Եզրափակվեց ԱլԳ Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագիրը | EUNewsletter

Եզրափակվեց ԱլԳ Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագիրը

21 Հունիս 2017
DSC_7370

Հունիսի 16-ին Գյումրին հյուրընկալեց Արևելյան գործընկերության Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի ամփոփումը: Միջոցառումը երկու մասից էր բաղկացած. համատեղ որոշումների ընդունման հանձնաժողովի վերջին հանդիպում և եզրափակիչ համաժողով` ներկայացնելու ձեռքբերումներն ու քննարկելու տարածքային համագործակցության ապագան: Տեղի ունեցավ նաև ծրագրի շրջանակում 2015-ից 2017 թվականներին իրականացված ծրագրերի ցուցահանդեսը:

DSC_7056Տարածքային համագործակցության ծրագիրը հնարավորություններ է ընձեռնում Արևելյան գործընկերության երկրներին վերհանել և համատեղ լուծել սահմանամերձ շրջանների խնդիրները: Ծրագրի ընդհանուր նպատակն է ապահովել կայուն տարածքային համագործակցություն սահմանամերձ շրջանների միջև այդ շրջանների սոցիալական և տնտեսական զարգացման համար, ինչպես նաև ամրապնդել միջսահմանային կապեր տեղական իշխանությունների, համայնքների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև՝ մշակելու ընդհանուր լուծումներ ընդհանուր սոցիալական և տնտեսական մարտահրավերների համար: Արևելյան գործընկերության տարածքային համագործակցության ծրագիրն ուղղված է չորս տարածքային համագործակցության շրջանների տեղական և շրջանային զարգացմանը՝ Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Վրաստան, Բելառուս-Ուկրաինա և Մոլդովա-Ուկրաինա: Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի համար ԵՄ ֆինանսավորումը կազմում է 1.35 միլիոն եվրո:
Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Մատկավան հանդես եկան մամուլի ասուլիսով` ամփոփելու ծրագրի արդյունքները:

DSC_7401Գրեգորի Ցուրիսը շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր մասնակցել են ծրագրի բարեհաջող իրականացմանը. «Եվրոպական միության համար երկրների միջև տարածքային համագործակցությունը հիմնական ոլորտներից մեկն է՝ որպես համագործակցության, կայունության, նոր հնարավորությունների, մարդկանց ցանցերի, բիզնեսի և ընդհանուր խնդիրների լուծման վեկտոր: Կարծում եմ՝ կարևոր է ընդգծել, որ ծրագիրը հաջողված է: Ցուցահանդեսի ընթացքում տեսնում ենք ներկայացված շատ կարևոր ծրագրեր: Նրանք լրացուցիչ գործընկերության մեծ ներուժ ունեն, և ես կարծում եմ, որ մարդկանց շփումը մոտ ապագայում կապահովի շատ ավելի նոր հնարավորություններ»:

DSC_7377Վաչե Տերտերյանը փաստեց, որ ծրագիրը բարելավել է Հայաստանի և Վրաստանի միջև փոխըմբռնումը՝ ստեղծելով բիզնես կապեր և հիմք դնելով համագորակցության նոր ծրագրերի. «Այս ծրագրերը փոքր են, բայց արդյունքներն ու ոգևորվածությունը մեծ է: Սրանք նորարար և հավակնոտ ծրագրեր են: Կարող ենք հպարտանալ այն նշանակալի ձեռքբերումներով, որոնք նպաստել են սահմանամերձ շրջանների զարգացմանն ու օգուտ են բերել համայնքներին: Վստահ եմ, որ ծրագիրը կարևոր խթան կլինի տարածքային համագործակցության հետագա զարգացման համար»:

DSC_7393Իրակլի Մատկավան շնորհակալություն հայտնեց հյուրընկալության և համագործակցության համար. «Այստեղ ներկայացված ծրագրերը Հայաստանի և Վաստանի միջև հիանալի համագործակցության արդյունքն են, որոնք իրականացվել են այս ծրագրի շնորհիվ: Մարդիկ ուզում են իրականացնել շատ հետաքրքիր ու նորարար մտքեր, իսկ մենք՝ որպես կառավարություն, պետք է աջակցենք, ինչպես կարող ենք: Կարծում եմ՝ երկկողմանի մեծ վճռականություն կա շարունակելու համագործակցությունը, իհարկե, մեր եվրոպացի ընկերների աջակցությամբ»:

Եզրափակվեց ԱլԳ Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագիրը

Հունիսի 16-ին Գյումրին հյուրընկալեց Արևելյան գործընկերության Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի ամփոփումը: Միջոցառումը երկու մասից էր բաղկացած. համատեղ որոշումների ընդունման հանձնաժողովի վերջին հանդիպում և եզրափակիչ համաժողով` ներկայացնելու ձեռքբերումներն ու քննարկելու տարածքային համագործակցության ապագան: Տեղի ունեցավ նաև ծրագրի շրջանակում 2015-ից 2017 թվականներին իրականացված ծրագրերի ցուցահանդեսը:

DSC_7056Տարածքային համագործակցության ծրագիրը հնարավորություններ է ընձեռնում Արևելյան գործընկերության երկրներին վերհանել և համատեղ լուծել սահմանամերձ շրջանների խնդիրները: Ծրագրի ընդհանուր նպատակն է ապահովել կայուն տարածքային համագործակցություն սահմանամերձ շրջանների միջև այդ շրջանների սոցիալական և տնտեսական զարգացման համար, ինչպես նաև ամրապնդել միջսահմանային կապեր տեղական իշխանությունների, համայնքների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև՝ մշակելու ընդհանուր լուծումներ ընդհանուր սոցիալական և տնտեսական մարտահրավերների համար: Արևելյան գործընկերության տարածքային համագործակցության ծրագիրն ուղղված է չորս տարածքային համագործակցության շրջանների տեղական և շրջանային զարգացմանը՝ Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Վրաստան, Բելառուս-Ուկրաինա և Մոլդովա-Ուկրաինա: Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի համար ԵՄ ֆինանսավորումը կազմում է 1.35 միլիոն եվրո: Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իրակլի Մատկավան հանդես եկան մամուլի ասուլիսով` ամփոփելու ծրագրի արդյունքները: