Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման միջոցով | EUNewsletter

Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման միջոցով

5 Մարտ 2018
ARS_0461

Փետրվարի 27-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մասնակցել է «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման միջոցով» ծրագրի մեկնարկին: «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» հայաստանյան մասնաճյուղը և «Հանրային քաղաքականության ինստիտուտ» և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՔՀԿ-ները կիրականացնեն երկամյա ծրագիրը՝ 460,035 եվրո ընդհանուր բյուջե ֆինանսավորմամբ (ԵՄ ներդրումը` 400,000 եվրո):
Ծրագրի նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության կարողությունները՝ մարդու իրավունքների, քրեական արդարադատության ու սոցիալական արդարության ոլորտներում դրական փոփոխությունների հասնելու համար: Մասնավորապես ծրագրի գործողությունները ուղղված կլինեն խտրականությունից, ընտանեկան բռնությունից, խոշտանգումներից պաշտպանված լինելու, արդար դատաքննության, որակյալ կրթության և առողջապահական ծառայությունների մատչելիության իրավունքներին: Ծրագրի գործընկերները հույս ունեն ստեղծել պատշաճ կառավարման և արդարության լայն հասարակական պահանջ՝ ներգրավելով երիտասարդ ակտիվիստներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և լրագրողներին, և իրազեկելով հանրությանն ու խթանելով հանրային քննարկումներ: Այս ծրագրին բնորոշ առանձնահատկությունը կլինի ենթադրամաշնորհը` ֆինանսական աջակցության տրամադրումը երրորդ կողմերին:

Head of the EU Delegation to Armenia, Ambassador Piotr Świtalski 5ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հաջողություն մաղթեց գործընկերներին. «Այս ծրագիրը Եվրոպական միության համար հատուկ նշանակություն ունի, քանի որ ներառում է երեք կարևոր բաղադրիչ՝ քաղհասարակության ակտիվություն, երիտասարդներ և մարդու իրավունքներ: Այս տարի մենք նշում ենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-ամյակը: ԵՄ-ն հստակ քայլեր է ձեռնարկում և ցույց տալիս, որ այս հռչակագիրը «կենդանի փաստաթուղթ» է և մեր գործողությունների կարևոր հենասյունն ամբողջ աշխարհում: Երիտասարդ սերունդը նույնպես կարևոր է ԵՄ-ի համար: Մենք հավատում ենք, որ երիտասարդները Հայաստանում զարգացման շարժիչ ուժն են և կառավարման եվրոպական մոդելը կերտող ամենամեծ հույսը: Մարդու իրավունքների խթանման հարցում երիտասարդության դերը նույնպես շատ կարևոր է, քանի որ մարդու իրավունքների հայեցակարգը ենթարկվում է փոփոխությունների»:

Larisa Minasyan, Executive director of the Open Society Institute Assistance Foundation – Armenia (OSIAFA)«Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանը ընձեռված հնարավորության համար. «Մեզ համար շատ կարևոր օր է, քանի որ այս նոր ծրագրով մենք շարունակում և ընդլայնում ենք մեր գործունեության շրջանակը: Մենք փորձում ենք հզորացնել քաղհասարակությանը կատարելու իրենց հիմնական առաքելությունը՝ լինել հանրության և որոշում կայացնողների միջև այն օղակը, որտեղ ծավալվում է ազատ ու անկաշկանդ քննարկում ամենակարևոր հարցերի շուրջ: Փորձելու ենք ստեղծել միջավայր, որը թույլ կտա քաղհասարակությանը պահանջել հաշվետու կառավարում և հետամուտ լինել դրա իրականացմանը»:

Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման միջոցով

Փետրվարի 27-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մասնակցել է «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման միջոցով» ծրագրի մեկնարկին: «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» հայաստանյան մասնաճյուղը և «Հանրային քաղաքականության ինստիտուտ» և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՔՀԿ-ները կիրականացնեն երկամյա ծրագիրը՝ 460,035 եվրո ընդհանուր բյուջե ֆինանսավորմամբ (ԵՄ ներդրումը` 400,000 եվրո): Ծրագրի նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության կարողությունները՝ մարդու իրավունքների, քրեական արդարադատության ու սոցիալական արդարության ոլորտներում դրական փոփոխությունների հասնելու համար: Մասնավորապես ծրագրի գործողությունները ուղղված կլինեն խտրականությունից, ընտանեկան բռնությունից, խոշտանգումներից պաշտպանված լինելու, արդար դատաքննության, որակյալ կրթության և առողջապահական ծառայությունների մատչելիության իրավունքներին: Ծրագրի գործընկերները հույս ունեն ստեղծել պատշաճ կառավարման և արդարության լայն հասարակական պահանջ՝ ներգրավելով երիտասարդ ակտիվիստներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և լրագրողներին, և իրազեկելով հանրությանն ու խթանելով հանրային քննարկումներ: Այս ծրագրին բնորոշ առանձնահատկությունը կլինի ենթադրամաշնորհը` ֆինանսական աջակցության տրամադրումը երրորդ կողմերին: