առաջնահերթությունը: Տարբերակված մոտեցումը և ավելի ընդարձակ փոխադարձ պատկանելությունը կլինեն նոր ԵՀՔ հաջորդ կարևոր բաղադրիչները՝ ընդունելով, որ ոչ բոլոր ԵՄ գործընկերներն են ձգտում համապատասխանել ԵՄ կանոններին և չափանիշներին՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի նկրտումները ԵՄ-ի հետ գործընկերության բնույթի և շրջանակի վերաբերյալ: ԵՄ-ն բարձր կպահի և կշարունակի խթանել համամարդկային արժեքները ԵՀՔ միջոցով՝ ձգտելով ավելի արդյունավետ ուղիներ սահմանել ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության խթանման համար:
ARS_8388Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին խոսել է ԵՀՔ առաջնահերթությունների մասին: «Սա իմ առաջին ասուլիսն է Հայաստան ժամանելուց հետո: Առիթը ԵՀՔ այս նոր համատեղ համաձայնագիրն է, որը երեկ ստորագրվել է Բրյուսելում Մոգերինիի և Հաանի կողմից: ՀՔ վերանայումը ԵՄ կողմից երկարատև քննարկումների և խորհրդատվությունների արդյունք է: Քննարկումներն սկսվել են 2014թ. ավարտին և ներառել են բոլոր գործող անձանց, կառավարություններին, քաղհասարակության ներկայացուցիչներին: Աավելի քան 250 առաջարկ է ստացվել այդ ընթացքում: ՀՀ կառավարությունը նույնպես ներկայացրել է իր առաջարկները, և ՀՀ արտաքին գործերի նախարարը հունվարին ուղարկել է առաջարկություններով նամակը: Ինչո՞ւ է պետք վերանայումը՝ ակնհայտ է: Հարևանությունն է փոխվել, հարևան երկրներում փոխվել է իրավիճակը, ԵՄ-ն է փոխվել, փոխվել են մարտահրավերները: Ի՞նչն է նոր այն փաստաթղթում, որ ներկայացվել է երեկ: Զեկույցում, որը հրապարակվել է, հանգուցային բառը ստաբիլիզացիան է՝ կայունացումը: Երբ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում տարբեր երկրներում, ակնհայտ է, որ ամենակարևոր բառը կայունացումն է»:
ԵՄ-ն գործընկեր երկրներին առաջարկում է վերանայել և կենտրոնացնել հարաբերությունները հարևանների հետ՝ նպատակ ունենալով կարգավորել քաղաքական առաջնահերթությունները, որոնք երկուստեք ընդունված են որպես գործընկերության հիմք: Այս տարբերակը կքննարկվի գործընկերներ երկրների հետ և առանցքային նշանակություն կունենա նրանց պատկանելության բարձրացման տեսակետից: Նպատակն է նաև ավելի ինտենսիվորեն ընդգրկել ԵՄ անդամ պետություններին հարևանության երկներում քաղաքականության սահմանման և իրականացման գործում:
ԵՀՔ-ն կներկայացնի աշխատանքային նոր մեթոդներ, ներառյալ երկրի զեկույցների տարեկան փաթեթների ավանդույթի վերացումը: Զեկույցները այսուհետ կլինեն ավելի համապատասխանեցված հարաբերությունների բնույթին և աշխատանքային օրացույցին:
Հաջորդ ամիսների ընթացքում համատեղ հաղորդագրությամբ ներկայացված առաջարկությունները կքննարկվեն ԵՄ անդամ պետությունների և գործընկեր երկների հետ՝ միասնաբար նոր գերակայությունները որոշելու և հետագա հարաբերությունները ձևավորելու նպատակով:
ԵՀՔ զեկույցի առանցքային մասերը ներկայացնելուց հետո դեսպան Սվիտալսկին պատասխանել է լրագրողների հարցերին, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին, ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրին, իրավիճակին տարածաշրջանում և այլ կարևոր հարցերի:

ԵՀՔ վերանայում

Եվրոպական հանձնաժողովն ու ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչը նոյեմբերի 18-ին հրապարակել են «Եվրոպական հարևանության քաղաքականության» (ԵՀՔ) կետերը՝ ներկայացնելով ԵՄ նորացված մոտեցումն արևելքի և հարավի իր հարևանններին: Նոյեմբերի 19-ին վերանայված քաղաքականության և ԵՄ-Հայաստան հարաբերությունների շուրջ մամուլի ասուլիս է տվել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Կայունության ապահովումը կլինի ԵՀՔ մանդատի հիմնական քաղաքական առաջնահերթությունը: Տարբերակված մոտեցումը և ավելի ընդարձակ փոխադարձ պատկանելությունը կլինեն նոր ԵՀՔ հաջորդ կարևոր բաղադրիչները՝ ընդունելով, որ ոչ բոլոր ԵՄ գործընկերներն են ձգտում համապատասխանել ԵՄ կանոններին և չափանիշներին՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի նկրտումները ԵՄ-ի հետ գործընկերության բնույթի և շրջանակի վերաբերյալ: ԵՄ-ն բարձր կպահի և կշարունակի խթանել համամարդկային արժեքները ԵՀՔ միջոցով՝ ձգտելով ավելի արդյունավետ ուղիներ սահմանել ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության խթանման համար: ARS_8388Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին խոսել է ԵՀՔ առաջնահերթությունների մասին: «Սա իմ առաջին ասուլիսն է Հայաստան ժամանելուց հետո: Առիթը ԵՀՔ այս նոր համատեղ համաձայնագիրն է, որը երեկ ստորագրվել է Բրյուսելում Մոգերինիի և Հաանի կողմից: ՀՔ վերանայումը ԵՄ կողմից երկարատև քննարկումների և խորհրդատվությունների արդյունք է: Քննարկումներն սկսվել են 2014թ. ավարտին և ներառել են բոլոր գործող անձանց, կառավարություններին, քաղհասարակության ներկայացուցիչներին: Աավելի քան 250 առաջարկ է ստացվել այդ ընթացքում: ՀՀ կառավարությունը նույնպես ներկայացրել է իր առաջարկները, և ՀՀ արտաքին գործերի նախարարը հունվարին ուղարկել է առաջարկություններով նամակը: Ինչո՞ւ է պետք վերանայումը՝ ակնհայտ է: Հարևանությունն է փոխվել, հարևան երկրներում փոխվել է իրավիճակը, ԵՄ-ն է փոխվել, փոխվել են մարտահրավերները: Ի՞նչն է նոր այն փաստաթղթում, որ ներկայացվել է երեկ: Զեկույցում, որը հրապարակվել է, հանգուցային բառը ստաբիլիզացիան է՝ կայունացումը: Երբ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում տարբեր երկրներում, ակնհայտ է, որ ամենակարևոր բառը կայունացումն է»: ԵՄ-ն գործընկեր երկրներին առաջարկում է վերանայել և կենտրոնացնել հարաբերությունները հարևանների հետ՝ նպատակ ունենալով կարգավորել քաղաքական առաջնահերթությունները, որոնք երկուստեք ընդունված են որպես գործընկերության հիմք: Այս տարբերակը կքննարկվի գործընկերներ երկրների հետ և առանցքային նշանակություն կունենա նրանց պատկանելության բարձրացման տեսակետից: Նպատակն է նաև ավելի ինտենսիվորեն ընդգրկել ԵՄ անդամ պետություններին հարևանության երկներում քաղաքականության սահմանման և իրականացման գործում: ԵՀՔ-ն կներկայացնի աշխատանքային նոր մեթոդներ, ներառյալ երկրի զեկույցների տարեկան փաթեթների ավանդույթի վերացումը: Զեկույցները այսուհետ կլինեն ավելի համապատասխանեցված հարաբերությունների բնույթին և աշխատանքային օրացույցին: Հաջորդ ամիսների ընթացքում համատեղ հաղորդագրությամբ ներկայացված առաջարկությունները կքննարկվեն ԵՄ անդամ պետությունների և գործընկեր երկների հետ՝ միասնաբար նոր գերակայությունները որոշելու և հետագա հարաբերությունները ձևավորելու նպատակով: ԵՀՔ զեկույցի առանցքային մասերը ներկայացնելուց հետո դեսպան Սվիտալսկին պատասխանել է լրագրողների հարցերին, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին, ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրին, իրավիճակին տարածաշրջանում և այլ կարևոր հարցերի: