Դեսպան Սվիտալսկիի հարցազրույցը՝ նվիրված Եվրոպայի օրվան | EUNewsletter

Դեսպան Սվիտալսկիի հարցազրույցը՝ նվիրված Եվրոպայի օրվան

25 Մայիս 2017
ARS_6030

Մայիսի 8-ին տեղի է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի մամուլի ասուլիսը` նվիրված 2017 թվականի Եվրոպայի օրվա տոնակատարություններին: Նա պատասխանել է նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների և ԵՄ դրամաշնորհներից հափշտակության գործի վերաբերյալ հարցերին:

ԵՄ-Հայաստան հարաբերություններ

ARS_6004Եվրոպայի օրվա՝ մայիսի 6-ից 27-ն անցկացվող տոնակատարությունների շնորհիվ Հայաստանում ԵՄ պատվիրակության համար մայիսը լինելու է զբաղված ամիս: Դեսպան Սվիտալսիկին նշեց, որ Հայաստանը դիտարկվում է որպես Եվրոպական մեծ ընտանիքի մաս, և Եվրոպայի օրը խորհրդանշող արժեքներն ընդհանուր են. «Հույս ունենք օգտագործել այս հնարավորությունը Հայաստանի բնակչության՝ հատկապես երիտասարդության հետ ուղիղ երկխոսություն ունենալու համար: Եվրոպայի օրվա տոնակատարությունները սկսվել են Երևանում մայիսի 6-ին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատվեց մեզ` ԵՄ պատվիրակություն այցելելով: Մենք միջոցառումներ կանցկացնենք Հայաստանի յոթ քաղաքներում: Վերջին միջոցառումը տեղի կունենա Երևանում` մայիսի 27-ին: Եվրոպայի օրը առիթ է խոսելու ԵՄ-Հայաստան համագործակցության արդյունքում ձեռք բերված հաջողությունների և կարևոր փաստաթղթերի մասին: ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրվել է մարտի 21-ին Երևանում: Հուսով եմ, որ մինչև աշուն համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման համար: Ինչևէ, ամենակարևորն իրականացումն է: Այս համաձայնագրերը առաջարում են հնարավորություններ, իսկ թե ինչպես կօգտագործենք` կախված է մեզնից: Հունվարին ես խոսել եմ նաև այլ կարևոր փաստաթղի` Գործընկերության առաջնահերթությունների մասին: Կարող եմ ասել, որ նախագիծն արդեն համաձայնեցվել է Եվրոպական միության և Հայաստանի միջև: Արևելյան գործընկերության երկրներից Հայաստանն առաջին երկիրն է, որը Եվրոպական միության հետ քննարկում է այս նոր ձևաչափով փաստաթուղթը: Հուսով եմ, որ այս նոր համաձայնագիրը շուտով կստորագրվի: «Աջակցություն միասնական շրջանակին» երրորդ կարևոր փաստաթուղթն է: Այն ներառում է այն ոլորտները, որոնց զարգացմանը աջակցելու է ԵՄ-ն մինչև 2020 թվականը: Նախագիծը ներկայացվել Եվրոպական խորհրդարանին և ստացել է լավ արձագանք: Հուսով եմ, որ վերջնական տարբերակը շուտով պատրաստ կինի: Այժմ մենք զբաղված ենք և աշխատում ենք հաջորդ՝ Գործողությունների ծրագրի վրա: Մենք նախատեսում ենք համագործակցության նոր ոլորտներ, որտեղ ԵՄ-ն մինչև այժմ չի ներդրել իր ռեսուրսները: Ուրախ ենք ընդլայնել մեր համագործակցությունն ու զարգացման աջակցությունը: Հուսով եմ, որ այս նոր փաստաթղթերը շոշափելի արդյունքներ կունենան հասարակ քաղաքացիների համար. դա ամենակարևոր մարտահրավերն է»:

Հափշտակության դեպքի վերաբերյալ

ARS_5992Դեսպանը պատասխանել է նաև Հայաստանում ԵՄ դրամաշնորհներ հափշտակման դեպքի վերաբերյալ հարցին: Ապրիլի 27-ին պատվիրակությունը տարածել էր մամուլի հաղորդագրություն պատվիրակության աշխատակցի ձերբակալության վերաբերյալ: Դեսպան Սվիտալսկին պարզաբանեց. «Մեր հայտարարությունն իր մեջ ընդգրկում է չորս տարր: Առաջին` հափշտակության դեպքը բացահատվել է ԵՄ պատվիրակութան կողմից. այս փաստը ցույց է տալիս, որ մեր ստուգման և վերահսկման մեխանիզմները լավ են աշխատում, ինչը շատ կարևոր է: Երկրորդ` ԵՄ պատվիրակությունը տեղեկատվությունը փոխանցել է Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակին (OLAF): Շատ հայեր գուցե չէին լսել այդ գրասենյակի մասին մինչև այս պահը. գրասենյակն իրականացրել է անկախ ու ներքին ուսումասիրություն դեպքի առնչությամբ: OLAF-ը Եվրոպական միության կազմում անկախ հակակոռուպցիոն մարմին է, որը հետաքննում է տասնյակ նման դեպքեր ամբողջ աշխարհում: Ես կօգտագործեի այս առիթը՝ խորհուրդ տալու Հայաստանի կառավարությանն ստեղծել նման անկախ հակակոռուպցիոն մարմին: OLAF-ի օրինակը ապացուցում է, որ նման կառույցները կարող են արդյունավետ լինել: Եթե Հայաստանի կառավարությանը հետաքրքիր է, թե ինչպես է OLAF-ն աշխատում, մենք բաց ենք փոխանցելու մեր փորձը: Երրորդ` OLAF-ը հետաքննության մասին տեղեկացրել է Հայաստանի իշխանություններին, որոնք էլ իրականացրել են սեփական հետաքննությունը: Պատվիրակության աշխատակիցն ձերբակալվել է ընթացող հետաքննության շրջանակում: Կարծում եմ, որ այս համատեղ աշխատանքի շնորհիվ Եվրոպական միության և Հայաստանի միջև համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի: Հուսով եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն կոռուպցիոն այլ դեպքերին էլ կանդրադառնա նույն լրջությամբ: Ինչ վերաբերում է չորրորդ տարրին՝ ես չեմ կարող որևէ շուտափույթ եզրակացություն անել, քանի-որ դատավարությունը դեռ չի սկսվել. յուրաքանչյուրն իրավունք ունի անմեղ համարվել քանի դեռ հանցանքը չի ապացուցվել: Սպասենք դատարանի որոշմանը»: