Գյումրիում եզրափակվեց ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը | EUNewsletter

Գյումրիում եզրափակվեց ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը

25 July 2019

Հուլիսի 19-ին տեղի ունեցավ Եվրոպական միության, Կարիտաս Ավստրիայի և Ավստրիայի զարգացման հիմնադրամի կողմից համաֆինանսավորվող «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի փակման արարողությունը: ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Կարիտաս Ավստրիայի ծրագրի ղեկավար Ռոբերտ Մուսբրուգերը և «Հայկական Կարիտաս»-ի նախագահ Ռաֆայել արքեպիսկոպոսը ներկա էին միջոցառմանը և հանդես եկան ելույթներով: Ներկաները դիտեցին ֆիլմ ծրագրի մասին, ինչպես նաև ստացան ծրագրի վերաբերյալ զեկույց, որտեղ ներառված են պատմություններ, վիճակագրություն ու նկարներ:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ողջունեց միջոցառման բոլոր մասնակիցներին. «Այս ծրագրի շնորհիվ ստեղծվել է մի անկյուն, որը համալրելու է Գյումրու խորհրդանիշների շարքը: Առանձնահատուկ ուրախ եմ այսօր և ցանկանում եմ եմ իմ շնորհակալությունը հայտնել «Կարիտաս Ավստրիա»-ին և Ավստրիայի զարգացման հիմնադրամին, ինչպես նաև «Հայկական Կարիտաս»-ին և «Էմիլի-Արեգակ» կենտրոնին: Այս ծրագիրը Գյումրիում իրականացված լավագույն ծրագրերից մեկն է, որը քաղաքն ավելի լավ վայր է դարձնում հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հույս ունեմ, որ կենտրոնը կշարունակի իր գործունեությունը՝ պահելով իր բարի համբավը»:

 «Հայկական Կարիտաս»-ի նախագահ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը շնորհակալություն հայտնեց ծրագիրն իրականացնողներին. «Այս արարողությունը յուրահատուկ է, քանի որ այն բացառիկ հնարավորություն է տալիս ասելու, որ մենք հաջողության ենք հասել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ներգրավված էին այս հրաշալի ծրագրում: Ցանկանում եմ նաև առանձնակի շնորհակալություն հայտնել այն ծնողներին, ովքեր քաջություն ունեցան իրենց երեխաներին ուղղորդելու կենտրոն ու վստահելու «Կարիտաս»-ին: Շնորհակալություն պետք է հայտնեմ ոչ միայն մասնակիցներին, բարերարներին, այլ նաև մեր բոլոր զավակներին, ովքեր խանդավառությամբ, ուրախությամբ ու ժպիտով շարունակեցին արտահայտել իրենց կարողությունը»:

«Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագիրը «Հայկական Կարիտաս»-ի «Էմիլի Արեգակ» կենտրոնն իրականացնում էր Եվրոպական միության, Ավստրիական զարգացման համագործակցության և Կարիտաս Ավստրիայի համաֆինանսավորմամբ: Ծրագիրն ուներ հինգ կարևոր բաղադրիչ` այգեգործություն, վերապատրաստումներ և համագործակցություն, թերապևտիկ ձեռքի աշխատանք, հանրային իրազեկում և փուռ և սրճարան: Ծրագրի հիմնական նպատակն էր ստեղծել հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկայում ներառելու համար: Ծրագրի թիրախային խմբերն են եղել հաշմանդամություն ունեցող երիտասարդներն ու մեծահասակները, նրանց ծնողները և Գյումրու բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 300,000 եվրո էր, որից Եվրոպական միության ներդրումը կազմում էր 269,187 եվրո:

Գյումրիում եզրափակվեց ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը

Հուլիսի 19-ին տեղի ունեցավ Եվրոպական միության, Կարիտաս Ավստրիայի և Ավստրիայի զարգացման հիմնադրամի կողմից համաֆինանսավորվող «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագրի փակման արարողությունը: ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Կարիտաս Ավստրիայի ծրագրի ղեկավար Ռոբերտ Մուսբրուգերը և «Հայկական Կարիտաս»-ի նախագահ Ռաֆայել արքեպիսկոպոսը ներկա էին միջոցառմանը և հանդես եկան ելույթներով: Ներկաները դիտեցին ֆիլմ ծրագրի մասին, ինչպես նաև ստացան ծրագրի վերաբերյալ զեկույց, որտեղ ներառված են պատմություններ, վիճակագրություն ու նկարներ: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ողջունեց միջոցառման բոլոր մասնակիցներին. «Այս ծրագրի շնորհիվ ստեղծվել է մի անկյուն, որը համալրելու է Գյումրու խորհրդանիշների շարքը: Առանձնահատուկ ուրախ եմ այսօր և ցանկանում եմ եմ իմ շնորհակալությունը հայտնել «Կարիտաս Ավստրիա»-ին և Ավստրիայի զարգացման հիմնադրամին, ինչպես նաև «Հայկական Կարիտաս»-ին և «Էմիլի-Արեգակ» կենտրոնին: Այս ծրագիրը Գյումրիում իրականացված լավագույն ծրագրերից մեկն է, որը քաղաքն ավելի լավ վայր է դարձնում հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հույս ունեմ, որ կենտրոնը կշարունակի իր գործունեությունը՝ պահելով իր բարի համբավը»:  «Հայկական Կարիտաս»-ի նախագահ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը շնորհակալություն հայտնեց ծրագիրն իրականացնողներին. «Այս արարողությունը յուրահատուկ է, քանի որ այն բացառիկ հնարավորություն է տալիս ասելու, որ մենք հաջողության ենք հասել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ներգրավված էին այս հրաշալի ծրագրում: Ցանկանում եմ նաև առանձնակի շնորհակալություն հայտնել այն ծնողներին, ովքեր քաջություն ունեցան իրենց երեխաներին ուղղորդելու կենտրոն ու վստահելու «Կարիտաս»-ին: Շնորհակալություն պետք է հայտնեմ ոչ միայն մասնակիցներին, բարերարներին, այլ նաև մեր բոլոր զավակներին, ովքեր խանդավառությամբ, ուրախությամբ ու ժպիտով շարունակեցին արտահայտել իրենց կարողությունը»: «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագիրը «Հայկական Կարիտաս»-ի «Էմիլի Արեգակ» կենտրոնն իրականացնում էր Եվրոպական միության, Ավստրիական զարգացման համագործակցության և Կարիտաս Ավստրիայի համաֆինանսավորմամբ: Ծրագիրն ուներ հինգ կարևոր բաղադրիչ` այգեգործություն, վերապատրաստումներ և համագործակցություն, թերապևտիկ ձեռքի աշխատանք, հանրային իրազեկում և փուռ և սրճարան: Ծրագրի հիմնական նպատակն էր ստեղծել հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկայում ներառելու համար: Ծրագրի թիրախային խմբերն են եղել հաշմանդամություն ունեցող երիտասարդներն ու մեծահասակները, նրանց ծնողները և Գյումրու բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 300,000 եվրո էր, որից Եվրոպական միության ներդրումը կազմում էր 269,187 եվրո: