Գնահատելով բյուջետային ծրագրերը, որոնք ծառայություն են մատուցում տարեցներին ու հաշմանդամություն ունեցողներին | EUNewsletter

Գնահատելով բյուջետային ծրագրերը, որոնք ծառայություն են մատուցում տարեցներին ու հաշմանդամություն ունեցողներին

2 Օգոստոս 2016
ARS_2839

ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է կառավարության թափանցիկությանն ու հաշվետվողականությանը Հայաստանում: Որպես այս ջանքերի մի մաս՝ Օքսֆամն ու Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնն իրականացնում են ծրագիր, որի միջոցով քաղհասարակությանն ու լրատվամիջոցներին ավելի հասանելի են դարձնում սոցիալական հատվածում իրականացվող բյուջետային ծրագրերը, նպաստում են նրանց մասնակցությանը կառավարության քաղաքականության և տարեկան ֆինանսական առաջնահերթությունների քննարկմանը: Հուլիսի 28-ին և 29-ին ՀՀ կառավարության և քաղհասարակության ներկայացուցիչները քննարկեցին Հայաստանում տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման բյուջետային ծրագիրը:
Տարեկան Հայաստանում տարեց և հաշմանդամություն ունեցող մոտ 3300 քաղաքացիների տնային պայմաններում տրամադրվում են խնամքի և սոցիալական սպասարկման ծառայություններ:
Բյուջետային գնահատումը կատարվել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակում:
Հայաստանում Օքսֆամի գրասենյակի ղեկավար Մարգարիտա Հակոբյանը նշել է, որ ծրագրի իրականացմանը ներգրավված են եղել շուրջ 40 ՔՀԿ-ներ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել քննարկումների և հետազոտությունների գործընթացում: «Ծրագրի նպատակն է հզորացնել ՔՀԿ-ների կարողությունները` իրականացնելու աղքատամետ բարեփոխումների քարոզչություն և շահերի պաշտպանություն` հիմք ընդունելով սոցիալական պաշտպանության, առողջապահության և գյուղատնտեսության ազգային քաղաքականությունների մոնիտորինգի արդյունքները: Ծրագրի շրջանակում իրականացվում են գյուղատնտեսության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական բյուջեների պարզեցումներ, ՔՀԿ-ների բյուջետային գրագիտության և վերլուծական կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև իրականացվող քաղաքականությունների և առանձին բյուջետային ծրագրերի մոնիտորինգ և գնահատում»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանը խոսել է արված հետազոտության և այն հատուկ մեթոդաբանության մասին, որը մշակվել է ծրագրի շրջանակում: «Շատ մանրակրկիտ վերլուծություն է կատարվել գնահատման ընթացքում: Մենք ունենք ինֆոգրաֆիկներ, որոնք արտացոլում են առկա իրավիճակի իրական պատկերը, տարեցների տարիքային տվյալներն ու աշխարհագրական պատկանելիությունը: Ամենակարևորն այն է, որ մենք ունենք հստակ առաջարկություններ: Եթե դրանք հաշվի առնվեն, ապա կարող են զգալիորեն բարելավել շահառուների ընտրության հարցը, բարձրացնել աջակցության մասին իրազեկությունը, ինչը կհանգեցնի ծառայությունների ավելի թիրախավորված մատուցմանը»:
Արդյունքները փաստում են, որ այս ոլորտում բարեփոխումներն անհրաժեշտ են: Սոցիալական (մասնավորապես՝ կենցաղային) ծառայություններին ուղղված ջանքերը պետք է շարունակվեն, բայց բժշկական օգնության տրամադրման մոտեցումները պետք է ճշգրտվեն: Ծրագրի ֆինանսավորումը բավարար չէ, որպեսզի շահառուներին բարձրորակ ծառայություններ մատուցվեն: Հետևաբար, ներկայիս լավագույն տարբերակը բյուջեի սղության պատճառով շահառուների թիվը նվազեցնելն է: Առավել խոցելի տարեց քաղաքացիներին ավելի շատ ծառայություններ մատուցելը կունենա դրական արդյունք: Այլ առաջարկություններն ուղղված են տան պայմաններում սոցիալական սպասարկման արդյունավետությանը:

Գնահատելով բյուջետային ծրագրերը, որոնք ծառայություն են մատուցում տարեցներին ու հաշմանդամություն ունեցողներին

ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է կառավարության թափանցիկությանն ու հաշվետվողականությանը Հայաստանում: Որպես այս ջանքերի մի մաս՝ Օքսֆամն ու Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնն իրականացնում են ծրագիր, որի միջոցով քաղհասարակությանն ու լրատվամիջոցներին ավելի հասանելի են դարձնում սոցիալական հատվածում իրականացվող բյուջետային ծրագրերը, նպաստում են նրանց մասնակցությանը կառավարության քաղաքականության և տարեկան ֆինանսական առաջնահերթությունների քննարկմանը: Հուլիսի 28-ին և 29-ին ՀՀ կառավարության և քաղհասարակության ներկայացուցիչները քննարկեցին Հայաստանում տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման բյուջետային ծրագիրը: Տարեկան Հայաստանում տարեց և հաշմանդամություն ունեցող մոտ 3300 քաղաքացիների տնային պայմաններում տրամադրվում են խնամքի և սոցիալական սպասարկման ծառայություններ: Բյուջետային գնահատումը կատարվել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակում: Հայաստանում Օքսֆամի գրասենյակի ղեկավար Մարգարիտա Հակոբյանը նշել է, որ ծրագրի իրականացմանը ներգրավված են եղել շուրջ 40 ՔՀԿ-ներ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել քննարկումների և հետազոտությունների գործընթացում: «Ծրագրի նպատակն է հզորացնել ՔՀԿ-ների կարողությունները` իրականացնելու աղքատամետ բարեփոխումների քարոզչություն և շահերի պաշտպանություն` հիմք ընդունելով սոցիալական պաշտպանության, առողջապահության և գյուղատնտեսության ազգային քաղաքականությունների մոնիտորինգի արդյունքները: Ծրագրի շրջանակում իրականացվում են գյուղատնտեսության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտների պետական բյուջեների պարզեցումներ, ՔՀԿ-ների բյուջետային գրագիտության և վերլուծական կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև իրականացվող քաղաքականությունների և առանձին բյուջետային ծրագրերի մոնիտորինգ և գնահատում»: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանը խոսել է արված հետազոտության և այն հատուկ մեթոդաբանության մասին, որը մշակվել է ծրագրի շրջանակում: «Շատ մանրակրկիտ վերլուծություն է կատարվել գնահատման ընթացքում: Մենք ունենք ինֆոգրաֆիկներ, որոնք արտացոլում են առկա իրավիճակի իրական պատկերը, տարեցների տարիքային տվյալներն ու աշխարհագրական պատկանելիությունը: Ամենակարևորն այն է, որ մենք ունենք հստակ առաջարկություններ: Եթե դրանք հաշվի առնվեն, ապա կարող են զգալիորեն բարելավել շահառուների ընտրության հարցը, բարձրացնել աջակցության մասին իրազեկությունը, ինչը կհանգեցնի ծառայությունների ավելի թիրախավորված մատուցմանը»: Արդյունքները փաստում են, որ այս ոլորտում բարեփոխումներն անհրաժեշտ են: Սոցիալական (մասնավորապես՝ կենցաղային) ծառայություններին ուղղված ջանքերը պետք է շարունակվեն, բայց բժշկական օգնության տրամադրման մոտեցումները պետք է ճշգրտվեն: Ծրագրի ֆինանսավորումը բավարար չէ, որպեսզի շահառուներին բարձրորակ ծառայություններ մատուցվեն: Հետևաբար, ներկայիս լավագույն տարբերակը բյուջեի սղության պատճառով շահառուների թիվը նվազեցնելն է: Առավել խոցելի տարեց քաղաքացիներին ավելի շատ ծառայություններ մատուցելը կունենա դրական արդյունք: Այլ առաջարկություններն ուղղված են տան պայմաններում սոցիալական սպասարկման արդյունավետությանը: