Դեսպան Տրայան Հրիսթեայի դասախոսությունը ՀԱՀ-ում | EUNewsletter

Դեսպան Տրայան Հրիսթեայի դասախոսությունը ՀԱՀ-ում

31 March 2015

Մարտի 27-ին Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ընթերցել է դասախոսություն Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ): Դասախոսությունը կազմակերպվել էր «Դեսպանների դասախոսությունների շարք» նախաձեռնության շրջանակներում, որին մասնակցում են ԵՄ անդամ երկրների դեսպաններն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը: Այս դասախոսությունները կազմակերպում է Սյուզաննա Վասիլյանը, ով Հայաստանում Ժան Մոնե ենթածրագրի ղեկավարն է, որը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Lifelong Learining» ծրագրի մասն է: Դասախոսությանը մասնակցել են համալսարանի դասախոսներ, ակադեմիական ոլորտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Դեսպան Հրիսթեան սկսել է իր դասախոսությունը՝ ընդգծելով, որ Եվրոպական միությունը կոչված է լինել առանցքային գործընկեր բոլոր երկրների համար, որոնք հարևանության մաս են կազմում և պաշտպանել ինքնիշխան զարգանալու սեփական ուղին ինքնուրույն ընտրելու նրանց իրավունքը: «Եվրոպական հարևանության քաղաքականությունը ստեղծվել է ԵՄ-ի ուղղակի հարևանների հետ նոր համագործակցություն կառուցելու նպատակով՝ հիմնված համընդհանուր արժեքների, կայունության և բարգավաճման վրա: Այդ հիմնարար նպատակները մնում են վավեր առայսօր, երբ տասը տարի առաջ սկիզբ առավ Եվրոպական հարևանության քաղաքականությունը: Իհարկե, դրանք այժմ ավելի կարևոր են, քան երբևէ: Իրավիճակը Եվրոպական հարևանությունում կտրուկ փոխվեց, երբ Եվրոպական հարևանության քաղաքականությունն արդեն իր տեղում էր: Հայտնվեցին աճող մարտահրավերներ Արևելյան գործընկերության մի շարք երկրների համար՝ 2008թ.-ին Վրաստանի ճգնաժամից մինչև Ուկրաինայում ընթացող կոնֆլիկտը»:
Դեսպանն անդրադարձավ նաև այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են ճգնաժամը Սիրիայում և Լիբիայում, համալիր փոփոխությունները Եգիպտոսում, և պատերազմը, որը ծավալվում է Եմենում:
ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի Կառավարությունը և ԵՄ հաստատությունները բավականին հաջող համագործակցում են միմյանց հետ, և քաղաքացիական հասարակության անգնահատելի ներդրումը կլինի մեծ ավանդ Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման և Արևելյան գործընկերության ապագա զարգացման հարցում վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականությամբ:
Դեսպանը հավելել է, որ ԵՄ-ն ցանկանում է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունն ու դրա ամրապնդումը: ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանի հետ հետագա երկկողմ հարաբերությունների շրջանակը՝ հաշվի առնելով Հայաստանի այլ միջազգային պարտավորությունները: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լավ կառավարումը, մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, բարեփոխումները դատական ոլորտում, շարժունակության գործընկերության իրականացումը և վիզաների դյուրացման ու ռեադմիսիայի համաձայնագրերը ԵՄ-ի հետ: ԵՄ-ն կշարունակի աջակցել երկրի արդիականացման ջանքերին և կշարունակի խրախուսել Հայաստանի համար անհրաժեշտ բարեփոխումները:
ARS_5449ԵՄ-ն կշարունակի նաև աջակցել փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը Հայաստանում, մարդու իրավունքների պաշտպանությանը, ընտրական համակարգի բարեփոխումներին, խոշտանգումների կախարգելմանը, ապահովել ավելի մեծ պաշտպանություն փոքրամասնություն կազմող անձանց համար, մարդկանց, ովքեր ունեն հաշմանդամություն կամ այլ խոցելի խմբերում են, զարգացնել գենդերային հավասարության մեխանիզմներ և պաշտպանություն ընտանեկան կամ սեռով պայմանավորված բռնության զոհերի համար, բերելավել երեխաների պաշտպանության համակարգը:
«Եվրոպական հարևանության նոր քաղաքականության ուղերձները հավանաբար կմնան նույնը, բայց մենք պետք է նոր ուղիներ փնտրենք հասցնելու մեր ուղերձները և լսելի լինելու: Մենք փնտրում ենք կոնկրետ գաղափարներ, որոնք կբերեն նոր արդյունքներ կարճ և միջին ժամկետներում, և դրանք լինեն այնպիսին, որ հանրությունը հասկանա: Եվ հենց այստեղ կարևոր դեր ենք տեսնում ձեր՝ ուսանողների, քաղաքացիական հասարակության և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների համար, որպեսզի ձեր երկրում այս անդրադարձը հնչեղություն ստանա ամուր հենքի վրա, և որ ԵՀՔ-ի վերաբերյալ ձեր մոտեցումները հասնեն մեզ,» – եզրափակել է դեսպանը:

Դեսպան Տրայան Հրիսթեայի դասախոսությունը ՀԱՀ-ում

Մարտի 27-ին Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ընթերցել է դասախոսություն Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ): Դասախոսությունը կազմակերպվել էր «Դեսպանների դասախոսությունների շարք» նախաձեռնության շրջանակներում, որին մասնակցում են ԵՄ անդամ երկրների դեսպաններն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը: Այս դասախոսությունները կազմակերպում է Սյուզաննա Վասիլյանը, ով Հայաստանում Ժան Մոնե ենթածրագրի ղեկավարն է, որը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Lifelong Learining» ծրագրի մասն է: Դասախոսությանը մասնակցել են համալսարանի դասախոսներ, ակադեմիական ոլորտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Դեսպան Հրիսթեան սկսել է իր դասախոսությունը՝ ընդգծելով, որ Եվրոպական միությունը կոչված է լինել առանցքային գործընկեր բոլոր երկրների համար, որոնք հարևանության մաս են կազմում և պաշտպանել ինքնիշխան զարգանալու սեփական ուղին ինքնուրույն ընտրելու նրանց իրավունքը: «Եվրոպական հարևանության քաղաքականությունը ստեղծվել է ԵՄ-ի ուղղակի հարևանների հետ նոր համագործակցություն կառուցելու նպատակով՝ հիմնված համընդհանուր արժեքների, կայունության և բարգավաճման վրա: Այդ հիմնարար նպատակները մնում են վավեր առայսօր, երբ տասը տարի առաջ սկիզբ առավ Եվրոպական հարևանության քաղաքականությունը: Իհարկե, դրանք այժմ ավելի կարևոր են, քան երբևէ: Իրավիճակը Եվրոպական հարևանությունում կտրուկ փոխվեց, երբ Եվրոպական հարևանության քաղաքականությունն արդեն իր տեղում էր: Հայտնվեցին աճող մարտահրավերներ Արևելյան գործընկերության մի շարք երկրների համար՝ 2008թ.-ին Վրաստանի ճգնաժամից մինչև Ուկրաինայում ընթացող կոնֆլիկտը»: Դեսպանն անդրադարձավ նաև այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են ճգնաժամը Սիրիայում և Լիբիայում, համալիր փոփոխությունները Եգիպտոսում, և պատերազմը, որը ծավալվում է Եմենում: ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի Կառավարությունը և ԵՄ հաստատությունները բավականին հաջող համագործակցում են միմյանց հետ, և քաղաքացիական հասարակության անգնահատելի ներդրումը կլինի մեծ ավանդ Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման և Արևելյան գործընկերության ապագա զարգացման հարցում վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականությամբ: Դեսպանը հավելել է, որ ԵՄ-ն ցանկանում է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունն ու դրա ամրապնդումը: ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանի հետ հետագա երկկողմ հարաբերությունների շրջանակը՝ հաշվի առնելով Հայաստանի այլ միջազգային պարտավորությունները: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լավ կառավարումը, մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը, բարեփոխումները դատական ոլորտում, շարժունակության գործընկերության իրականացումը և վիզաների դյուրացման ու ռեադմիսիայի համաձայնագրերը ԵՄ-ի հետ: ԵՄ-ն կշարունակի աջակցել երկրի արդիականացման ջանքերին և կշարունակի խրախուսել Հայաստանի համար անհրաժեշտ բարեփոխումները: ARS_5449ԵՄ-ն կշարունակի նաև աջակցել փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը Հայաստանում, մարդու իրավունքների պաշտպանությանը, ընտրական համակարգի բարեփոխումներին, խոշտանգումների կախարգելմանը, ապահովել ավելի մեծ պաշտպանություն փոքրամասնություն կազմող անձանց համար, մարդկանց, ովքեր ունեն հաշմանդամություն կամ այլ խոցելի խմբերում են, զարգացնել գենդերային հավասարության մեխանիզմներ և պաշտպանություն ընտանեկան կամ սեռով պայմանավորված բռնության զոհերի համար, բերելավել երեխաների պաշտպանության համակարգը: «Եվրոպական հարևանության նոր քաղաքականության ուղերձները հավանաբար կմնան նույնը, բայց մենք պետք է նոր ուղիներ փնտրենք հասցնելու մեր ուղերձները և լսելի լինելու: Մենք փնտրում ենք կոնկրետ գաղափարներ, որոնք կբերեն նոր արդյունքներ կարճ և միջին ժամկետներում, և դրանք լինեն այնպիսին, որ հանրությունը հասկանա: Եվ հենց այստեղ կարևոր դեր ենք տեսնում ձեր՝ ուսանողների, քաղաքացիական հասարակության և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների համար, որպեսզի ձեր երկրում այս անդրադարձը հնչեղություն ստանա ամուր հենքի վրա, և որ ԵՀՔ-ի վերաբերյալ ձեր մոտեցումները հասնեն մեզ,» - եզրափակել է դեսպանը: