Գործարար կանայք | EUNewsletter

Գործարար կանայք

21 Մարտ 2017
ARS_0376

Մարտի 7-ին Հայաստանում մեկնարկել է «Գործարար կանայք» ծրագիրը` խթանելու կանանց գործարարությունը և աջակցելու կանանց ղեկավարած փոքր և միջին բիզնեսին: Արևելյան գործընկերության երկրներում այս ծրագիրը ֆինանսավորում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Եվրոպական միությունը, Վաղ անցումային երկրների հիմնադրամն ու Շվեդիայի կառավարությունը: Հայաստանն առաջին երկրներից է, որտեղ մեկնարկում է «Գործարար կանայք» ծրագիրը:
Ծրագիրը կանանց ղեկավարած ՓՄՁ-ներին հասանելի կդարձնի իրենց աճի համար անհրաժեշտ ֆինանսավորումն ու խորհրդատվությունը` առաջարկելով ֆինանսավորում տեղական գործընկեր ֆինանսական կառույցների միջոցով, կապահովի տեխնիկական աջակցություն մասնակից ֆինանսական կառույցների համար և կտրամադրի բիզնես խորհրդատվություն կին ձեռներեցներին: Ծրագիրը նաև նախատեսում է անհատական խորհրդատվության ծառայությունների ծրագրեր, ինչը ներառում է մենթորություն և երկարաժամկետ ուղղորդում: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը «Գործարար կանայք» ծրագիրը ներկայումս իրականացնում է 16 երկրում:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախնական ներդրումը կազմել է 55 միլիոն դոլար, Շվեդիայի կառավարությունը հատկացրել է շուրջ 5.2 միլիոն եվրո, 4.5 միլիոն եվրո հասանելի է եղել Եվրոպական միության Հարևանության ներդրումային հիմնադրամի շնորհիվ, և 0.9 միլիոն եվրո տրամադրել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Վաղ անցումային երկրների հիմնադրամը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը մասնակցել են «Գործարար կանայք» ծրագրի մեկնարկին:

ARS_0336Դեսպան Սվիտալսկին կարևորել է կանանց դերը կյանքի բոլոր ոլորտներում. «Մենք շարունակաբար աջակցում ենք կանանց հզորացմանը՝ ամրապնդելով նրանց դերը քաղաքականության մեջ, բիզնեսում և կյանքի այլ ոլորտներում: Մենք աջակցել և իրականացրել ենք տարբեր ծրագրեր տարբեր ոլորտներում, տարբեր մարզերում: Շատ ուրախ եմ, որ այսօր շարունակում ենք այդ ավանդույթը: Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանն առաջին երկրներից է, որը շահելու է այս ծրագրից: Հուսով ենք, որ կկարողանանք հասնել նպատակներին, և Հայաստանում կբարձրանա ՓՄՁ-ների դերը: Այս առումով Հայաստանը զիջում է: Հետևաբար ես հուսով եմ, որ այս ծրագիրը հաջողված կլինի: Հայաստանը ընտրական շրջանում է գտնվում, այդ պատճառով մենք նաև աջակցում ենք կանանց դերի բարձրացմանը քաղաքականության մեջ: Մենք քաջալերում ենք կանանց չվախենալ, լինել ակտիվ քաղաքականության մեջ, բիզնեսում և այլ ոլորտներում»:

ARS_0292Դեյվիսը նշել է, որ եթե կանանց ղեկավարած ՓՄՁ-ներին տրվեն հավասար հնարավորություններ, նրանք կգործեն տնտեսապես արդյունավետ և կստեղծեն աշխատատեղեր. «Ասում են՝ տղամարդը ընտանիքի գլուխն է, կինը` վիզը: Ես հավատում եմ, որ կանայք կարող են ավելին: 2016 թվականի Գենդերային ճեղքվածքի գլոբալ զեկույցում Հայաստանը 144 երկրների շարքում զբաղեցնում է 102-րդ տեղը, ինչն ամենացածր ցուցանիշն է տարածաշրջանում: Հենց այս ցուցանիշն էլ արտացոլում է, թե ինչու է կանանց բիզնեսը ՎԶԵԲ-ի ուշադրության կենտրոնում»:

Մարտի 8-ի նախօրեին դեսպան Սվիտալսկին ամփոփել է օրը Երևանում՝ հանդիպելով Եվրաակումբի անդամների հետ: Նա շնորհավորել է նրանց Կանանց միջազգային օրվա առթիվ: Նրանք ոչ պաշտոնական քննարկում են ունեցել տարբեր թեմաների, հատկապես կանանց և գենդերային խնդիրների շուրջ:

Գործարար կանայք

Մարտի 7-ին Հայաստանում մեկնարկել է «Գործարար կանայք» ծրագիրը` խթանելու կանանց գործարարությունը և աջակցելու կանանց ղեկավարած փոքր և միջին բիզնեսին: Արևելյան գործընկերության երկրներում այս ծրագիրը ֆինանսավորում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Եվրոպական միությունը, Վաղ անցումային երկրների հիմնադրամն ու Շվեդիայի կառավարությունը: Հայաստանն առաջին երկրներից է, որտեղ մեկնարկում է «Գործարար կանայք» ծրագիրը: Ծրագիրը կանանց ղեկավարած ՓՄՁ-ներին հասանելի կդարձնի իրենց աճի համար անհրաժեշտ ֆինանսավորումն ու խորհրդատվությունը` առաջարկելով ֆինանսավորում տեղական գործընկեր ֆինանսական կառույցների միջոցով, կապահովի տեխնիկական աջակցություն մասնակից ֆինանսական կառույցների համար և կտրամադրի բիզնես խորհրդատվություն կին ձեռներեցներին: Ծրագիրը նաև նախատեսում է անհատական խորհրդատվության ծառայությունների ծրագրեր, ինչը ներառում է մենթորություն և երկարաժամկետ ուղղորդում: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը «Գործարար կանայք» ծրագիրը ներկայումս իրականացնում է 16 երկրում: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախնական ներդրումը կազմել է 55 միլիոն դոլար, Շվեդիայի կառավարությունը հատկացրել է շուրջ 5.2 միլիոն եվրո, 4.5 միլիոն եվրո հասանելի է եղել Եվրոպական միության Հարևանության ներդրումային հիմնադրամի շնորհիվ, և 0.9 միլիոն եվրո տրամադրել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Վաղ անցումային երկրների հիմնադրամը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը մասնակցել են «Գործարար կանայք» ծրագրի մեկնարկին: