Գտնելով մեր ժամանակի սուպերհերոսներին | EUNewsletter

Գտնելով մեր ժամանակի սուպերհերոսներին

1 Օգոստոս 2016
13692535_1029737407107528_5411839468458701937_n

Ժամանակակից սուպերհերոսները չեն կրում մարմինն ընդգծող հագուստ և վառ թիկնոցներ, հայացքով չեն ծռում երկաթը և, առավել ևս, հասարակ մահկանացուների մտքերը չեն կարդում: Այնուամենայնիվ, մեր օրերում կան հերոսներ, ովքեր պայքարում են հանուն իրավահավասարության, որակյալ առողջապահական համակարգի և փորձում են լուծել սոցիալան խնդիրներ, օրինակ գումար հայթհայթելով հանրությունից (քրաուդֆանդինգի միջոցով)՝ հասարակության բոլոր խմբերին խմելու ջրով ապահովելու համար: Փոփոխություն բերող այս անձինք սոցիալական պատասխանատվությունը հռչակում են իրենց առաքելության մաս և փորձում օգնել նրանց, ովքեր այդ աջակցության կարիքն ունեն:
Թրենդային նորարարություն
Ամեն օր շարքային հերոսների մտքում ծնվում են հազարավոր հիանալի գաղափարներ, որոնք, ըստ էության, սոցիալական կարիքի արդյունք են: Որոշ «իսկ ի՞նչ կլինի, եթե…» հարցերը վերաճում են մեգա-գաղափարների և նպաստում սոցիալական փոփոխությանը:
Սոցիալական նորարարությունը թրենդային եզր է, որին վերջերս առավել հաճախ են առնչվում 80-90-ականների սերունդները: Այն նոր լուծումներ է առաջարկում հին խնդիրներին կամ կատարելագործում ու զարգացնում հները՝ դրանք դարձնելով ավելի մարդակենտրոն, արդյունավետ ու կայուն: Սոցիալական նորարարությունը փորձում է լուծում գտնել բոլոր տիպի սոցիալական կարիքներին՝ սկսած համայնքի զարգացումից մինչև առողջապահություն:
Սոցիալական նորարարության անկյունաքարը անհատական ձեռներեցության խթանումն է այնպիսի միջոցներով, որոնք գործում են հօգուտ հասարակության ու նպաստում պետության և քաղաքացիների միջև գաղափարների փոխանակմանը։ Արդյունքում կառավարության ծառայությունների որակն էլ ավելի է համապատասխանեցվում քաղաքացիների հիմնական սոցիալական կարիքներին: Սա նաև օգնում է փոխել «վերևից ներքև» ընթացող քաղաքականության մշակման գործընթացի ուղղության վեկտորը և պայքարել հասարակական անտարբերության դեմ:
Ի վերջո, սոցիալական նորարարությունը նոր լիցք է հաղորդում ձեռներեցության բանաձևին՝ ուղղորդելով ժամանակակից նորարարներին նախապատվություն տալ շահ հետապնդելու ավանդույթից հօգուտ սոցիալապես կողմնորոշված նախաձեռնություններին:
Ի վերջո, սոցիալական նորարարությունը նոր լիցք է հաղորդում ձեռներեցության բանաձևին՝ ուղղորդելով ժամանակակից նորարարներին նախապատվություն տալ շահի ավանդական ընկալումից դուրս, ավելի սոցիալապես կողմնորոշված նախաձեռնություններին:
Հայաստանի մասին
Հայաստանը 10.561 մլրդ ՀՆԱ ունեցող հարավկովկասյան երկիր է: Այստեղ հետևողականորեն փորձում են նորարարությունը խթանող քաղաքականություն որդեգրել, ինչի արդյունքում իրականացվում են մի շարք ծրագրեր: Դրանց մի մասը կառավարության նախաձեռնություններն են. օրինակ՝ Բաց Կառավարման Գործընկերության հանձնառությունները, որոնք թույլ են տալիս ոչ միայն կառավարությունը դարձնել առավել թափանցիկ և հաշվետու Հայաստանի քաղաքացիների առջև, այլև փորձում են խթանել անմիջական քաղաքացիական մասնակցությունը հանրային քաղաքականության մեջ՝ քրաուդսորսինգի և քաղաքացիակենտրոն այլ մեխանիզմների միջոցով: Բարեփոխումներն ու նախաձեռնությունները՝ ներառյալ էլեկտրոնային կառավարումն (e-Government) ու էլեկտրոնային հարկումը (e-Taxation), ինչպես նաև հարկերից ազատելու օրինագիծը, որը միտված է խթանել Հայաստանում նոր ստարտափների ձևավորումը, նպաստում են նորարարության ենթակառուցվածքի զարգացմանը:
Մյուս կողմից, Հայաստանի մայրաքաղաք Երևանը մի շարք այլ մեծ քաղաքների հետ, ինչպիսիք են Գյումրին և Վանաձորը, ներկայումս փոփոխությունների է ենթարկվում, ինչը կարող է Հայաստանը ժամանակակից բարձր տեխնոլոգիական կենտրոնի վերածել: Ի հավելումն, հետազոտական ու զարգացման կենտրոնները, սթարտափ ինկուբատորները, աքսելերատորները, համատեղ աշխատելու տարածքները և տեխնոլոգիական կենտրոնները, ինչպես նաև ավելի շատ բիզնես ուղղվածություն ունեցող վենչուրային ընկերություններն ու նախնական ֆինանսավորում տրամադրող ընկերությունները, խթանում են համագործակցությունը և նպաստում նորարար ստարտափ էկոհամակարգի աճին:
Այս էկոհամակարգը անընդհատ զարգանում է: Մի շարք հաջողված ստարտափեր (PicsArt և Shadowmatic-ն ամենահայտնի օրինակներից են) ուշադրության են արժանացել միջազգային մամուլում և նպաստել են ձեռներեցության մոդելներում նշանակալի փոփոխությունների:
Փնտրելով Հայաստանի առողջապահության սուպերհերոսներին
ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի Կոլբա Լաբ նորարարական լաբորատորիան սոցիալական ստարտափերի ինկուբատոր է, որն ինկուբացնում է քաղաքացիների գաղափարները, կազմակերպում է գիտելիքի փոխանակման մի շարք ոչ ավանդական միջոցառումներ և խթանում նորարարությունը հանրային ոլորտում:
Հայաստանում ՄԱԿ ԶԾ և Եվրոպական Միության համատեղ նախաձեռնության մաս հանդիսացող «Նորարար առաջընթաց» (#inno4dev) նախագծի շրջանակներում 2016թ. հունվարին Կոլբա Լաբը հանրության շրջանում հարցում անցկացրեց, թե որ խնդիրները կցանկանային լուծված տեսնել:
Ըստ հարցման արդյունքների օգտատերերն երկու հիմնական ոլորտ էին առանձնացնում՝ առողջապահություն և կրթություն: Զարմանալի չէ, որ Կովկասյան Բարոմետրի տվյալները ցույց են տալիս, որ հանրային վստահությունն այս ոլորտների նկատմամբ բավականին ցածր է. հարցվածների համապատասխանաբար 7% և 6%-ն են միայն լիովին վստահում այս ոլորտներին:
Արդյունքում, առողջապահությունը դարձավ Կոլբա Լաբի 2016 թ. Սոցիալական Նորարարական ճամբարի թեման: Նորարարությունը առողջության համար (#inno4health) ճամբարի հիմնական նպատակը էր մի վայրում հավաքել տարբեր ոլորտներից մասնագետների, և քաղաքացիների կողմից առաջարկված տեխնոլոգիական լուծումներ առաջարկել առողջապահական ոլորտի խնդիրները լուծելու համար:
Ճամբարի ավարտին նորարար սուպերհերոսները մշակեցին հինգ գաղափար, որոնք բոլորն ուղղված էին առողջապահական ծառայություններն ավելի հասանելի դարձնելուն: Հատկանշական է, որ ճամբարի մասնակիցներն այս գաղափարների իրականացման հարցում կարևորում էին հիվանդանոցների, բուժաշխատողների և քաղաքականություն կերտողների ակտիվ մասնակցությունը։ Գաղափարներից ընտրվեցին երեք լավագույնը, որոնք հնարավորություն կունենան անցնելու Կոլբա լաբի ինկուբացիոն շրջանը՝ Եվրոպական միության կողմից ստանալով նախնական ֆինանսավորում՝իրենց ծրագրերի իրականացնելու համար։
Սոցիալական նորարարության ճամբարը հանրայնացնում է բիզնես մոտեցման և սոցիալական ազդեցություն ունեցով նախաձեռնությունների համադրումը ու խրախուսում ձեռներեցությունը, սակայն ի վերջո այս գործում ավելի կարևոր են մարդիկ, ովքեր ունեն գաղափարներ։ Ձեռներեց Նոլան Բուշնելը նշում է, որ «ցանկացած ոք, ով երբևէ լոգանք է ընդունել, ունեցել է լավ գաղափար։ Բայց փոփոխություն է բերում այն անհատը, ով լոգանքից հետո քայլեր է ձեռնարկում այդ գաղափարն իրականցնելու ուղղությամբ»։ Այսինքն, մեր ժամանակների հերոսները այն մարդիկ են, ովքեր քայլեր են ձեռնարկում:

Գտնելով մեր ժամանակի սուպերհերոսներին

Ժամանակակից սուպերհերոսները չեն կրում մարմինն ընդգծող հագուստ և վառ թիկնոցներ, հայացքով չեն ծռում երկաթը և, առավել ևս, հասարակ մահկանացուների մտքերը չեն կարդում: Այնուամենայնիվ, մեր օրերում կան հերոսներ, ովքեր պայքարում են հանուն իրավահավասարության, որակյալ առողջապահական համակարգի և փորձում են լուծել սոցիալան խնդիրներ, օրինակ գումար հայթհայթելով հանրությունից (քրաուդֆանդինգի միջոցով)՝ հասարակության բոլոր խմբերին խմելու ջրով ապահովելու համար: Փոփոխություն բերող այս անձինք սոցիալական պատասխանատվությունը հռչակում են իրենց առաքելության մաս և փորձում օգնել նրանց, ովքեր այդ աջակցության կարիքն ունեն: Թրենդային նորարարություն Ամեն օր շարքային հերոսների մտքում ծնվում են հազարավոր հիանալի գաղափարներ, որոնք, ըստ էության, սոցիալական կարիքի արդյունք են: Որոշ «իսկ ի՞նչ կլինի, եթե…» հարցերը վերաճում են մեգա-գաղափարների և նպաստում սոցիալական փոփոխությանը: Սոցիալական նորարարությունը թրենդային եզր է, որին վերջերս առավել հաճախ են առնչվում 80-90-ականների սերունդները: Այն նոր լուծումներ է առաջարկում հին խնդիրներին կամ կատարելագործում ու զարգացնում հները՝ դրանք դարձնելով ավելի մարդակենտրոն, արդյունավետ ու կայուն: Սոցիալական նորարարությունը փորձում է լուծում գտնել բոլոր տիպի սոցիալական կարիքներին՝ սկսած համայնքի զարգացումից մինչև առողջապահություն: Սոցիալական նորարարության անկյունաքարը անհատական ձեռներեցության խթանումն է այնպիսի միջոցներով, որոնք գործում են հօգուտ հասարակության ու նպաստում պետության և քաղաքացիների միջև գաղափարների փոխանակմանը։ Արդյունքում կառավարության ծառայությունների որակն էլ ավելի է համապատասխանեցվում քաղաքացիների հիմնական սոցիալական կարիքներին: Սա նաև օգնում է փոխել «վերևից ներքև» ընթացող քաղաքականության մշակման գործընթացի ուղղության վեկտորը և պայքարել հասարակական անտարբերության դեմ: Ի վերջո, սոցիալական նորարարությունը նոր լիցք է հաղորդում ձեռներեցության բանաձևին՝ ուղղորդելով ժամանակակից նորարարներին նախապատվություն տալ շահ հետապնդելու ավանդույթից հօգուտ սոցիալապես կողմնորոշված նախաձեռնություններին: Ի վերջո, սոցիալական նորարարությունը նոր լիցք է հաղորդում ձեռներեցության բանաձևին՝ ուղղորդելով ժամանակակից նորարարներին նախապատվություն տալ շահի ավանդական ընկալումից դուրս, ավելի սոցիալապես կողմնորոշված նախաձեռնություններին: Հայաստանի մասին Հայաստանը 10.561 մլրդ ՀՆԱ ունեցող հարավկովկասյան երկիր է: Այստեղ հետևողականորեն փորձում են նորարարությունը խթանող քաղաքականություն որդեգրել, ինչի արդյունքում իրականացվում են մի շարք ծրագրեր: Դրանց մի մասը կառավարության նախաձեռնություններն են. օրինակ՝ Բաց Կառավարման Գործընկերության հանձնառությունները, որոնք թույլ են տալիս ոչ միայն կառավարությունը դարձնել առավել թափանցիկ և հաշվետու Հայաստանի քաղաքացիների առջև, այլև փորձում են խթանել անմիջական քաղաքացիական մասնակցությունը հանրային քաղաքականության մեջ՝ քրաուդսորսինգի և քաղաքացիակենտրոն այլ մեխանիզմների միջոցով: Բարեփոխումներն ու նախաձեռնությունները՝ ներառյալ էլեկտրոնային կառավարումն (e-Government) ու էլեկտրոնային հարկումը (e-Taxation), ինչպես նաև հարկերից ազատելու օրինագիծը, որը միտված է խթանել Հայաստանում նոր ստարտափների ձևավորումը, նպաստում են նորարարության ենթակառուցվածքի զարգացմանը: Մյուս կողմից, Հայաստանի մայրաքաղաք Երևանը մի շարք այլ մեծ քաղաքների հետ, ինչպիսիք են Գյումրին և Վանաձորը, ներկայումս փոփոխությունների է ենթարկվում, ինչը կարող է Հայաստանը ժամանակակից բարձր տեխնոլոգիական կենտրոնի վերածել: Ի հավելումն, հետազոտական ու զարգացման կենտրոնները, սթարտափ ինկուբատորները, աքսելերատորները, համատեղ աշխատելու տարածքները և տեխնոլոգիական կենտրոնները, ինչպես նաև ավելի շատ բիզնես ուղղվածություն ունեցող վենչուրային ընկերություններն ու նախնական ֆինանսավորում տրամադրող ընկերությունները, խթանում են համագործակցությունը և նպաստում նորարար ստարտափ էկոհամակարգի աճին: Այս էկոհամակարգը անընդհատ զարգանում է: Մի շարք հաջողված ստարտափեր (PicsArt և Shadowmatic-ն ամենահայտնի օրինակներից են) ուշադրության են արժանացել միջազգային մամուլում և նպաստել են ձեռներեցության մոդելներում նշանակալի փոփոխությունների: Փնտրելով Հայաստանի առողջապահության սուպերհերոսներին ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի Կոլբա Լաբ նորարարական լաբորատորիան սոցիալական ստարտափերի ինկուբատոր է, որն ինկուբացնում է քաղաքացիների գաղափարները, կազմակերպում է գիտելիքի փոխանակման մի շարք ոչ ավանդական միջոցառումներ և խթանում նորարարությունը հանրային ոլորտում: Հայաստանում ՄԱԿ ԶԾ և Եվրոպական Միության համատեղ նախաձեռնության մաս հանդիսացող «Նորարար առաջընթաց» (#inno4dev) նախագծի շրջանակներում 2016թ. հունվարին Կոլբա Լաբը հանրության շրջանում հարցում անցկացրեց, թե որ խնդիրները կցանկանային լուծված տեսնել: Ըստ հարցման արդյունքների օգտատերերն երկու հիմնական ոլորտ էին առանձնացնում՝ առողջապահություն և կրթություն: Զարմանալի չէ, որ Կովկասյան Բարոմետրի տվյալները ցույց են տալիս, որ հանրային վստահությունն այս ոլորտների նկատմամբ բավականին ցածր է. հարցվածների համապատասխանաբար 7% և 6%-ն են միայն լիովին վստահում այս ոլորտներին: Արդյունքում, առողջապահությունը դարձավ Կոլբա Լաբի 2016 թ. Սոցիալական Նորարարական ճամբարի թեման: Նորարարությունը առողջության համար (#inno4health) ճամբարի հիմնական նպատակը էր մի վայրում հավաքել տարբեր ոլորտներից մասնագետների, և քաղաքացիների կողմից առաջարկված տեխնոլոգիական լուծումներ առաջարկել առողջապահական ոլորտի խնդիրները լուծելու համար: Ճամբարի ավարտին նորարար սուպերհերոսները մշակեցին հինգ գաղափար, որոնք բոլորն ուղղված էին առողջապահական ծառայություններն ավելի հասանելի դարձնելուն: Հատկանշական է, որ ճամբարի մասնակիցներն այս գաղափարների իրականացման հարցում կարևորում էին հիվանդանոցների, բուժաշխատողների և քաղաքականություն կերտողների ակտիվ մասնակցությունը։ Գաղափարներից ընտրվեցին երեք լավագույնը, որոնք հնարավորություն կունենան անցնելու Կոլբա լաբի ինկուբացիոն շրջանը՝ Եվրոպական միության կողմից ստանալով նախնական ֆինանսավորում՝իրենց ծրագրերի իրականացնելու համար։ Սոցիալական նորարարության ճամբարը հանրայնացնում է բիզնես մոտեցման և սոցիալական ազդեցություն ունեցով նախաձեռնությունների համադրումը ու խրախուսում ձեռներեցությունը, սակայն ի վերջո այս գործում ավելի կարևոր են մարդիկ, ովքեր ունեն գաղափարներ։ Ձեռներեց Նոլան Բուշնելը նշում է, որ «ցանկացած ոք, ով երբևէ լոգանք է ընդունել, ունեցել է լավ գաղափար։ Բայց փոփոխություն է բերում այն անհատը, ով լոգանքից հետո քայլեր է ձեռնարկում այդ գաղափարն իրականցնելու ուղղությամբ»։ Այսինքն, մեր ժամանակների հերոսները այն մարդիկ են, ովքեր քայլեր են ձեռնարկում: