ԵԽ նախագահն այցելել է Հայաստան | EUNewsletter

ԵԽ նախագահն այցելել է Հայաստան

23 July 2019

Հուլիսի 10-ին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանում էր։ ԵԽ նախագահը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, ինչպես նաև այցելել է Սևանավանք ու Նորատուսի գերեզմանատուն Գեղարքունիքի մարզում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հաջորդել է մամուլի ասուլիս, որի ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-Հայաստան համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Փաշինյանին ջերմ ընդունելության և հիանալի քննարկման համար. «Առաջին անգամ եմ այցելում Երևան Հայաստանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունից հետո: Ուրախ եմ այստեղ լինել, երբ դրական փոփոխությունները համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծել: Իմ այցը վկայում է, որ ԵՄ-ն կարևորում է Հայաստանի և տարածաշրջանի հետ հարաբերությունները: Մեր քննարկման ընթացքում այսօր կարևորեցինք ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը: Մենք կարևորեցինք նաև օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարն ու մարդու իրավունքների հանդեպ հարգանքը: ԵՄ-ն ողջունում է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգ ստեղծելու ուղղությամբ կատարվող քայլերը: Հիմք ընդունելով բարեփոխումներին ուղղված կառավարության ջանքերը՝ 2019 թվականին ԵՄ-ն գրեթե կրկնապատկել է աջակցությունը Հայաստանին: Այս միջոցները կօգնեն իրականացնել գերակա ծրագրերը: Այսօր մենք նաև քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը: ԵՄ-ն ողջունում է անցյալ տարի գրանցված առաջընթացը և մարդկանց խաղաղության նախապատրաստելու և մարդասիրական խնդիրների վրա կենտրոնանալու պատրաստակամությունը: Այնուամենայնիվ, մենք նաև կիսում ենք Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը շփման գծի երկայնքով վերջին շրջանում գրանցված զոհերի, ինչպես նաև էսկալացիոն հայտարարությունների վերաբերյալ»:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումն արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. «Եվրոպական միությունը կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Մենք կարևորում ենք ԵՄ-ի հետ համագործակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացման գործընթացում, և ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը կնպաստի մեր փոխգործակցության խորացմանը: Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը ՀՀ-ԵՄ կապերի զարգացման գործում և շնորհակալ ենք Ձեզ արդյունավետ համագործակցության համար»:

ԵԽ նախագահն այցելել է Հայաստան

Հուլիսի 10-ին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանում էր։ ԵԽ նախագահը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, ինչպես նաև այցելել է Սևանավանք ու Նորատուսի գերեզմանատուն Գեղարքունիքի մարզում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հաջորդել է մամուլի ասուլիս, որի ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-Հայաստան համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Փաշինյանին ջերմ ընդունելության և հիանալի քննարկման համար. «Առաջին անգամ եմ այցելում Երևան Հայաստանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունից հետո: Ուրախ եմ այստեղ լինել, երբ դրական փոփոխությունները համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծել: Իմ այցը վկայում է, որ ԵՄ-ն կարևորում է Հայաստանի և տարածաշրջանի հետ հարաբերությունները: Մեր քննարկման ընթացքում այսօր կարևորեցինք ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը: Մենք կարևորեցինք նաև օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարն ու մարդու իրավունքների հանդեպ հարգանքը: ԵՄ-ն ողջունում է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգ ստեղծելու ուղղությամբ կատարվող քայլերը: Հիմք ընդունելով բարեփոխումներին ուղղված կառավարության ջանքերը՝ 2019 թվականին ԵՄ-ն գրեթե կրկնապատկել է աջակցությունը Հայաստանին: Այս միջոցները կօգնեն իրականացնել գերակա ծրագրերը: Այսօր մենք նաև քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը: ԵՄ-ն ողջունում է անցյալ տարի գրանցված առաջընթացը և մարդկանց խաղաղության նախապատրաստելու և մարդասիրական խնդիրների վրա կենտրոնանալու պատրաստակամությունը: Այնուամենայնիվ, մենք նաև կիսում ենք Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը շփման գծի երկայնքով վերջին շրջանում գրանցված զոհերի, ինչպես նաև էսկալացիոն հայտարարությունների վերաբերյալ»: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումն արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. «Եվրոպական միությունը կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Մենք կարևորում ենք ԵՄ-ի հետ համագործակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացման գործընթացում, և ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը կնպաստի մեր փոխգործակցության խորացմանը: Բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը ՀՀ-ԵՄ կապերի զարգացման գործում և շնորհակալ ենք Ձեզ արդյունավետ համագործակցության համար»: