Դեսպան Սվիտալսկիի մամուլի ասուլիսը | EUNewsletter

Դեսպան Սվիտալսկիի մամուլի ասուլիսը

31 Հուլիս 2018
ARS_3716_

Հուլիսի 16-ին տեղի ունեցավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա անդրադարձավ ԵՄ-Հայաստան հարաբերություններին:

Հանրային կարծիքի ուսումնասիրություն – 2018. Հայաստան

ARS_3701_Դեսպան Սվիտալսկին շնորհակալություն հայտնեց Հայաստանի քաղաքացիներին Հայաստանում Եվրոպական Միության կատարած աշխատանքը գնահատելու համար՝ ներկայացնելով «Հանրային կարծիքի ուսումնասիրություն-2018. Հայաստան»-ի արդյունքները. «ԵՄ-ն Արևելյան հարևանության երկրներում անցկացնում է հասարակական կարծիքի ամենամյա ուսումնասիրություն: Հայաստանին վերաբերող հատվածի արդյունքները շատ գոհացուցիչ են. ներկայացնեմ ընդամենը մի քանի ցուցանիշ: 2018 թվականի մարտին անցկացված 1,000 հարցման համաձայն` Հայաստանի բնակչության 70%-ը վստահում է ԵՄ-ին, 80%-ը կարծում է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները լավ են, 69%-ը գնահատում է ֆինանսական աջակցությունը, 66%-ը կարծում է, որ այդ աջակցությունը արդյունավետ է, 53%-ը կարծում է, որ ԵՄ-ն շոշափելի արդյունքներ է գրանցում Հայաստանի քաղաքացիների առօրյայում, իսկ 55%-ը վստահ է, որ ԵՄ-ն հանձնառու է պայքարել Հայաստանում կոռուպցիայի դեմ: Անշուշտ, հարցման մեջ կան կետեր, որոնք մատնանշում են նաև մեր թերությունները: Մենք դրանց լրջորեն կվերաբերվենք՝ վերլուծելով և ներառելով մեր հետագա ծրագրերում: Այնուամենայնիվ, ամենակարևորը դինամիկան է. մենք կշարունակենք հանձնառու մնալ Հայաստանի ներգրավմանը մեր ծրագրերում, քանի դեռ քաղաքացիները ցանկանում են. նրանց ձայնը որոշիչ է»:

ԵՄ-Հայաստան հարաբերություններ

ARS_3706_ԵՄ դեսպանը խոսեց նաև Հայաստանի նոր կառավարության հետ համագործակցության մասին. «Մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական միության բարձր ներկայացուցիչների հետ: ԵՄ ուղերձը շատ հստակ էր. ԵՄ-ն ողջունում է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և պատրաստ է աջակցել կառավարության նախաձեռնած բարեփոխումներին: Մեր աջակցությունը կլինի կառուցողական և կօգնենք Հայաստանին, որպեսզի ցանկությունը հստակ գործողություն դառնա: Մենք բաց ենք լսելու կառավարության ակնկալիքները: Ես հանդիպումներ եմ ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ ու ամեն հանդիպման ժամանակ մենք շատ պարզ հարց ենք տալիս. «Ինչպե՞ս կարող ենք օգնել: Ի՞նչ եք ակնկալում մեզանից»: Մենք կցանկանայինք մեր հայ գործընկերներից լսել կոնկրետ գաղափարներ: Երբ մենք ունենանք համապարփակ պատկերացում, կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել: Մեր սկզբնական առաքելությունն է օգնել Հայաստանի քաղաքացիներին: Մինչև այժմ ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ դոնորն է: ԵՄ-ն բարդ կառույց է և գործում է հստակ սահմանված շրջանակներում: Հայաստանի հետ մեր հարաբերությունների իրավական և քաղաքական հիմքը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է և Գործընկերության առաջնահերթություններ փաստաթուղթը: Մենք երկարաժամկետ տեսլական ունենք և մեր ֆինանսական գործիքները, այդ թվում նաև Հայաստանի համար, վերանայվում են յուրաքանչյուր 7 տարին մեկ Բազմամյա ֆինանսական ծրագրի միջոցով: Ներկա պահին գործող ծրագրի ժամկետը ավարտվում է 2020 թվականին, և լուրջ քննարկում է սկսվել Բրյուսելում Բազմամյա ֆինանսական նոր ծրագրի շուրջ: Այժմ մենք հնարավորություն ունենք դիտարկելու Բազմամյա ֆինանսական ծրագրի կառուցվածքային տարրերը և քննարկելու բաղադրիչները: 7 տարիները բաժանվում են երկու ենթաշրջանների, որոնք մենք անվանում ենք Միասնական աջակցության շրջանակ: Անցյալ ապրիլին ընդունվեց Հայաստանի համար 2017-2020 թվականների Միասնական աջակցության շրջանակը ու հիմա մենք այդ փուլում ենք: Այս շրջանակը թափանցիկ է և ապահովել է Հայաստանի համար 25% աճ: Միասնական աջակցության շրջանակն իր հերթին բաժանվում է Գործողությունների տարեկան ծրագրերի: Նախկին կառավարության հետ մենք քննարկել ենք 2018 և 2019 թվականների ծրագրերը: Այս գործընթացի լիակատար վերահսկողությունն այժմ նոր կառավարության ձեռքում է: Քանի որ նախորդ բանակցությունները չեն ավարտվել, մենք սպասում ենք առաջարկների, մասնավորապես, 2018 թվականի ծրագրի վերաբերյալ: Հուսով ենք, որ դրանք կհամապատասխանեն բարեփոխումների օրակարգին և Հայաստանի քաղաքացիների ակնկալիքներին»: