Դեսպան Պյոտր Սվիտալսկիի հրաժեշտի մամուլի ասուլիսը | EUNewsletter

Դեսպան Պյոտր Սվիտալսկիի հրաժեշտի մամուլի ասուլիսը

30 July 2019

Հուլիսի 22-ին տեղի ունեցավ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի մամուլի ասուլիսը ԵՄ-Հայաստան հարաբերությունների և Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի մասին: Դեսպանը շնորհակալություն հայտնեց մամուլի ասուլիսին ներկա գտնվելու համար. «ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը ճիշտ ուղու վրա է: Ես հավատում եմ, որ Հայաստանցիները գնահատում են մեր կատարած աշխատանքն ու այն, ինչ շարունակում ենք անել: Ամեն տարի EU NEIGHBOURS east նախագիծը հասարակական կարծիքի ուսումնասիրություններ է իրականացնում Արևելյան գործընկերության վեց երկրներում: 2019 թվականի հարցման արդյունքների համաձայն՝ հայաստանցիների 62%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական միության մասին, 92%-ը Եվրոպական միության հետ հարաբերությունները լավ է գնահատում, 61%-ը վստահում է ԵՄ-ին, 71%-ն իրազեկված է ԵՄ կողմից երկրին ուղղված ֆինանսական աջակցության մասին, իսկ երկու երրորդն այդ աջակցությունն արդյունավետ է գնահատում: Աջակցության այսքան բարձր մակարդակը շատ էական է: Կարծում եմ՝ մարդիկ բնազդորեն հասկանում են, թե ինչ է կատարվում, բայց քչերն են տեղյակ, որ ԵՄ-ն ու անդամ երկրները Հայաստանի ամենամեծ դոնորն են և գուցե միակ դոնորը, որը վերջին ամիսներին էականորեն ավելացրել է աջակցությունը:

Երբ հետադարձ հայացք եմ գցում Հայաստանում իմ աշխատանքային տարիներին, ապա կարող եմ ասել, որ պրոֆեսիոնալ և մարդկային առումներով այն շատ գոհացուցիչ էր: Դիվանագետի համար անգամ հիմա շատ բարդ է ներկայացնել գործունեության բոլոր կողմերը, որոնք հանրությանը տեսանելի չեն եղել: Իմ առաքելության առաջին օրից ես փորձել եմ հնարավորինս թափանցիկ լինել: Սակայն զարմանալի չի լինի հանրության համար, որ շատ իրադարձությունների մասին նրանք տեղյակ չեն: Շատ վաղ է ամփոփել, թե այս ընթացքում ինչ է տեղի ունեցել Հայաստանում, բայց ընդհանուր առմամբ ես ինձ բավարաված եմ զգում: Մարդիկ գնահատում են այն, ինչ մենք արել ենք Հայաստանի համար շատ կարևոր նախորդ տարիների ընթացում:
Նախկինում մեր տարեկան երկկողմանի աջակցությունը Հայաստանին կազմում էր 35 միլիոն եվոր: 2019 թվականին այս աջակցությունը կհասնի 70 միլիոն եվրոյի: Մենք մեր հարևաններին աջակցում ենք նաև այլ ծրագրերի շրջանակում: Այս գումարը կներդրվի կոնկրետ ծրագրերում. այժմ մենք քննարկում ենք Հայաստանի կառավարության հետ, թե ուր ուղղել այդ գումարը: Կարծում եմ, որ մինչև տարվա վերջ կհստակեցնենք և կձևակերպենք բոլոր փաստաթղթերը:
ԵՄ-ն շատ թափանցիկ է, և մենք կառավարության հետ քննարկում ենք նաև ապագայի մասին: ԵՄ-ն կսկսի հաջորդ Բազմամյա ֆինանսական ծրագրի տեխնիկական քննարկումները: Մեր ծրագրերը մինչև 2021 թվականն են, բայց թե ինչ է լինելու հետո, կքննարկվի Բրյուսելում: Հայաստանի համար շատ կարևոր է, որ 2019-ի աջակցության աննախադեպ բարձր մակարդակը, ապագայում նույնպես կայուն մնա:
Եվ վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի լրատվական համայնքի արդյունավետ համագործակցության համար. ես հաճույքով եմ աշխատել: Իմ ուղերձը ձեզ՝ պաշտպանեք ձեր ազատությունը, բացահայտեք կեղծ լուրերը, տարբերակեք կարծիքն ու փաստը և պայքարեք ատելության խոսքի դեմ»:

Դեսպան Պյոտր Սվիտալսկիի հրաժեշտի մամուլի ասուլիսը

Հուլիսի 22-ին տեղի ունեցավ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի մամուլի ասուլիսը ԵՄ-Հայաստան հարաբերությունների և Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի մասին: Դեսպանը շնորհակալություն հայտնեց մամուլի ասուլիսին ներկա գտնվելու համար. «ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը ճիշտ ուղու վրա է: Ես հավատում եմ, որ Հայաստանցիները գնահատում են մեր կատարած աշխատանքն ու այն, ինչ շարունակում ենք անել: Ամեն տարի EU NEIGHBOURS east նախագիծը հասարակական կարծիքի ուսումնասիրություններ է իրականացնում Արևելյան գործընկերության վեց երկրներում: 2019 թվականի հարցման արդյունքների համաձայն՝ հայաստանցիների 62%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական միության մասին, 92%-ը Եվրոպական միության հետ հարաբերությունները լավ է գնահատում, 61%-ը վստահում է ԵՄ-ին, 71%-ն իրազեկված է ԵՄ կողմից երկրին ուղղված ֆինանսական աջակցության մասին, իսկ երկու երրորդն այդ աջակցությունն արդյունավետ է գնահատում: Աջակցության այսքան բարձր մակարդակը շատ էական է: Կարծում եմ՝ մարդիկ բնազդորեն հասկանում են, թե ինչ է կատարվում, բայց քչերն են տեղյակ, որ ԵՄ-ն ու անդամ երկրները Հայաստանի ամենամեծ դոնորն են և գուցե միակ դոնորը, որը վերջին ամիսներին էականորեն ավելացրել է աջակցությունը: Երբ հետադարձ հայացք եմ գցում Հայաստանում իմ աշխատանքային տարիներին, ապա կարող եմ ասել, որ պրոֆեսիոնալ և մարդկային առումներով այն շատ գոհացուցիչ էր: Դիվանագետի համար անգամ հիմա շատ բարդ է ներկայացնել գործունեության բոլոր կողմերը, որոնք հանրությանը տեսանելի չեն եղել: Իմ առաքելության առաջին օրից ես փորձել եմ հնարավորինս թափանցիկ լինել: Սակայն զարմանալի չի լինի հանրության համար, որ շատ իրադարձությունների մասին նրանք տեղյակ չեն: Շատ վաղ է ամփոփել, թե այս ընթացքում ինչ է տեղի ունեցել Հայաստանում, բայց ընդհանուր առմամբ ես ինձ բավարաված եմ զգում: Մարդիկ գնահատում են այն, ինչ մենք արել ենք Հայաստանի համար շատ կարևոր նախորդ տարիների ընթացում: Նախկինում մեր տարեկան երկկողմանի աջակցությունը Հայաստանին կազմում էր 35 միլիոն եվոր: 2019 թվականին այս աջակցությունը կհասնի 70 միլիոն եվրոյի: Մենք մեր հարևաններին աջակցում ենք նաև այլ ծրագրերի շրջանակում: Այս գումարը կներդրվի կոնկրետ ծրագրերում. այժմ մենք քննարկում ենք Հայաստանի կառավարության հետ, թե ուր ուղղել այդ գումարը: Կարծում եմ, որ մինչև տարվա վերջ կհստակեցնենք և կձևակերպենք բոլոր փաստաթղթերը: ԵՄ-ն շատ թափանցիկ է, և մենք կառավարության հետ քննարկում ենք նաև ապագայի մասին: ԵՄ-ն կսկսի հաջորդ Բազմամյա ֆինանսական ծրագրի տեխնիկական քննարկումները: Մեր ծրագրերը մինչև 2021 թվականն են, բայց թե ինչ է լինելու հետո, կքննարկվի Բրյուսելում: Հայաստանի համար շատ կարևոր է, որ 2019-ի աջակցության աննախադեպ բարձր մակարդակը, ապագայում նույնպես կայուն մնա: Եվ վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի լրատվական համայնքի արդյունավետ համագործակցության համար. ես հաճույքով եմ աշխատել: Իմ ուղերձը ձեզ՝ պաշտպանեք ձեր ազատությունը, բացահայտեք կեղծ լուրերը, տարբերակեք կարծիքն ու փաստը և պայքարեք ատելության խոսքի դեմ»: