Դեսպան Սվիտալսկին ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի մասին | EUNewsletter

Դեսպան Սվիտալսկին ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի մասին

7 Դեկտեմբեր 2017
ARS_9540

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում (Բելգիա) տեղի է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովը նշանավորելու վերջին երկու տարիների ընթացքում Արևելյան գործընկերության 6 երկրների հետ հարաբերություններում Եվրոպական միության գրանցած ձեռքբերումները: ԱլԳ 5-րդ գագաթաժողովը սպասված էր մասնակիցների համար:
Նույն օրը Բրյուսելում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել էին 2 տարի առաջ և բարեհաջող ավարտվել 2017 թվականի փետրվարի 26-ին: Ուժի մեջ մտնելուց հետո նոր համաձայնագիրը կփոխարինի ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրին:
Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում ամփոփվեցին նաև Եվրոպական միության և Հայաստանի միջև նոր ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները: Հաշվարկների համաձայն՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում այս համաձայնագրի շնորհիվ ուղևորների թիվը կավելանա մինչև 87.000-ով՝ ապահովելով ավելի քան 16 միլիոն եվրո լրացուցիչ եկամուտ: Նախատեսվող համաձայնագրով՝ Հայաստանը կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, ինչը թույլ կտա փոխադարձաբար ազատականացնել շուկան՝ ավիաընկերություններին հնարավորություն տալով առանց սահմանափակումների շահագործելու երթուղիները և օգտվելու հավասար պայմաններում շուրջ 500 միլիոն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման լայն հնարավորություններից: Հայաստանում կներդրվեն արդյունավետորեն կիրառվող եվրոպական չափորոշիչներ, և օտարերկրյա ավիաընկերություններին հնարավորություն կտրվի, շուկայում կոմերցիոն նկատառումներից ելնելով, շահագործել օդային երթուղիները՝ առանց քաղաքական միջամտության:

ARS_9523Նոյեմբերի 27-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հրավիրել էր մամուլի ասուլիս խոսելու համաձայնագրի արդյունքում սպասվելիք երկկողմ շահի և համագործակցության խորացման մասին. «Եկեք միմյանց շնորհավորենք, քանի որ համաձայնագրի ստորագրումը երկկողմանի հաջողություն էր. շատ մարդիկ են քրտնաջան աշխատել Հայաստանում, Բրյուսելում և ԵՄ անդամ երկրներում այս հաջողությանը հասնելու համար: Ինձ համար չափազանց հաճելի է ձեզ հետ խոսել այս համաձայնագրի մասին, քանի որ այն երկկողմ կարևոր է: Ես հուսով եմ, որ համաձայնագիրը կխթանի մեր հարաբերությունները, կամպապնդի մեր հարաբերությունների հիմքը և կընդլայնի մեր համագործակցության շրջանակը: Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում Հայաստանի քաղաքացիները հնարավորութուն կունենան օգուտ ստանալ մեր հարաբերությունների այս նոր էջից: Հայաստանի և ԵՄ ղեկավարները արդեն խոսել են համաձայնագրի մասին, փորձագետները ուսումնասիրել են բովանդակությունը: Այն տարբերվում է Ասոցացման համաձայնագրից, բայց հավակնոտ է: ԵՄ-ն միշտ հաշվի է առնում գործընկերների ձգտումները, այդ պատճառով էլ սխալ է ասել, որ ԵՄ-ն պարտադրում է այս կամ այն քաղաքականությունը: Այս համաձայնագիրը հաշվի է առել Հայաստանի միջազգային հանձնառություններն ու պարտավորություններն ու ունի գործընկերական բնույթ, ինչը նշանակում է, որ սա համատեղ հանձառություն է: ԵՄ-ն խրախուսում է, բայց երբեք չի պարտադրում: Այս համաձայնագրով Հայաստանը կստանձնի մի շարք պարտավորություններ՝ պայքար կոռուպցիայի դեմ, դատական բարեփոխումների իրականացում, բիզնեսի համար մրցակցության ազատականացում և այլն: Մեր կողմից կարող եմ ասել, որ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը պատրաստ է անել ամեն ինչ համաձայնագիրն իրականացնելու համար, քանի որ այն ստեղծում է նոր հնարավորություններ և բացում է նոր դռներ: Ինչևէ, նոր համաձայնագրի էական արդյունքը հաջող իրականացումն է: Մենք բոլորս շահագրգռված ենք իրականացնել համաձայնագիրն ու հաստատել համագործակցային կապեր բոլոր հայ գործընկերների հետ: Հանգստանալու ժամանակ չունենք, սա խթան է մեր աշխատանքը ակտիվացնելու և Հայաստանի քաղաքացիների տեսանկյունից մեր ներդրումն ավելի արդյունավետ և տեսանելի դարձնելու համար. մենք ամեն ինչ անում ենք Հայաստանի քաղաքացիների համար: Այս պահին ձախողման մասին խոսելու կարիք չկա, որովհետև ես լավատես եմ, որ այս համաձայնագիրը նոր որակ կհաղորդի մեր հարաբերություններին, ես նաև շատ լավատես եմ իրականացման հարցում: Վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք»:

Դեսպան Սվիտալսկին ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի մասին

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում (Բելգիա) տեղի է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովը նշանավորելու վերջին երկու տարիների ընթացքում Արևելյան գործընկերության 6 երկրների հետ հարաբերություններում Եվրոպական միության գրանցած ձեռքբերումները: ԱլԳ 5-րդ գագաթաժողովը սպասված էր մասնակիցների համար: Նույն օրը Բրյուսելում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել էին 2 տարի առաջ և բարեհաջող ավարտվել 2017 թվականի փետրվարի 26-ին: Ուժի մեջ մտնելուց հետո նոր համաձայնագիրը կփոխարինի ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրին: Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում ամփոփվեցին նաև Եվրոպական միության և Հայաստանի միջև նոր ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները: Հաշվարկների համաձայն՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում այս համաձայնագրի շնորհիվ ուղևորների թիվը կավելանա մինչև 87.000-ով՝ ապահովելով ավելի քան 16 միլիոն եվրո լրացուցիչ եկամուտ: Նախատեսվող համաձայնագրով՝ Հայաստանը կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, ինչը թույլ կտա փոխադարձաբար ազատականացնել շուկան՝ ավիաընկերություններին հնարավորություն տալով առանց սահմանափակումների շահագործելու երթուղիները և օգտվելու հավասար պայմաններում շուրջ 500 միլիոն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման լայն հնարավորություններից: Հայաստանում կներդրվեն արդյունավետորեն կիրառվող եվրոպական չափորոշիչներ, և օտարերկրյա ավիաընկերություններին հնարավորություն կտրվի, շուկայում կոմերցիոն նկատառումներից ելնելով, շահագործել օդային երթուղիները՝ առանց քաղաքական միջամտության: