Եզրափակվել է ՏԶՊԾ ծրագրերից առաջինը | EUNewsletter

Եզրափակվել է ՏԶՊԾ ծրագրերից առաջինը

6 May 2019

Ապրիլի 30-ին Եվրոպական միությունը հայտարարեց «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ՏԶՊԾ ծրագրի տեխնիկական ավարտի մասին: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը ծրագիրն իրականացրել է Եվրոպական միության, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի (ՏԶՊԾ) շրջանակում՝ համագործակցելով «ԴԻՍ Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամի, Դիլիջանի քաղաքապետարանի և Դիլիջանի ազգային պարկի հետ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում էր շուրջ 1 միլիոն 195 հազար եվրո, որից 780 հազարը ԵՄ կողմից տրամադրվող դրամաշնորհն էր: Երկամյա դրամաշնորհային ծրագրի գործունեության նպատակն էր բարձրացնել Դիլիջանի ու հարակից տարածքների զբոսաշրջային գրավչությունը՝ խթանելով նաև տեղական տնտեսությունների զարգացումը։

9Դիլիջանի և հարակից համայնքների ավելի քան 300 բնակիչների համար կազմակերպվել են զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի դասընթացներ, տպագրվել և դասընթացների մասնակիցներին անվճար տրամադրվել են ձեռնարկ-ուղեցույցներ։ Ծրագրի անմիջական շահառու են դարձել Դիլիջանի և հարակից համայնքների՝ Հովքի, Աղավնավանքի, Խաչարձանի, Գոշի, Հաղարծնի, Թեղուտի առնվազն 340 բնակիչ, ստեղծվել է 50 կայուն աշխատատեղ, ավելի քան 100 ձեռնարկություն աջակցություն են ստացել՝ զարգացնելու զբոսաշրջության, հյուրընկալության, արվեստների ու արհեստների ոլորտում գործող տեղական տնտեսություններն ու ստեղծել նորերը։ Դիլիջանում անցյալ տարի օգոստոսին բացվել է Տավուշի մարզում առաջին և դեռևս միակ Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը , որն արդեն ընդունել է ավելի քան 1000 զբոսաշրջիկ։ «Դիլիջան» ազգային պարկում զբոսանքի ու արշավի կազմակերպումն ավելի հարմարավետ ու հաճելի դարձնելու համար կառուցվել է չորս նոր արահետ և մեկ հեծանվային երթուղի, բարեկարգվել են պարկում արդեն իսկ գոյություն ունեցող ութ արահետները, որոնց վրա տեղադրվել են նորարարական լուծումներով հագեցած տեղեկատվական ցուցանակներ։ Դիլիջանի և հարակից համայնքների վարպետներն ու արհեստավորները շուրջ 1 տարի օգտվում են ծրագրի շրջանակում բացված Արվեստների և արհեստների կենտրոնի (MADE) հնարավորություններից: Արհեստավորների ու վարպետների համար անհրաժեշտ տարածք, գույք և սարքավորումներ տրամադրելուց բացի, կենտրոնում աշխատող մասնագետները հնարավորություն ունեն իրենց արտադրանքը ներկայացնել և վաճառել քաղաքի տարբեր կետերում։ Մարզում փոքր և միջին ձեռներեցությունը խրախուսելու համար ծրագիրը դրամաշնորհ է տրամադրել նաև Դիլիջան, Հովք, Աղավնավանք, Խաչարձան, Գոշ,Հաղարծին, Թեղուտ համայնքների 8 փոքր և միջին ձեռնարկություններին, որոնք ընդհանուր առմամբ 31 աշխատատեղ են ստեղծել համայնքի բնակիչների համար։ Գյուղական և էկո տուրիզմի սիրահարների համար ծրագիրը Դիլիջանում կառուցել ու գործարկել է նաև Գյուղատնտեսական տաղավար և քաղաքային շուկա, որտեղ կվաճառվեն հարակից համայնքների ֆերմերների արտադրանքը։

DSC_0836Իր խոսքում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին անդրադարձել է տարածքային զարգացմանն ուղղված ԵՄ հանձնառությանը. «ԵՄ-ն պատրաստակամ է ավելի շատ ներդրումներ կատարել ուղղված Հայաստանի տարածքային զարգացմանը: Մենք սկսեցինք այս նախագիծը 2016 թվականին՝ հատկացնելով ավելի քան 10 միլիոն եվրո Հայաստանի տարբեր մարզերում մի շարք ծրագրերի համար: Դիլիջանի ծրագիրը ՏԶՊԾ-ի շրջանակում ամենահաջողվածներից մեկն է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ Դիլիջանի զբոսաշրջային կենտրոն դարձնելու համատեղ ջանքերի համար: Սակայն Դիլիջանում դեռևս կա չբացահայտված ներուժ և հույս ունեմ, որ սա միայն սկիզբն է և համայնքում ավելի շատ ներդրումներ կկատարվեն»:

15Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը բարձր է գնահատել գործընկեր կառույցների ջանքերը. «Համատեղ ջանքերի ու արհեստավարժ աշխատանքի արդյունքում ծրագրի պատասխանատուներին հաջողվել է ըստ ժամանակացույցի կյանքի կոչել այս կարևոր նախաձեռնությունն ու շահառուների համար ապահովել ակնկալվող վերջնական արդյունքը։ Մենք ոգևորված ենք Դիլիջանի հեռանկարային զարգացմանն ուղղված այս նախաձեռնության կյանքի կոչմամբ, որն հնարավոր եղավ իրականություն դարձնել երկար և համառ աշխատանքի միջոցով։ Միաժամանակ անհրաժեշտ է շարունակական քայլեր ձեռնարկել նմանօրինակ ժամանակակից մոտեցումներով ծրագրերի ինստիտուցոնալացման և համայնքների աշխարհագրության ընդարձակման ուղղությամբ»:

Ծրագրի փակման արարողությունից հետո դեսպան Սվիտալսկին մրցանակներ հանձնեց առցանց վիկտորինաների հաղթողներին: 8 շաբաթների ընթացքում, Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան թիմը ՏԶՊԾ յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ անցկացրել էր վիտորինա: 19 մասնակիցներ դարձել են հաղթողներ՝ ճիշտ պատասխանելով բոլոր հարցերին: