«Դիլիջան օրրանը» բացել է իր դռները | EUNewsletter

«Դիլիջան օրրանը» բացել է իր դռները

20 July 2016

Հուլիսի 15-ին «Դիլիջան օրրան» հայկական մշակույթի, արվեստի և խոհարարության ժամանցի կենտրոնը բացել է իր դռները: Կենտրոնը հիմնադրվել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Հետագա կայունացում և զարգացում. ՀՀ մարզերում աղքատության նվազեցումը տուրիզմի ներդրման միջոցով» ծրագրի շրջանակում: Կենտրոնը զբոսաշրջության ոլորտում աշխատանքի հնարավորություններ է ընձեռում Տավուշի մարզում ապրող կանանց: Այն օգնում է բացել Տավուշի մարզում առկա ներուժը` խթանելով ու վաճառելով արhեստներ և արտադրություն:
«Դիլիջան օրրան» կենտրոնի բացմանը ելույթ է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Մոնիկա Պապյանը: «Այս համագործակցությունը արդեն մի քանի տարվա պատմություն ունի: Լոռվա օրրան կենտրոնի գոյությունը նրա վառ ապացույցն է, թե հաջողության ինչպիսի ներուժ ունեն նմանատիպ կենտրոնները: Ես վստահ եմ, որ այս կենտրոնը ևս կունենա նույն փորձառությունը: Տավուշի մարզի կանանց ու այլ տեղաբնակների գաղափարները, ստեղծարարությունն ու գիտելիքը օգտագործվում են, որպեսզի այս համայնքներում ստեղծվեն ու խթանվեն նոր բիզնեսներ, ու արձանագրվի տնտեսական աճ: Սա միայն բիզնես նախաձեռնություն չէ, այլ մշակութային ու պատմական նշանակություն ունեցող ծրագիր է»:
Ըստ կազմակերպության տնօրեն/ծրագրի ղեկավար Նելլի Սեդրակյանի՝ «Դիլիջան օրրանը» աշխատանքի և եկամուտ ստանալու հնարավորություններ է ստեղծելու տեղի բնակիչների համար: «Այս փուլում հնարավորություններ են ստեղծվել տեղի ավելի քան 20 բնակիչների համար: Նրանք կարող են ծառայություններ տրամադրել կենտրոնում գործող առաջարկների միջոցով կամ հիմնել իրենց սեփական բիզնեսն ու աշխատել: Ստեղծված կենտրոնը հնարավորություն է ընձեռում անմիջապես կենտրոնում տրամադրելու ծառայություններ կամ վաճառելու ապրանքներ: Այս հնարավորությունից կարող են օգտվել հատկապես այն շահառուները, որոնք ծրագրի շրջանակում ստացել են անհրաժեշտ հմտություններ, պատրաստ են տրամադրել անհրաժեշտ ծառայություններն ու ապրանքները, բայց չունեն տարածք կամ պայմաններ այդ ամենն իրենց տներում կազմակերպելու համար: Կենտրոնի մեկ այլ առավելությունն այն է, որ ծառայությունները մատուցվում են մեկ կենտրոնացված վայրում, որը մեծացնում է այդ ծառայությունների տրամադրման և ապրանքների վաճառքի հնարավորությունները»:
Միջոցառման ժամանակ տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչները և տուրօպերատորները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացել են կենտրոնում մատուցվող ծառայություններին և ապրանքներին, ինչպես նաև հնարավորություն են ունեցել համտեսելու տնական ուտեստներ և խմիչքներ: Միջոցառման վերջում հյուրերին ներկայացվել են հայկական հարսանիքի ավանդույթները, ուսուցանվել են հայկական պարի որոշ էլեմենտներ, ապա բոլորը միասին պարել են հայկական պարեր՝ համաձայն բաժին ընկած դերի:

«Դիլիջան օրրանը» բացել է իր դռները

Հուլիսի 15-ին «Դիլիջան օրրան» հայկական մշակույթի, արվեստի և խոհարարության ժամանցի կենտրոնը բացել է իր դռները: Կենտրոնը հիմնադրվել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Հետագա կայունացում և զարգացում. ՀՀ մարզերում աղքատության նվազեցումը տուրիզմի ներդրման միջոցով» ծրագրի շրջանակում: Կենտրոնը զբոսաշրջության ոլորտում աշխատանքի հնարավորություններ է ընձեռում Տավուշի մարզում ապրող կանանց: Այն օգնում է բացել Տավուշի մարզում առկա ներուժը` խթանելով ու վաճառելով արhեստներ և արտադրություն: «Դիլիջան օրրան» կենտրոնի բացմանը ելույթ է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Մոնիկա Պապյանը: «Այս համագործակցությունը արդեն մի քանի տարվա պատմություն ունի: Լոռվա օրրան կենտրոնի գոյությունը նրա վառ ապացույցն է, թե հաջողության ինչպիսի ներուժ ունեն նմանատիպ կենտրոնները: Ես վստահ եմ, որ այս կենտրոնը ևս կունենա նույն փորձառությունը: Տավուշի մարզի կանանց ու այլ տեղաբնակների գաղափարները, ստեղծարարությունն ու գիտելիքը օգտագործվում են, որպեսզի այս համայնքներում ստեղծվեն ու խթանվեն նոր բիզնեսներ, ու արձանագրվի տնտեսական աճ: Սա միայն բիզնես նախաձեռնություն չէ, այլ մշակութային ու պատմական նշանակություն ունեցող ծրագիր է»: Ըստ կազմակերպության տնօրեն/ծրագրի ղեկավար Նելլի Սեդրակյանի՝ «Դիլիջան օրրանը» աշխատանքի և եկամուտ ստանալու հնարավորություններ է ստեղծելու տեղի բնակիչների համար: «Այս փուլում հնարավորություններ են ստեղծվել տեղի ավելի քան 20 բնակիչների համար: Նրանք կարող են ծառայություններ տրամադրել կենտրոնում գործող առաջարկների միջոցով կամ հիմնել իրենց սեփական բիզնեսն ու աշխատել: Ստեղծված կենտրոնը հնարավորություն է ընձեռում անմիջապես կենտրոնում տրամադրելու ծառայություններ կամ վաճառելու ապրանքներ: Այս հնարավորությունից կարող են օգտվել հատկապես այն շահառուները, որոնք ծրագրի շրջանակում ստացել են անհրաժեշտ հմտություններ, պատրաստ են տրամադրել անհրաժեշտ ծառայություններն ու ապրանքները, բայց չունեն տարածք կամ պայմաններ այդ ամենն իրենց տներում կազմակերպելու համար: Կենտրոնի մեկ այլ առավելությունն այն է, որ ծառայությունները մատուցվում են մեկ կենտրոնացված վայրում, որը մեծացնում է այդ ծառայությունների տրամադրման և ապրանքների վաճառքի հնարավորությունները»: Միջոցառման ժամանակ տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչները և տուրօպերատորները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացել են կենտրոնում մատուցվող ծառայություններին և ապրանքներին, ինչպես նաև հնարավորություն են ունեցել համտեսելու տնական ուտեստներ և խմիչքներ: Միջոցառման վերջում հյուրերին ներկայացվել են հայկական հարսանիքի ավանդույթները, ուսուցանվել են հայկական պարի որոշ էլեմենտներ, ապա բոլորը միասին պարել են հայկական պարեր՝ համաձայն բաժին ընկած դերի: