Դուալ համակարգը ՄԿՈՒ ոլորտում | EUNewsletter

Դուալ համակարգը ՄԿՈՒ ոլորտում

17 April 2015

Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում «Առաջնորդությունը ՄԿՈՒ ոլորտի զարգացման ռազմավարական որոշումների և կոորդինացման հմտությունների համատեքստում» թեմայով սեմինար-քննարկումը տեղի ունեցավ ապրիլի 15-ին: Սեմինարի ընթացքում միջազգային փորձագետ Յաննիս Սոֆիանոպուլոսը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ՄԿՈՒ ոլորտում դուալ համակարգի ներդրման հնարավորությունները և խոչընդոտները» թեմայով
հետազոտության արդյունքները:
ARS_9580Փորձագետն իր ելույթում ընդգծեց դուալ համակարգի ներդրման կարևորությունը Հայաստանի համար: «Դուալ համակարգը շատ հին է, բայց միաժամանակ այն շատ երիտասարդ է, քանի որ դրա առանձնահատկություններից մեկը շարունակական նորարարությունն է: Մենք նպատակ ունեինք հետազոտելու, հետաքննելու, թե ինչպես է հնարավոր Եվրոպական երկրներում և ամբողջ աշխարհում լայն տարածում ունեցող դուալ համակարգը կիրառել նաև Հայաստանում: Մեր նպատակն է միավորել երկու կողմերը: Առաջինը՝ պարզել, թե ինչպես է այն գործում այլ երկրներում, և երկրորդը՝ ինչպես այն կարող է իրականացվել Հայաստանում, և հետո բերել այդ ամենը մի հայտարարի և ընտրել՝ ինչը հարմար կլինի Հայաստանի ՄԿՈՒ համակարգի համար»:
ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ՆՄՄԿ վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Սասուն Համբարձումյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանը կրթական ոլորտում շարունակական բարեփոխումներ իրականացնելու համար: «Վերջին տարիներին ԵՄ-ն Հայաստանում աջակցություն է ցուցաբերել միջին մասնագիտական կրթության ոլորտին բարեփոխումների ծրագրի միջոցով: Շատ քոլեջներ հիմնանորոգվել են, արդիականացվել են նոր ենթակառուցվածքներով, սարքավորումներով: Այս դուալ համակարգը շատ կարևոր է, և մենք ակնկալում ենք արդյունավետ քննարկում մեր միջազգային և տեղական գործընկերների հետ»:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականցվում IBF International Consulting-ի կողմից:

Դուալ համակարգը ՄԿՈՒ ոլորտում

Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում «Առաջնորդությունը ՄԿՈՒ ոլորտի զարգացման ռազմավարական որոշումների և կոորդինացման հմտությունների համատեքստում» թեմայով սեմինար-քննարկումը տեղի ունեցավ ապրիլի 15-ին: Սեմինարի ընթացքում միջազգային փորձագետ Յաննիս Սոֆիանոպուլոսը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ՄԿՈՒ ոլորտում դուալ համակարգի ներդրման հնարավորությունները և խոչընդոտները» թեմայով հետազոտության արդյունքները: ARS_9580Փորձագետն իր ելույթում ընդգծեց դուալ համակարգի ներդրման կարևորությունը Հայաստանի համար: «Դուալ համակարգը շատ հին է, բայց միաժամանակ այն շատ երիտասարդ է, քանի որ դրա առանձնահատկություններից մեկը շարունակական նորարարությունն է: Մենք նպատակ ունեինք հետազոտելու, հետաքննելու, թե ինչպես է հնարավոր Եվրոպական երկրներում և ամբողջ աշխարհում լայն տարածում ունեցող դուալ համակարգը կիրառել նաև Հայաստանում: Մեր նպատակն է միավորել երկու կողմերը: Առաջինը՝ պարզել, թե ինչպես է այն գործում այլ երկրներում, և երկրորդը՝ ինչպես այն կարող է իրականացվել Հայաստանում, և հետո բերել այդ ամենը մի հայտարարի և ընտրել՝ ինչը հարմար կլինի Հայաստանի ՄԿՈՒ համակարգի համար»: ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ՆՄՄԿ վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Սասուն Համբարձումյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանը կրթական ոլորտում շարունակական բարեփոխումներ իրականացնելու համար: «Վերջին տարիներին ԵՄ-ն Հայաստանում աջակցություն է ցուցաբերել միջին մասնագիտական կրթության ոլորտին բարեփոխումների ծրագրի միջոցով: Շատ քոլեջներ հիմնանորոգվել են, արդիականացվել են նոր ենթակառուցվածքներով, սարքավորումներով: Այս դուալ համակարգը շատ կարևոր է, և մենք ակնկալում ենք արդյունավետ քննարկում մեր միջազգային և տեղական գործընկերների հետ»: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականցվում IBF International Consulting-ի կողմից: