Դպրոցների և կրթության մշտադիտարկում | EUNewsletter

Դպրոցների և կրթության մշտադիտարկում

30 Նոյեմբեր 2016
15122895_1167482719972322_8077634899395587542_o

Հայաստանում դպրոցներն ու կրթական ցուցանիշներն այժմ մշտադիտարկվում են Dasaran կրթական ծրագրի «E-Stat» (eSDT) դիագնոստիկ գործիքի միջոցով: Վերլուծական գործիքի ստեղծմանն աջակցել է Եվրոպական միությունը:
15195986_1167483156638945_366994590041786164_oԳործունեության վերջին յոթ տարիների ընթացքում Dasaran ծրագիրը նպատակ է ունեցել աջակցել Հայաստանի կրթական համակարգի բարելավմանը: Հասցրել է ձեռքբերումներ ունենալ և սեպտեմբերին Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԿԶԾ) և Impact Hub-ի նախաձեռնած Accelerate2030 միջազգային մրցույթում ճանաչվել է 5 լավագույն նորարարական ծրագրերից մեկը: Կրթական ծրագրի վերջին քայլերից մեկն էլ Միացյալ նահանգների Հարվարդի համալսարանի փորձագետների կամավոր աջակցության շնորհիվ վերլուծական գործիքի ստեղծումն էր:
eSDT-ն իրական ժամանակում ապահովում է վիճակագրական տվյալներ դպրոցների կառավարման արդյունավետության, ընդունելության, աշակերտների առաջադիմության մասին: Գործիքն օգտագործում է տարբեր ցուցանիշներ, ներառյալ` աշակերտների, ծնողների և ուսուցիչների բաշխումն ըստ մարզերի, տարիքի և սեռի, աշակերտների առաջադիմության, բացակայության, արտագաղթի և այլ դպրոցներ տեղափոխվելու տվյալներ, ուսուցիչների ծանրաբեռնվածության համեմատական վերլուծություն, ուսուցիչ-աշակերտ հարաբերակցություն, և այս բոլոր տվյալների համեմատական պատկերը ներկայացվում է նաև ըստ տարիների: Հավաքված տվյալները վեր են հանում դպրոցական կրթական համակարգի բացերն ու մարտահրավերները և առաջարկում են դրանց լուծման եղանակներ:
Նոր գործիքը ներկայացրել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

15122994_1167493419971252_4357850255779348587_oԴեսպան Սվիտալսկին կարևորել է Հայաստանի կրթության զարգացմանն ուղղված Dasaran-ի ներդրումը. «Սա փոքր, բայց Եվրոպական միության համար շատ կարևոր ծրագիր է: Այս ծրագրի միջոցով մենք ուզում ենք ցույց տալ Հայաստանի ապագայի երկու կարևոր ոլորտներին` կրթությանն ու երիտասարդությանը մեր նվիրվածությունը: Ուզում ենք օգնել Հայաստանին զարգացնել կրթական մոդելներ, քանի որ երկիրը կանգնած է շատ մարտահրավերների առջև, ինչպիսիք են՝ տնտեսական և հարկաբյուջետային ճնշումները, որոնք էլ դժվարացնում են իրականացնել հավակնոտ ծրագրեր: Ինչևէ, մենք հավատում ենք Հայաստանին, և ԵՄ-ն կշարունակի աջակցել կրթական համակարգին, ինչպես արել է առաջ»:

15123446_1167482716638989_5047164507784176361_oՄկրտչյանը ողջունել է եվրոպական աջակցությունը. «Սա եզակի ծրագիր է: ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը շատ կոնկրետ է ու հստակ, և մենք միշտ կարողանում ենք չափել արդունքները: Կցանկանայի շնորհակալություն հայտնել քաղաքականության մշակման ծանր աշխատանքում ընդգրկված մարդկանց: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի»:

Դպրոցների և կրթության մշտադիտարկում

Հայաստանում դպրոցներն ու կրթական ցուցանիշներն այժմ մշտադիտարկվում են Dasaran կրթական ծրագրի «E-Stat» (eSDT) դիագնոստիկ գործիքի միջոցով: Վերլուծական գործիքի ստեղծմանն աջակցել է Եվրոպական միությունը: 15195986_1167483156638945_366994590041786164_oԳործունեության վերջին յոթ տարիների ընթացքում Dasaran ծրագիրը նպատակ է ունեցել աջակցել Հայաստանի կրթական համակարգի բարելավմանը: Հասցրել է ձեռքբերումներ ունենալ և սեպտեմբերին Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԿԶԾ) և Impact Hub-ի նախաձեռնած Accelerate2030 միջազգային մրցույթում ճանաչվել է 5 լավագույն նորարարական ծրագրերից մեկը: Կրթական ծրագրի վերջին քայլերից մեկն էլ Միացյալ նահանգների Հարվարդի համալսարանի փորձագետների կամավոր աջակցության շնորհիվ վերլուծական գործիքի ստեղծումն էր: eSDT-ն իրական ժամանակում ապահովում է վիճակագրական տվյալներ դպրոցների կառավարման արդյունավետության, ընդունելության, աշակերտների առաջադիմության մասին: Գործիքն օգտագործում է տարբեր ցուցանիշներ, ներառյալ` աշակերտների, ծնողների և ուսուցիչների բաշխումն ըստ մարզերի, տարիքի և սեռի, աշակերտների առաջադիմության, բացակայության, արտագաղթի և այլ դպրոցներ տեղափոխվելու տվյալներ, ուսուցիչների ծանրաբեռնվածության համեմատական վերլուծություն, ուսուցիչ-աշակերտ հարաբերակցություն, և այս բոլոր տվյալների համեմատական պատկերը ներկայացվում է նաև ըստ տարիների: Հավաքված տվյալները վեր են հանում դպրոցական կրթական համակարգի բացերն ու մարտահրավերները և առաջարկում են դրանց լուծման եղանակներ: Նոր գործիքը ներկայացրել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: 15122994_1167493419971252_4357850255779348587_oԴեսպան Սվիտալսկին կարևորել է Հայաստանի կրթության զարգացմանն ուղղված Dasaran-ի ներդրումը. «Սա փոքր, բայց Եվրոպական միության համար շատ կարևոր ծրագիր է: Այս ծրագրի միջոցով մենք ուզում ենք ցույց տալ Հայաստանի ապագայի երկու կարևոր ոլորտներին` կրթությանն ու երիտասարդությանը մեր նվիրվածությունը: Ուզում ենք օգնել Հայաստանին զարգացնել կրթական մոդելներ, քանի որ երկիրը կանգնած է շատ մարտահրավերների առջև, ինչպիսիք են՝ տնտեսական և հարկաբյուջետային ճնշումները, որոնք էլ դժվարացնում են իրականացնել հավակնոտ ծրագրեր: Ինչևէ, մենք հավատում ենք Հայաստանին, և ԵՄ-ն կշարունակի աջակցել կրթական համակարգին, ինչպես արել է առաջ»: 15123446_1167482716638989_5047164507784176361_oՄկրտչյանը ողջունել է եվրոպական աջակցությունը. «Սա եզակի ծրագիր է: ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը շատ կոնկրետ է ու հստակ, և մենք միշտ կարողանում ենք չափել արդունքները: Կցանկանայի շնորհակալություն հայտնել քաղաքականության մշակման ծանր աշխատանքում ընդգրկված մարդկանց: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի»: