Դոնալդ Տուսկն այցելել է Հայաստան | EUNewsletter

Դոնալդ Տուսկն այցելել է Հայաստան

23 Հուլիս 2015
ARS_3194

Հուլիսի 20-ին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը տարածաշրջանային այցի շրջանակներում ժամանել է Հայաստան: Իր այցի ընթացքում նա եղել է «Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում», որից հետո՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում»։
ARS_2686Ավելի ուշ Տուսկը հանդիպել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահմյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-Հայաստան համագործակցության զարգացմանը և խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Վերահաստատել են մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության, հանրային կառավարման և մի շարք այլ ուղղություններով գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և անդրադարձել ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքին, քաղաքացիների շփումների խթանմանը և ԵՄ հետ ազատ տեղաշարժի ապահովմանը, ԵՄ-Հայաստան ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ բանակցություններին վերաբերող և այլ հարցերի:
Վարչապետը և ԵԽ նախագահը համոզմունք են հայտնել, որ Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրը հնարավորություն կընձեռի նոր թափ հաղորդել երկկողմ հարաբերություններին և կնպաստի բազմաոլորտ համագործակցության զարգացմանը:
ARS_2925«Որպես Եվրոպական խորհրդի նախագահ՝ համոզված եմ, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Եվրոպական միության համար այս տարածաշրջանում, և Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովից հետո ԵՄ-ն պատրաստակամ է նոր թափով շարունակել համագործակցությունը: Մենք նաև ձեր կողքին ենք բարեփոխումների ձեր օրակարգում, որը հավակնոտ է, և համոզված եմ, որ Ձեր անձնական հանձնառությամբ այն կյանքի կկոչվի», – նշել է Եվրոպական խորհրդի նախագահը:
«Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, որի հետ մեր համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու ԵՄ հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում», – ընդգծել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Վարչապետի հետ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահն ու իր գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երկկողմ ձևաչափով բանակցություններից հետո կայացել է ՀՀ Նախագահի և ԵԽ Նախագահի համատեղ մամուլի ասուլիսը:
ARS_3154Իր ելույթում Դոնալդ Տուսկը խոսել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի շուրջ: «Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ցեղասպանության Հուշահամալիր այցելելու հնարավորության համար: Սա իմ երկրորդ այցելությունն էր և ես նույնքան տպավորված էի, որքան առաջին անգամ: Մենք շատ քննարկումներ ունեցանք, խոսեցինք նաև Լեռնային Ղարաբաղի մասին: Վերջին բացսական միտումները մտահոգության պատճառ են դարձել: Այս խնդրի խաղաղ լուծումը առաջնահերթություն է մնում Եվրոպական միության համար: ԵՄ-ն աջակցում է այս խնդրի բանակցություններին, որոնք կատարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերով: Հայաստանը ընտրություն է կատարել չմիանալու երկկողմ ազատ առևտրի համաձայնագրի ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն: Սա մի ընտրություն է, որը ԵՄ-ն ամբողջությամբ հարգում է: Մենք այժմ էլ պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները՝ միասին աշխատելով բացել շուկաները, սատարել ժողովրդավարության հարցում, տնտեսական աճի, տարածաշրջանային ինտեգրման, ավելի լավ բիզնես միջավայրի ստեղծման ու կայուն զարգացման հարցերում: Մենք նոր ենք ավարտել առաջին փուլի քննարկումները՝ նոր, համապարփակ երկկողմ փաստաթղթի շուրջ: Այս համաձայնագրում մենք առանձնացրել ենք մեր ապագա համագործակցության ոլորտները: Մեր համագործակցության կարևոր ոլորտներից է ԵՄ-ի և Հայաստանի միջև ճամփորդելու դյուրացումը: Հայաստանը կարող է ապավինել ԵՄ շարունակական աջակցության վրա՝ մի շարք քաղաքական, սոցիալական բարեփոխումների և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների տարածմանը: ԵՄ-ն սատարում է Հայաստանում քաղաքացիական հասարակության աշխատանքին և ես խրախուսում եմ քաղաքացիական հասարակության էլ ավելի մեծ ներգրավվածությունը բարեփոխումների գործընթացում: Այս տարին որոշիչ է մեր հարաբերությունների համար»:
ՀՀ նախագահն իր գոհունակությունն է հայտնել իրենց կայացած զրույցի վերաբերյալ: «Մենք շահագրգիռ ենք, որ պարոն Տուսկի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի հարաբերությունները մեր կարևորագույն գործընկերներից մեկի՝ Եվրոպական միության հետ շարունակեն ընդլայնվել, ինչը, վստահ եմ, կնպաստի մեր միջև ձևավորված երկարամյա կառուցողական երկխոսությանը:
Մենք արձանագրեցինք, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Դա վկայում է այն մասին, որ առկա են երկուստեք քաղաքական կամք և հանձնառություն և, որ ամենակարևորն է՝ ընդհանուր արժեհամակարգ, որի վրա կառուցում ենք զարգացման մեր ուղին: Վստահ եմ, որ մեր հարաբերությունների սերտացումը, Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և բարեփոխումների հետագա խորացումը կրելու են շարունակական բնույթ: Այդ մասին են վկայում ինչպես մեր ակտիվ փոխգործակցությունը եվրոպական երկրների հետ երկկողմ մակարդակում, այնպես էլ ԵՄ տարբեր կառույցների հետ շարունակվող աշխատանքը: Լիահույս եմ, որ առաջիկայում կմեկնարկեն ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, որոնց հաջող ավարտը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում»:
Իրենց ելույթներից հետո բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանել են լրագրողների հարցերին, որոնք հիմնականում Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ԵՄ-Հայաստան սպասվող նոր փաստաթղթի մասին էին:

Դոնալդ Տուսկն այցելել է Հայաստան

Հուլիսի 20-ին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը տարածաշրջանային այցի շրջանակներում ժամանել է Հայաստան: Իր այցի ընթացքում նա եղել է «Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում», որից հետո՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում»։ ARS_2686Ավելի ուշ Տուսկը հանդիպել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահմյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-Հայաստան համագործակցության զարգացմանը և խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Վերահաստատել են մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության, հանրային կառավարման և մի շարք այլ ուղղություններով գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և անդրադարձել ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքին, քաղաքացիների շփումների խթանմանը և ԵՄ հետ ազատ տեղաշարժի ապահովմանը, ԵՄ-Հայաստան ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ բանակցություններին վերաբերող և այլ հարցերի: Վարչապետը և ԵԽ նախագահը համոզմունք են հայտնել, որ Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրը հնարավորություն կընձեռի նոր թափ հաղորդել երկկողմ հարաբերություններին և կնպաստի բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: ARS_2925«Որպես Եվրոպական խորհրդի նախագահ՝ համոզված եմ, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Եվրոպական միության համար այս տարածաշրջանում, և Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովից հետո ԵՄ-ն պատրաստակամ է նոր թափով շարունակել համագործակցությունը: Մենք նաև ձեր կողքին ենք բարեփոխումների ձեր օրակարգում, որը հավակնոտ է, և համոզված եմ, որ Ձեր անձնական հանձնառությամբ այն կյանքի կկոչվի», - նշել է Եվրոպական խորհրդի նախագահը: «Եվրոպական միությունը եղել և շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, որի հետ մեր համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա: Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու ԵՄ հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում», - ընդգծել է ՀՀ կառավարության ղեկավարը: Վարչապետի հետ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահն ու իր գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երկկողմ ձևաչափով բանակցություններից հետո կայացել է ՀՀ Նախագահի և ԵԽ Նախագահի համատեղ մամուլի ասուլիսը: ARS_3154Իր ելույթում Դոնալդ Տուսկը խոսել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի շուրջ: «Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ցեղասպանության Հուշահամալիր այցելելու հնարավորության համար: Սա իմ երկրորդ այցելությունն էր և ես նույնքան տպավորված էի, որքան առաջին անգամ: Մենք շատ քննարկումներ ունեցանք, խոսեցինք նաև Լեռնային Ղարաբաղի մասին: Վերջին բացսական միտումները մտահոգության պատճառ են դարձել: Այս խնդրի խաղաղ լուծումը առաջնահերթություն է մնում Եվրոպական միության համար: ԵՄ-ն աջակցում է այս խնդրի բանակցություններին, որոնք կատարվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերով: Հայաստանը ընտրություն է կատարել չմիանալու երկկողմ ազատ առևտրի համաձայնագրի ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն: Սա մի ընտրություն է, որը ԵՄ-ն ամբողջությամբ հարգում է: Մենք այժմ էլ պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները՝ միասին աշխատելով բացել շուկաները, սատարել ժողովրդավարության հարցում, տնտեսական աճի, տարածաշրջանային ինտեգրման, ավելի լավ բիզնես միջավայրի ստեղծման ու կայուն զարգացման հարցերում: Մենք նոր ենք ավարտել առաջին փուլի քննարկումները՝ նոր, համապարփակ երկկողմ փաստաթղթի շուրջ: Այս համաձայնագրում մենք առանձնացրել ենք մեր ապագա համագործակցության ոլորտները: Մեր համագործակցության կարևոր ոլորտներից է ԵՄ-ի և Հայաստանի միջև ճամփորդելու դյուրացումը: Հայաստանը կարող է ապավինել ԵՄ շարունակական աջակցության վրա՝ մի շարք քաղաքական, սոցիալական բարեփոխումների և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների տարածմանը: ԵՄ-ն սատարում է Հայաստանում քաղաքացիական հասարակության աշխատանքին և ես խրախուսում եմ քաղաքացիական հասարակության էլ ավելի մեծ ներգրավվածությունը բարեփոխումների գործընթացում: Այս տարին որոշիչ է մեր հարաբերությունների համար»: ՀՀ նախագահն իր գոհունակությունն է հայտնել իրենց կայացած զրույցի վերաբերյալ: «Մենք շահագրգիռ ենք, որ պարոն Տուսկի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի հարաբերությունները մեր կարևորագույն գործընկերներից մեկի՝ Եվրոպական միության հետ շարունակեն ընդլայնվել, ինչը, վստահ եմ, կնպաստի մեր միջև ձևավորված երկարամյա կառուցողական երկխոսությանը: Մենք արձանագրեցինք, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Դա վկայում է այն մասին, որ առկա են երկուստեք քաղաքական կամք և հանձնառություն և, որ ամենակարևորն է՝ ընդհանուր արժեհամակարգ, որի վրա կառուցում ենք զարգացման մեր ուղին: Վստահ եմ, որ մեր հարաբերությունների սերտացումը, Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և բարեփոխումների հետագա խորացումը կրելու են շարունակական բնույթ: Այդ մասին են վկայում ինչպես մեր ակտիվ փոխգործակցությունը եվրոպական երկրների հետ երկկողմ մակարդակում, այնպես էլ ԵՄ տարբեր կառույցների հետ շարունակվող աշխատանքը: Լիահույս եմ, որ առաջիկայում կմեկնարկեն ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, որոնց հաջող ավարտը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում»: Իրենց ելույթներից հետո բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանել են լրագրողների հարցերին, որոնք հիմնականում Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ԵՄ-Հայաստան սպասվող նոր փաստաթղթի մասին էին: