Դեսպան Սվիտալսկին ներկայացրել է ԵՄ համաշխարհային ռազմավարությունը | EUNewsletter

Դեսպան Սվիտալսկին ներկայացրել է ԵՄ համաշխարհային ռազմավարությունը

8 July 2016

Հուլիսի 4-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ներկայացրել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության համաշխարհային ռազմավարությունը: Ստորև կարող եք տեսնել դեսպանի ելույթի կարևորագույն հատվածները:

ԵՄ-ի դերի մասին
ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության համաշխարհային ռազմավարությունը ներկայացվել է հունիսի 28-ին Բրյուսելում Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից:
Սա շատ կարևոր փաստաթուղթ է: Այն ուրվագծում է աշխարհի մասին պատկերացումները, որոնք փայփայում է ԵՄ-ն, ու նաև գործողությունները, որոնք ԵՄ-ն մտադիր է ձեռնարկել որպես համաշխարհային դերակատար: Ինչո՞ւ նոր ռազմավարություն: Պատասխանը շատ պարզ է. աշխարհը զգալիորեն փոխվել է, և կան շատ կարևոր մարտահրավերներ: Դրանք մասնավորապես ներառում են ԵՄ անմիջական հարևանության անվտանգության սպառնալիքները, որոնք ազդում են եվրոպացիների կյանքի վրա, ազդում են այն բանի վրա, թե ինչպես է ԵՄ-ն մտածում աշխարհի մասին, ինչպես նաև ազդում են մյուս գլոբալ խնդիրների վրա:
Ռազմավարությունը հետազոտում է այս ռիսկերն ու մարտահրավերները, բայց այն նաև դիտարկում է նոր հնարավորությունները, որոնք ամբողջ աշխարհում օգնում են բազմաթիվ մարդկանց հաղթահարել աղքատությունը, և տալիս են անհատներին նոր նպատակներ: Այս ռազմավարության միջոցով ԵՄ-ն ցանկանում է հասցնել շատ պարզ ուղերձ. Եվրոպան ցանկանում է լինել ավելի ուժեղ և ցանկանում է դիտարկվել որպես ավելի ակտիվ և համաշխարհային հարցերում անվտանգություն տրամադրող դերակատար: Մենք ձգտում ենք լինել ավելի ուժեղ:

Համաշխարհային ռազմավարության հիմնական առաջնահերթությունները
Բազմաթիվ երկրներում կա ակնկալիք, որ ԵՄ ներդրումները լինեն ավելի տեսանելի: Սա վերաբերում է նաև Հարավային Կովկասին ու Հայաստանին: ԵՄ-ն ունի բազմաթիվ առավելություններ, որոնք դարձնում են նրան կարևոր համաշխարհային դերակատարը. ԵՄ-ն աշխարհի շատ երկրների համար թիվ մեկ առևտրային գործընկերն է, ԵՄ-ն զարգացմանն աջակցողն ու խոշորագույն ներդրողն է, այդ թվում նաև Հայաստանում: Համաշխարհային ռազմավարությունն ունի հինգ գերակայություններ:
1. ԵՄ-ի անվտանգությունը
2. Արևելյան և հարավային հարևանության պետական և հասարակական առաձգականությունը
3. Ինտեգրացված մոտեցում հակամարտություններին ու ճգնաժամերին
4. Համագործակցություն տարածաշրջանում
5. Համաշխարհային կառավարում 21-րդ դարի համար
Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն ցանկանում է լինել ուժեղ և դիտարկվել որպես ավելի իմաստալից համաշխարհային դերակատար. սա նոր հեռանկարներ է բացում ԵՄ-ի և Հայաստանի միջև փոխգործակցության համար:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին
Հասկանալի է, որ վերջին ամիսները նոր դինամիկա են հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Վիեննայի գագաթնաժողովը խնդրի արդար և համապարփակ լուծմանն ուղղված ջանքերի նոր գլուխ է բացել, որոնք քննարկվել են նաև Սանկտ Պետերբուրգում կայացած վերջին գագաթնաժողովում: ԵՄ-ն լիովին աջակցում է այս հարցի շրջանակներում ստանձնած ջանքերին և Մինսկի խմբի համանախագահների առաջատար դերակատարմանը: Շատ շուտով պաշտոնական այցով Երևան կժամանի ԵՄ հատուկ ներկայացուցիչը և հանդիպումներ կունենա պաշտոնյաների հետ: Նրա այցը ևս մեկ ապացույց է, որ ԵՄ-ն աջակցում է խաղաղությանն ուղղված ջանքերին: Ներկայումս սա շատ նուրբ և հանգիստ դիվանագիտություն է, և գաղտնի մոտեցումները առաջնային են: Այժմ հանրային դիվանագիտության ժամանակը չէ, սակայն ԵՄ-ն կշարունակի աջակցել խաղաղության գործընթացին: Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները հակամարտության դինամիկայի վրա դրական ազդեցություն ունենալու ներուժ ունեն:

Բրեքսիթ
Դուք տեսել եք ԵՄ անդամ պետությունների ղեկավարների ու ԵՄ առաջնորդների կողմից արված հայտարարությունները և քաղաքական ընդհանուր ենթատեքստը: Իմ՝ այն անձի տեսանկյունից, ով ներկայացնում է ԵՄ-ն Հայաստանում, այդ քվեարկությունը ոչինչ չի փոխել Հայաստանում կամ տարածաշրջանում: Դա որևէ առնչություն չունի մեր քաղաքականության, շրջանակային համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունների կամ առաջիկա այլ կարևոր հարցերի հետ: Հայերին ցանկանում եմ ասել, որ այն, ինչ տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում, շատ կարևոր է: Եվրոպան պետք է շատ լուրջ զբաղվի դրանով, բայց Հայաստանի հետ մեր օրակարգի վրա այդ ամենը չունի ուղղակի կամ անուղղակի որևէ հետևանք: Իհարկե, դուք կարող եք հարց տալ, թե ինչպես մենք կարող ենք խոսել «ավելի ուժեղ» Եվրոպայի մասին` հաշվի առնելով բրիտանական քվեարկությունը: Սակայն նայեք ԵՄ-ի առավելություններին ու դրա դերին առևտրի, արտասահմանյան ներդրումների ու զարգացման աջակցության հարցում: Բրիտանիայի հետ կամ առանց նրա (իհարկե, Բրիտանիայի հետ այն ավելի մեծ է) ԵՄ-ն կշարունակի մեծ ուժ մնալ այդ տարածքներում:

ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիր
Նախորդ շաբաթ մենք հանդիպել ենք ՀՀ վարչապետի հետ: Մեր ուղիղ և կոնստրուկտիվ քննարկումները շատ ոգևորող էին: Ես շնորհակալություն եմ հայտնել վարչապետին և կառավարության մյուս անդամներին այդ քննարկումների համար: Մենք խոսել ենք բիզնես միջավայրի և եվրոպական ներդրումների մասին: ԵՄ անդամ պետությունների դեսպանները նոր ոգեշնչմամբ լքեցին հանդիպումը: Շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերջին փուլը շատ տպավորիչ էր: Որպես դեսպան՝ ես կարող եմ ասել, որ դա լավագույն փուլն էր, որը եղել է մինչ այժմ, և որը դրական ազդակներ է ուղարկում ԵՄ-Հայաստան ապագա համագործակցությանը:

Նոր ընտրական օրենսգիրք
Հաջորդ ընտրությունները չափազանց կարևոր են լինելու Հայաստանի համար: Հետևաբար մենք աջակցում ենք ընտրությունների նախապատրաստմանն ուղղված ջանքերին, որպեսզի դրանք լինեն ներառական: Ես շատ ուրախ եմ, որ իշխանական և ընդդիմության կուսակցությունների միջև ձեռք բերված հաջորդ ընտրությունների տեխնիկական հարցերին վերաբերող համաձայնագիրն իր մեջ արտացոլում է ներառականություն: Իհարկե, համաձայնագիրը չի լուծում առկա բոլոր խնդիրները, և մենք գիտենք, որ իշխանական կոալիցիայի, ընդդիմության և քաղհասարակության միջև կան խորը անհամաձայնություններ ընտրական օրենսգրքի վերաբերյալ, սակայն այդ համաձայնագիրը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս ընդունվել է որպես պատմական գործարք, որպես շատ խորը և սուր քաղաքական տարբերությունների հաղթահարման օրինակ` ի շահ ավելի մեծ բանի` երկրի ապագայի և արդար ընտրությունների:
Կոռուպցիայի դեմ պայքար
Վերջին ժամանակներում մենք շատ դրական նշաններ ենք նկատել կառավարության գործողություններում: Ես մասնակցել եմ հակակոռուպցիոն խորհրդին, որը նախագահում էր վարչապետը, և ես կարող եմ ասել, որ դա կոռուպցիայի վերաբերյալ լավագույն և շատ բաց քննարկում էր, որին ես ականատես եմ եղել վերջին տարիների ընթացքում ոչ միայն Հայաստանում: Մենք տեղյակ ենք վարչապետի կողմից արված կոնկրետ որոշումների մասին, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին միտված միջոցառումների իրականացումը արագացնելուն:

Դեսպան Սվիտալսկին ներկայացրել է ԵՄ համաշխարհային ռազմավարությունը

Հուլիսի 4-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ներկայացրել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության համաշխարհային ռազմավարությունը: Ստորև կարող եք տեսնել դեսպանի ելույթի կարևորագույն հատվածները: ԵՄ-ի դերի մասին ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության համաշխարհային ռազմավարությունը ներկայացվել է հունիսի 28-ին Բրյուսելում Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից: Սա շատ կարևոր փաստաթուղթ է: Այն ուրվագծում է աշխարհի մասին պատկերացումները, որոնք փայփայում է ԵՄ-ն, ու նաև գործողությունները, որոնք ԵՄ-ն մտադիր է ձեռնարկել որպես համաշխարհային դերակատար: Ինչո՞ւ նոր ռազմավարություն: Պատասխանը շատ պարզ է. աշխարհը զգալիորեն փոխվել է, և կան շատ կարևոր մարտահրավերներ: Դրանք մասնավորապես ներառում են ԵՄ անմիջական հարևանության անվտանգության սպառնալիքները, որոնք ազդում են եվրոպացիների կյանքի վրա, ազդում են այն բանի վրա, թե ինչպես է ԵՄ-ն մտածում աշխարհի մասին, ինչպես նաև ազդում են մյուս գլոբալ խնդիրների վրա: Ռազմավարությունը հետազոտում է այս ռիսկերն ու մարտահրավերները, բայց այն նաև դիտարկում է նոր հնարավորությունները, որոնք ամբողջ աշխարհում օգնում են բազմաթիվ մարդկանց հաղթահարել աղքատությունը, և տալիս են անհատներին նոր նպատակներ: Այս ռազմավարության միջոցով ԵՄ-ն ցանկանում է հասցնել շատ պարզ ուղերձ. Եվրոպան ցանկանում է լինել ավելի ուժեղ և ցանկանում է դիտարկվել որպես ավելի ակտիվ և համաշխարհային հարցերում անվտանգություն տրամադրող դերակատար: Մենք ձգտում ենք լինել ավելի ուժեղ: Համաշխարհային ռազմավարության հիմնական առաջնահերթությունները Բազմաթիվ երկրներում կա ակնկալիք, որ ԵՄ ներդրումները լինեն ավելի տեսանելի: Սա վերաբերում է նաև Հարավային Կովկասին ու Հայաստանին: ԵՄ-ն ունի բազմաթիվ առավելություններ, որոնք դարձնում են նրան կարևոր համաշխարհային դերակատարը. ԵՄ-ն աշխարհի շատ երկրների համար թիվ մեկ առևտրային գործընկերն է, ԵՄ-ն զարգացմանն աջակցողն ու խոշորագույն ներդրողն է, այդ թվում նաև Հայաստանում: Համաշխարհային ռազմավարությունն ունի հինգ գերակայություններ: 1. ԵՄ-ի անվտանգությունը 2. Արևելյան և հարավային հարևանության պետական և հասարակական առաձգականությունը 3. Ինտեգրացված մոտեցում հակամարտություններին ու ճգնաժամերին 4. Համագործակցություն տարածաշրջանում 5. Համաշխարհային կառավարում 21-րդ դարի համար Այս դժվարին ժամանակներում ԵՄ-ն ցանկանում է լինել ուժեղ և դիտարկվել որպես ավելի իմաստալից համաշխարհային դերակատար. սա նոր հեռանկարներ է բացում ԵՄ-ի և Հայաստանի միջև փոխգործակցության համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին Հասկանալի է, որ վերջին ամիսները նոր դինամիկա են հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Վիեննայի գագաթնաժողովը խնդրի արդար և համապարփակ լուծմանն ուղղված ջանքերի նոր գլուխ է բացել, որոնք քննարկվել են նաև Սանկտ Պետերբուրգում կայացած վերջին գագաթնաժողովում: ԵՄ-ն լիովին աջակցում է այս հարցի շրջանակներում ստանձնած ջանքերին և Մինսկի խմբի համանախագահների առաջատար դերակատարմանը: Շատ շուտով պաշտոնական այցով Երևան կժամանի ԵՄ հատուկ ներկայացուցիչը և հանդիպումներ կունենա պաշտոնյաների հետ: Նրա այցը ևս մեկ ապացույց է, որ ԵՄ-ն աջակցում է խաղաղությանն ուղղված ջանքերին: Ներկայումս սա շատ նուրբ և հանգիստ դիվանագիտություն է, և գաղտնի մոտեցումները առաջնային են: Այժմ հանրային դիվանագիտության ժամանակը չէ, սակայն