ԴԻՊԵԿՈ III-ի պաշտոնական փակումը Հայաստանում | EUNewsletter

ԴԻՊԵԿՈ III-ի պաշտոնական փակումը Հայաստանում

21 October 2015

Հոկտեբերի 19-ին տեղի ունեցավ «Աղետների և ռիսկերի նվազեցման» ծրագրի (ԴԻՊԵԿՈ III փուլ) եզրափակիչ միջոցառումը:
2014թ. մայիսին մեկնարկած ԴԻՊԵԿՈ III–ը Հայաստանում ներառում էր Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերը և Երևանը՝ համայնքահեն գործունեությունը զուգորդելով հատուկ քաղաքականության զարգացմամբ աղետների կառավարումը և ռիսկերի նվազեցումը կրթության և ազգային անվտանգության պլանավորման ոլորտներում խթանելու և ներառելու նպատակով։ Կենտրոնական և տեղական կառավարման մարմինների համապատասխան շահառուները ներգրավվել էին ծրագրի իրականացման գործընթացում, որպեսզի ապահովեն ծրագրային միջամտությունների կենսունակությունը։
ARS_4332Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է բոլորին ծրագրի հաջող իրականացման առիթով: «Հայաստանը առաջին երկներից էր, որտեղ Եվրոպական հանձնաժողովն սկսել էր մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով վարչության իր ծրագիրը: Ծրագիրը, որը մենք այսօր ամփոփում ենք, այդ առաջին արդյունքների շարունակությունն է: Ես շատ ուրախ եմ իմանալ, որ Հայաստանի պաշտոնատար անձինք այս ծրագիրը համարում են կարևոր և հաջողված: Մենք ուրախ ենք իմանալ, որ ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերը արժեքավոր են Հայաստանի և Հայաստանի ժողովրդի համար»:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը խոսել է ծրագրի արդյունքների մասին: «Մենք բարձր ենք գնահատում այս ծրագիրը, որը հաջողել ենք լավ համագործակցության արդյունքում: Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով վարչության (ECHO) կողմից ֆինանսավորված և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի համագործակցությամբ և Հայկական կարմիր խաչի ընկերության, Օքսֆամ-ի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ-ի, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության և ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակի կողմից իրականացվող այս ծրագրի նպատակն էր բարձրացնել աղետներին դիմակայելու կարողությունների մակարդակը և նվազեցնել երեխաների և համայնքների խոցելիությունը բնական աղետներին առավել հակված տարածքներում։ Անհերքելի է այն փաստը, որ ողջ աշխարհում ավելանում են տարատեսակ աղետները, և շատ կարևոր է, որեսզի մարդիկ ունենան դրանց դիմակայելու համար համապատասխան գիտելիքներ և կարողություններ: Եվ եթե զարգացած երկրներում դեռ կան խնդիրներ, պատկերացրեք, թե որքան մարտահրավերներ կան ավելի քիչ զարգացած երկրներում: Այս ծրագիրը համարում ենք հաջողված, քանի որ մենք, ըստ նախատեսածի, իրականացրել ենք այն բոլոր վայրերում: Սխալ կլինի ասել, որ մենք այլևս չունենք նման ծրագրի կարիք, բայց կատարված այս աշխատանքն էլ շատ կարևոր է Հայաստանի համար»:
ARS_4380Ծրագրի հիմնական արդյունքները ներառում էին տեղական համայնքների կարողությունների ամրապնդում աղետների ռիսկի նվազեցման առումով բնակչության խոցելի խմբերի կարիքների հայտնաբերման ու բավարարման ուղղությամբ, աղետներին առավել հակված տարածքներում երեխաների և դպրոցների կարողությունների զարգացում աղետներին առավել լավ պատրաստվելու և արձագանքելու նպատակով, խոցելի խմբերի երեխաների (ներառյալ` հատուկ կարիք ունեցող երեխաների) իրավունքների և կարիքների արտացոլում աղետների ռիսկի նվազեցման ազգային քաղաքականության մեջ և կրթական ծրագրերում աղետների ռիսկերի նվազեցման ուսուցման ներառում։
Վեց մարզում և Երևանում աղետների նկատմամբ խոցելիության նվազեցմանն ուղղված աշխատանքները ընդհանուր առմամբ իրականացվել են 15 հատուկ դպրոցներում, ցերեկային խնամքի 2 կետրոնում, երեխաների խնամքի 6 հաստատությունում, 21 մանկապարտեզում, 10 հանրային և 20 ներառական դպրոցում։
Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում աջակցություն է տրամադրվել 34 համայնքի աղետների և կլիմայի փոփոխության ազդեցություններից քաղաքացիների կյանքն ու կենսապահովման միջոցները պաշտպանելու, նրանց կազմակերպչական և տեխնիկական կարողությունները խթանելու նպատակով։ Շիրակի մարզի 86 դպրոցում իրականացվել են հրդեհներին դիմագրավելու կարողությունների խթանման և իրազեկման բարձրացման միջոցառումներ։
Աջակցություն է տրամադրվել ծառայություններ մատուցողներին, համայնքներին և պետական հաստատություններին՝ աղետների ռիսկերի նվազեցման պլաններ մշակելու և իրականացնելու նպատակով։ Բարելավվել է իրազեկության մակարդակը հանրության, մասնավորապես երեխաների շրջանում տարբեր միջավայրերում և տանը աղետների կանխարգելման պարզ անվտանգության միջոցների կիրառումը խրախուսելու նպատակով։

ԴԻՊԵԿՈ III-ի պաշտոնական փակումը Հայաստանում

Հոկտեբերի 19-ին տեղի ունեցավ «Աղետների և ռիսկերի նվազեցման» ծրագրի (ԴԻՊԵԿՈ III փուլ) եզրափակիչ միջոցառումը: 2014թ. մայիսին մեկնարկած ԴԻՊԵԿՈ III–ը Հայաստանում ներառում էր Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերը և Երևանը՝ համայնքահեն գործունեությունը զուգորդելով հատուկ քաղաքականության զարգացմամբ աղետների կառավարումը և ռիսկերի նվազեցումը կրթության և ազգային անվտանգության պլանավորման ոլորտներում խթանելու և ներառելու նպատակով։ Կենտրոնական և տեղական կառավարման մարմինների համապատասխան շահառուները ներգրավվել էին ծրագրի իրականացման գործընթացում, որպեսզի ապահովեն ծրագրային միջամտությունների կենսունակությունը։ ARS_4332Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհավորել է բոլորին ծրագրի հաջող իրականացման առիթով: «Հայաստանը առաջին երկներից էր, որտեղ Եվրոպական հանձնաժողովն սկսել էր մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով վարչության իր ծրագիրը: Ծրագիրը, որը մենք այսօր ամփոփում ենք, այդ առաջին արդյունքների շարունակությունն է: Ես շատ ուրախ եմ իմանալ, որ Հայաստանի պաշտոնատար անձինք այս ծրագիրը համարում են կարևոր և հաջողված: Մենք ուրախ ենք իմանալ, որ ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերը արժեքավոր են Հայաստանի և Հայաստանի ժողովրդի համար»: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը խոսել է ծրագրի արդյունքների մասին: «Մենք բարձր ենք գնահատում այս ծրագիրը, որը հաջողել ենք լավ համագործակցության արդյունքում: Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով վարչության (ECHO) կողմից ֆինանսավորված և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի համագործակցությամբ և Հայկական կարմիր խաչի ընկերության, Օքսֆամ-ի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ-ի, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության և ՄԱԿ-ի աղետների նվազեցման միջազգային ռազմավարության գրասենյակի կողմից իրականացվող այս ծրագրի նպատակն էր բարձրացնել աղետներին դիմակայելու կարողությունների մակարդակը և նվազեցնել երեխաների և համայնքների խոցելիությունը բնական աղետներին առավել հակված տարածքներում։ Անհերքելի է այն փաստը, որ ողջ աշխարհում ավելանում են տարատեսակ աղետները, և շատ կարևոր է, որեսզի մարդիկ ունենան դրանց դիմակայելու համար համապատասխան գիտելիքներ և կարողություններ: Եվ եթե զարգացած երկրներում դեռ կան խնդիրներ, պատկերացրեք, թե որքան մարտահրավերներ կան ավելի քիչ զարգացած երկրներում: Այս ծրագիրը համարում ենք հաջողված, քանի որ մենք, ըստ նախատեսածի, իրականացրել ենք այն բոլոր վայրերում: Սխալ կլինի ասել, որ մենք այլևս չունենք նման ծրագրի կարիք, բայց կատարված այս աշխատանքն էլ շատ կարևոր է Հայաստանի համար»: ARS_4380Ծրագրի հիմնական արդյունքները ներառում էին տեղական համայնքների կարողությունների ամրապնդում աղետների ռիսկի նվազեցման առումով բնակչության խոցելի խմբերի կարիքների հայտնաբերման ու բավարարման ուղղությամբ, աղետներին առավել հակված տարածքներում երեխաների և դպրոցների կարողությունների զարգացում աղետներին առավել լավ պատրաստվելու և արձագանքելու նպատակով, խոցելի խմբերի երեխաների (ներառյալ` հատուկ կարիք ունեցող երեխաների) իրավունքների և կարիքների արտացոլում աղետների ռիսկի նվազեցման ազգային քաղաքականության մեջ և կրթական ծրագրերում աղետների ռիսկերի նվազեցման ուսուցման ներառում։ Վեց մարզում և Երևանում աղետների նկատմամբ խոցելիության նվազեցմանն ուղղված աշխատանքները ընդհանուր առմամբ իրականացվել են 15 հատուկ դպրոցներում, ցերեկային խնամքի 2 կետրոնում, երեխաների խնամքի 6 հաստատությունում, 21 մանկապարտեզում, 10 հանրային և 20 ներառական դպրոցում։ Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում աջակցություն է տրամադրվել 34 համայնքի աղետների և կլիմայի փոփոխության ազդեցություններից քաղաքացիների կյանքն ու կենսապահովման միջոցները պաշտպանելու, նրանց կազմակերպչական և տեխնիկական կարողությունները խթանելու նպատակով։ Շիրակի մարզի 86 դպրոցում իրականացվել են հրդեհներին դիմագրավելու կարողությունների խթանման և իրազեկման բարձրացման միջոցառումներ։ Աջակցություն է տրամադրվել ծառայություններ մատուցողներին, համայնքներին և պետական հաստատություններին՝ աղետների ռիսկերի նվազեցման պլաններ մշակելու և իրականացնելու նպատակով։ Բարելավվել է իրազեկության մակարդակը հանրության, մասնավորապես երեխաների շրջանում տարբեր միջավայրերում և տանը աղետների կանխարգելման պարզ անվտանգության միջոցների կիրառումը խրախուսելու նպատակով։