ԵՄ-ն կշարունակի աջակցել խաղաղության գործընթացին: Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները հակամարտության դինամիկայի վրա դրական ազդեցություն ունենալու ներուժ ունեն: Բրեքսիթ Դուք տեսել եք ԵՄ անդամ պետությունների ղեկավարների ու ԵՄ առաջնորդների կողմից արված հայտարարությունները և քաղաքական ընդհանուր ենթատեքստը: Իմ՝ այն անձի տեսանկյունից, ով ներկայացնում է ԵՄ-ն Հայաստանում, այդ քվեարկությունը ոչինչ չի փոխել Հայաստանում կամ տարածաշրջանում: Դա որևէ առնչություն չունի մեր քաղաքականության, շրջանակային համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունների կամ առաջիկա այլ կարևոր հարցերի հետ: Հայերին ցանկանում եմ ասել, որ այն, ինչ տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում, շատ կարևոր է: Եվրոպան պետք է շատ լուրջ զբաղվի դրանով, բայց Հայաստանի հետ մեր օրակարգի վրա այդ ամենը չունի ուղղակի կամ անուղղակի որևէ հետևանք: Իհարկե, դուք կարող եք հարց տալ, թե ինչպես մենք կարող ենք խոսել «ավելի ուժեղ» Եվրոպայի մասին` հաշվի առնելով բրիտանական քվեարկությունը: Սակայն նայեք ԵՄ-ի առավելություններին ու դրա դերին առևտրի, արտասահմանյան ներդրումների ու զարգացման աջակցության հարցում: Բրիտանիայի հետ կամ առանց նրա (իհարկե, Բրիտանիայի հետ այն ավելի մեծ է) ԵՄ-ն կշարունակի մեծ ուժ մնալ այդ տարածքներում: ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիր Նախորդ շաբաթ մենք հանդիպել ենք ՀՀ վարչապետի հետ: Մեր ուղիղ և կոնստրուկտիվ քննարկումները շատ ոգևորող էին: Ես շնորհակալություն եմ հայտնել վարչապետին և կառավարության մյուս անդամներին այդ քննարկումների համար: Մենք խոսել ենք բիզնես միջավայրի և եվրոպական ներդրումների մասին: ԵՄ անդամ պետությունների դեսպանները նոր ոգեշնչմամբ լքեցին հանդիպումը: Շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերջին փուլը շատ տպավորիչ էր: Որպես դեսպան՝ ես կարող եմ ասել, որ դա լավագույն փուլն էր, որը եղել է մինչ այժմ, և որը դրական ազդակներ է ուղարկում ԵՄ-Հայաստան ապագա համագործակցությանը: Նոր ընտրական օրենսգիրք Հաջորդ ընտրությունները չափազանց կարևոր են լինելու Հայաստանի համար: Հետևաբար մենք աջակցում ենք ընտրությունների նախապատրաստմանն ուղղված ջանքերին, որպեսզի դրանք լինեն ներառական: Ես շատ ուրախ եմ, որ իշխանական և ընդդիմության կուսակցությունների միջև ձեռք բերված հաջորդ ընտրությունների տեխնիկական հարցերին վերաբերող համաձայնագիրն իր մեջ արտացոլում է ներառականություն: Իհարկե, համաձայնագիրը չի լուծում առկա բոլոր խնդիրները, և մենք գիտենք, որ իշխանական կոալիցիայի, ընդդիմության և քաղհասարակության միջև կան խորը անհամաձայնություններ ընտրական օրենսգրքի վերաբերյալ, սակայն այդ համաձայնագիրը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս ընդունվել է որպես պատմական գործարք, որպես շատ խորը և սուր քաղաքական տարբերությունների հաղթահարման օրինակ` ի շահ ավելի մեծ բանի` երկրի ապագայի և արդար ընտրությունների: Կոռուպցիայի դեմ պայքար Վերջին ժամանակներում մենք շատ դրական նշաններ ենք նկատել կառավարության գործողություններում: Ես մասնակցել եմ հակակոռուպցիոն խորհրդին, որը նախագահում էր վարչապետը, և ես կարող եմ ասել, որ դա կոռուպցիայի վերաբերյալ լավագույն և շատ բաց քննարկում էր, որին ես ականատես եմ եղել վերջին տարիների ընթացքում ոչ միայն Հայաստանում: Մենք տեղյակ ենք վարչապետի կողմից արված կոնկրետ որոշումների մասին, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին միտված միջոցառումների իրականացումը արագացնելուն: